Middle East Armenian Portal
Home   News   Forums Articles Directory Links Downloads Photos Services Events Calendar About us  
Archives
News > Pan-Armenian News > Arman Manukyan introduces a new Armenian perfume


By Meri Martirosyan

Azad-Hye

Seven sins and seven odors. The production of a new perfume line has started in Armenia. The person behind this is the perfume expert Arman Manukyan (Manukian) who has been working in this domain for the last 15 years. Using extracts from flowers in Armenia, Manukyan has developed oils used in the composition of the fragrances.

The presentation of the new perfumes took place in a new restaurant in Vahagn Neighborhood in Yerevan. The collection has three distinctive types designed to be used in morning, daytime and evening periods. The last fragrance (the seventh) could be used in all times.

The story of Manukyan’s perfumes started when he first met with Director and Producer Guj Tadevosyan. During the conversation he expressed his intention in producing Armenian perfume and Guj vowed to support the project as producer. After four years they are now presenting the results of their work… Seven fragrances with Armenian orientation and French accent.

During the presentation some of Arman’s paintings were at display, depicting the seven sins. According to Arman the greatest sin is vain-gloriousness, the feeling of being pleased with oneself or with one's situation or achievements.

Director and Producer Guj Tadevosyan underlines that often, in the hustle and bustle of life, we do not notice important details. Arman’s paintings will probably serve as an opportunity for some to start thinking about the kind of life they are leading. Some might go as far as attempting to change something in their lives. 

At the event, perfumer and painter Arman Manukyan said: “I believe, we managed to create something unique”. His further plans include, the opening of his own store and the export of the product to other countries. Let us see first how this new scent of sin would be embraced by the inhabitants of Armenia. 

Part of the sale proceeds would be granted to the “Donate a Life” charity fund.


TEXT IN ARMENIAN

Հայկական արտադրության օծանելիք՝ մեղքի բույրով

Մերի Մարտիրոսյան

Ազատ-Հայ

Յոթ մեղք, յոթ բույր. Հայաստանում օծանելիքի նոր արտադրություն է սկսվում։ Հեղինակը երիտասարդ պարֆումեր Արման Մանուկյանն է, ով 15 տարի է՝ այս բնագավառում է։ Հայկական ծաղիկների կիրառմամբ եթերային յուղեր է ստեղծել, որոնք կիրառվել են օծանելիքի բաղադրության մեջ։

Միջոցառումը կայացել է Վահագնի թաղամասի նորաբաց ռեստորանում։ Հավաքածուն բաժանվում է 3 մասի. առավոտյան օգտագործման, ցերեկվա և երեկոյան։ Բույրերից յոթերորդը կարելի է օգտագործել օրվա ցանկացած ժամի։

Իսկ ամեն ինչ սկսվել է, երբ մի առիթով Արմանը ծանոթացել է ռեժիսոր Գուժ Թադևոսյանի հետ։ Նա հայկական պարֆում ստեղծելու մտադրության մասին է պատմել, Գուժն էլ պատրաստակամություն է հայտնել որպես պրոդյուսեր աջակցելու նախագծին։ Այդ օրվանից անցել է 4 տարի, և այժմ երիտասարդները ներկայացնում են աշխատանքի արդյունքը. յոթ օծանելիք՝ հայկական ուղղվածությամբ, բայց
ֆրանսիական ակցենտով։

Միջոցառմանը ներկայացվել են նաև Արմանի հեղինակած նկարները, որոնք պատկերում են յոթ մահացու մեղքերը։ Հեղինակի համար ամենամեծ մեղքը փառամոլությունն է։ Նկարների ցուցադրությունն ուղեկցվել է ներկայացմամբ։

Ռեժիսոր և պրոդյուսեր Գուժ Թադևոսյանի խոսքով՝ շատ հաճախ կյանքի թոհուբոհի մեջ չենք նկատում շատ կարևոր բաներ և միգուցե այս կտավներն առիթ հանդիսանան, որ մարդիկ սկսեն մտածել, թե ինչպես են ապրել և ինչ որ բաներ վերանայեն իրենց կյանքում։

Պարֆումեր և նկարիչ Արման Մանուկյանն էլ միջոցառման ընթացքում նշել է. «Կարծում եմ, որ մեզ հաջողվել է մի յուրահատուկ բան ստեղծել»։ Հետագայում նախատեսում է սեփական խանութը բացել, արտահանել արտադրանքը։ Թե ինչպիսի՞ն է մեղքի բույրը, հայաստանաբնակները կպարզեն շուտով...

Օծանելիքի վաճառքից ստացված հասույթի մի մասը տրամադրվելու է «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամին։

 


Posted on Friday, November 14, 2014 (2566 reads), comments: 0
 
Post a Comment     Azad-Hye Forum
    Print News
Bookmark and Share


Announcements
Azad-Hye Diary
UAE Armenians
















   


Home · News · Forums · Articles · Directory · Links · Downloads · Photos · Services · Diary · Events Calendar · About Us

Copyright © Azad-Hye, 2003-2009. All Rights Reserved.