Middle East Armenian Portal
Home   News   Forums Articles Directory Links Downloads Photos Services Events Calendar About us  
Archives
News > Pan-Armenian News > PFA Report on "Armenia: Averting an Economic Catastrophe"


PFA report in English language
PFA report in English language

Click on the cover pages on the left to get the English and Armenian reports (PDF format, 20 pages)

Policy Forum Armenia announces the publication of a Special Report on "Armenia: Averting an Economic Catastrophe."

The Report is the loudest warning to date issued to people of Armenia, the Diaspora, and other stakeholders about the economic disaster in the making in the country. Its objective is to provide an assessment of policies that have driven Armenia to where it is now and point out the signs of more trouble to come. The report warns that unless drastic changes in the economic policy direction and political-economy landscape are carried out, within the next 3 years, Armenia will be forced to undergo a large and painful devaluation of its currency, the dram, and/or an external sovereign debt restructuring or default.

The Report states that: "The country’s political leadership needs to fully internalize these problems and related risks and address them expeditiously. So far it appears that the lessons of 2009 have largely been wasted and no significant change in policy direction was pursued, which may have better prepared Armenia for what is likely to come next. Instead, the elements of the same crony capitalist practices - where a select few have used their disproportionate access to power and influence over economic decision-making for their personal gain - have been reinforced, at the expense of growth, public health, education, and national security. This is not only immoral but in many ways also illegal and needs to change. Armenia’s window of opportunity to build a viable economy and address its severe social and demographic problems is closing rapidly."

The Report offers a detailed set of recommendations to help overcome the severe short- and medium-term problems faced by the economy. Important among them is the formation of a legitimate authority to oversee the new policy course on behalf of the people of Armenia. The report states that the situation requires a true government of national unity that would lay out a workable agenda and reach out to all constructive forces in Armenia and the Diaspora to help accomplish that. These efforts would require adequate professional skills but also the support of a truly national and clean political leadership to be successful.

Policy Forum Armenia is an independent professional non-profit association aimed at strengthening discourse on Armenia's economic development and national security and through that helping to shape public policy in Armenia. This and other PFA reports, which provide assessments of critical developments taking place in Armenia and the Diaspora, are available at www.pf-armenia.org/reports.

12 February 2012

TEXT IN ARMENIAN

PFA-ի հատուկ զեկույց՝ «Հայաստան. կանխենք տնտեսական աղետը»

Policy Forum Armenia (PFA)-ն հայտարարում է իր «Հայաստան. կանխենք տնտեսական աղետը» խորագրով հատուկ զեկույցի թողարկման մասին։ Զեկույցը հասանելի է հայերեն և անգլերեն (բնօրինակ) լեզուներով։

Զեկույցը մինչ օրս հնչեցված ամենասաստիկ զգուշացումն է Հայաստանի ժողովրդին, Սփյուռքին, ինչպես նաև միջազգային հանրությանը սպասվելիք տնտեսական աղետի վերաբերյալ։ Դրա նպատակն է գնահատականներ տալ այն տնտեսական քաղաքականությանը, որը երկրին հասցրեց այս հանգրվանին և մատնանշել դեռևս սպասվելիք ծանր սոցիալ-տնտեսական գործընթացները։ Զեկույցը զգուշացնում է, որ եթե տնտեսական քաղաքականության ուղղությամբ և քաղաքական-տնտեսական հարթությունում կտրուկ փոփոխություններ տեղի չունենան, ապա առաջիկա երեք տարիների ընթացքում Հայաստանը կկանգնի դրամի զգալի արժեզրկման և/կամ արտաքին պետական պարտքի վերաձևակերպման կամ դեֆոլտի առաջ։

Զեկույցում նշվում է, որ “երկրի քաղաքական ղեկավարությունը պետք է ամբողջապես ըմբռնի այս խնդիրները և հրատապ զբաղվի դրանց լուծմամբ։  Առայժմ թվում է, թե 2009-ի դասերը վատնվել են, և ոչ մի նշանակալի փոփոխություն չի իրականացվել քաղաքականության ոլորտում, ինչը կարող էր Հայաստանն ավելի պատրաստ դարձնել հավանական զարգացումներին։ Փոխարենը կլանային կապիտալիզմի բաղադրիչները՝ փոքր թվով անհատների անհամամասնորեն մեծ իշխանություն ունենալը և տնտեսական որոշումների կայացման վրա մեծ ազդեցությունը, առավել են ուժեղացվել, ինչն արվել է աճի, առողջության, կրթության և ազգային անվտանգության հաշվին։ Սա ոչ միայն անբարոյական է, այլև անօրինական և պետք է փոխվի։ Հայաստանի հնարավորությունների պատուհանը՝ կառուցելու մրցունակ տնտեսություն և դիմակայելու սուր սոցիալական և ժողովրդագրական խնդիրներին, արագորեն փակվում է։”

Զեկույցը պարունակում է մանրամասն առաջարկություններ, որոնք կօգնեն խուսափել տնտեսության առաջ ծառացած թե' կարճաժամկետ և թե' միջնաժամկետ խնդիրներից։ Դրանցից ամենակարևորը երկրում լեգիտիմ իշխանության ձևավորումն է, որը կկարողանա Հայաստանի ժողովրդի անունից վերահսկել նոր սոցիալ-տնտեսական քաղաքականության կուրսը։ Զեկույցում նշվում է, որ ստեղծված իրավիճակը պահանջում է իսկական ազգային միասնության կառավարություն, որն ի հայտ կբերի իրագործելի օրակարգ և այն կյանքի կոչելու համար կներգրավի Հայաստանի և Սփյուռքի բոլոր կառուցողական ուժերին։ Այս ջանքերը կպահանջեն համապատասխան պրոֆեսիոնալ կարողություններ, բայց նաև իրապես ազգային և մաքուր քաղաքական ղեկավարության օժանդակությունը։

Policy Forum Armenia-ն անկախ շահույթ չհետապնդող միավորում է, որ նպատակ ունի ուժեղացնելու Հայաստանի տնտեսական զարգացման և ազգային անվտանգության շուրջ դիսկուրսը՝ այդպիսով նպաստելով Հայաստանում հանրային քաղաքականության կերտմանը։ PFA-ի այս և այլ զեկույցները, որոնք գնահատականներ են տալիս Հայաստանում և Սփյուռքում տեղի ունեցող առանցքային զարգացումներին, հասանելի են www.pf-armenia.org/reports հղմամբ։

12 փետրվարի, 2012

Policy Forum Armenia
Web:
http://www.pf-armenia.org


Posted on Thursday, February 16, 2012 (3870 reads), comments: 0
 
Post a Comment     Azad-Hye Forum
    Print News
Bookmark and Share


Announcements
Azad-Hye Diary
UAE Armenians
















   


Home · News · Forums · Articles · Directory · Links · Downloads · Photos · Services · Diary · Events Calendar · About Us

Copyright © Azad-Hye, 2003-2009. All Rights Reserved.