Middle East Armenian Portal
Home   News   Forums Articles Directory Links Downloads Photos Services Events Calendar About us  
Archives
News > Pan-Armenian News (Sports) > Armenian boxer Vic Darchinyian - One victory after the other


By Meri Martirosyan

Azad-Hye

Vic Darchinyan, the Armenia boxer is well known all over the world. He started his career in Armenia, and then moved to Australia. His given name is Vakhtank, but after becoming an international figure, he changed it to Vic.

Vic was born on January 7th, 1976 in Vanadzor, Lori, Armenia. He was involved in sports, especially boxing from a very young age. Later he moved to Australia and he’s been living there since. He frequently visits Armenia and spends time with old friends and relatives. He has fought in countless duels in Australia, Russia, USA, and other countries.

His biggest match this year has been on 3rd September in the Karen Demirchyan Sports Complex in Yerevan. His opponent was Evans Mbamba (see the full fight on Youtube here). Vic won the game and defended his belt. After the game, he handed over his champion’s belt to President Serzh Sargsyan. Vic says: “I gave the belt away because I’m so appreciative of the efforts the President exerted in helping organize the match.”

Vic’s first game for the champion title was in Miami, where he knocked down his opponent in the 11th round, and took the World Flyweight Championship away from him. “I’ve always tried my best to fight with the very best” he says.

Vic is now world champion in a different way. He has kept all of his 8 belts but, because he recently changed his weight class, he has lost his other championship titles.

About other Armenian boxers he says: “There are some promising boxers but they still have a long way to go. Of course, one thing that helps them is frequent participation in different international games; because merely watching an international game is sometimes enough to learn a lot. In a professional game, you should constantly show that you are strong and aggressive.” Vic’s nickname is “the furious bull” but-according to his friends, in real life, he’s a very kind and friendly person.

The boxer, who has won 38 out of his 41 matches, frequently mentions that he does not spend quality time with his family. He met his wife in 2001 and now they have a four year old, “I speak Armenian with my son, my wife addresses him in Russian, but he answers to both of us in English, that’s the language he’s learning in Kindergarten, but I will see that he masters the Armenian language”.

According to the boxer, money does not have a lot to do with becoming a good sportsman. “If the athlete has the will and works on improving himself, he can find the financing.” When he was practicing in Vanadzor, he had no idea how to find the means to participate in games, but he did; he participated in the European cup, where he went with no coach and won and thus gradually paved his own way to the top.

He has knocked his opponents down 27 times and was knocked down only once, and it was the coach’s fault. After stumbling, the coach entered the ring, while - according to the rules - the referee still had to count to ten to see if the boxer could get up or not. The next day he had to let the coach go.

Vic admires boxer Kostya Tszyu, whom he met years ago in an airport. Kostya has also become a champion at 32. Vic says that he is moving in the same path as if the same things were happening to him. They have both been through some hard times but overcame them with will power.
Soon a boxing school named after Vic will open in Armenia. The ambitious boxer still has a lot to achieve and many games to win. He works very hard and constantly practices in order to realize all of his dreams.

Translated by Nanor Mikayelian


TEXT IN ARMENIAN

Վիկ Դարչինյան. Հայազգի բռնցքամարտիկը շարունակում է իր հաղթարշավը

Մերի Մարտիրոսյան

Ազատ-Հայ
                             
Հայազգի բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանն այսօր հայտնի է ողջ աշխարհում: Կարիերան սկսել է Հայաստանում, սակայն այժմ բնակվում է Ավստրալիայում: Անձնագրով անունը Վախթանգ է, սակայն միջազգային ասպարեզ մտնելուց հետո նա իր անունը փոփոխել է` դառնալով Վիկ:

Ծնվել է 1976 թվականի հունվարի 7-ին Լոռվա մարզի Վանաձոր քաղաքում:  Փոքր տարիքից սկսել է զբաղվել բռնցքամարտով: Սպորտը նրա կյանքում մշտապես մեծ տեղ է զբաղեցրել: Այնուհետեւ տեղափոխվել է Ավստրալիա: Մինչ այժմ բնակվում է այնտեղ: Սակայն Վիկը մշտապես պահպանում է կապը հայրենիքի հետ: Ավստրալիայում, Ռուսաստանում, Ամերիկայի Միացյալ նահանգներում եւ այլ երկրներում անցկացրել է բազմաթիվ մենամարտեր:

Դարչինյանի վերջին մենամարտը տեղի է ունեցել սեպտեմբերի 3-ին (2011) Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:  Մրցակիցը Պաուլյուս Ամբունդան էր: Մենամարտի արդյունքում Վիկը փայլուն հաղթանակ տարավ եւ պաշտպանեց իր գոտին: Հենց դահլիճում նա այդ գոտին նվիրեց Հայաստանի հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին: Ինչպես Վիկն է ասում. «Նվիրել եմ, քանի որ ես շատ գոհ եմ նախագահից մենամարտի կազմակերպման հարցում իր աջակցության համար»:

Առաջին անգամ չեմպիոնի կոչման մրցամարտը Վիկն անցկացրել է Մայամիում, որտեղ մրցակցին 11-րդ ռաունդում նոկաուտի է ենթարկել և նրանից խլել թեթևագույն քաշային կարգում աշխարհի չեմպիոնի կոչումը: «Ես միշտ էլ աշխատել եմ այնպես անել, որ հանդիպեմ լավագույնների հետ»: 

Վիկն այժմ աշխարհի չեմպիոն է միայն մեկ վարկածով: Ճիշտ է, պահպանում է իր բոլոր 8 գոտիները, սակայն, քանի որ քաշային կարգը վերջերս փոխել է, չեմպիոնական մյուս տիտղոսները կորցրել է:

Իսկ հայ բռնցքամարտիկների մասին նա ասում է. «Կան խոստումնալից բռնցքամարտիկներ, սակայն նրանք դեռևս աճելու շատ տեղ ունեն: Կարծում եմ` դրան կնպաստի միջազգային տարբեր մրցումներին հաճախակի մասնակցությունը: Այնքան էլ էական չէ, որ դրանցում պարտություններ կլինեն, քանի որ միջազգային ռինգում նույնիսկ նայելով` կարելի է շատ բան սովորել»: Նաեւ ավելացնում է. «Պրոֆեսիոնալ բռնցքամարտում դու անընդհատ պիտի ցույց տաս, որ ուժեղ ես, որ կռվարար ես»:

Վիկի մականունը Կատաղած ցուլ է: Բայց «Կատաղած ցուլը» միայն ռինգին բնորոշ մականուն է: Ինչպես ընկերներն են ասում` իրական կյանքում Վիկը շատ բարի, ընկերասեր, մարդ է:

41 մենամարտից  38-ը հաղթանակով ավարտած բռնցքամարտիկը հարցազրույցների ժամանակ մշտապես նշում է, որ ընտանիքի հետ շատ չի հասցնում շփվել։ Կնոջ հետ Վիկը ծանոթացել է 2001թ-ին, հիմա իրենց որդին 4 տարեկան է։ «Բալիկիս հետ ես հայերեն եմ խոսում, կինս՝ ռուսերեն, ինքը մեզ անգլերեն է պատասխանում, քանի որ մանկապարտեզում անգլերեն են սովորեցնում»,- ասում է նա, սակայն ցանկանում է, որ փոքրիկն անպայման լավ տիրապետի հայերենին:

Ըստ աշխարհահռչակ բռնցքամարտիկի՝ լավ մարզիկ դառնալու հետ դրամը գրեթե ոչ մի կապ չունի։ «Եթե մարզիկն ուզենա, իր վրա աշխատի՝ քրտնաջան պարապի, ֆինանսներ կգտնվեն»: Վիկը պատմում է, որ ինքն էլ Վանաձորում պարապելիս չգիտեր՝ ինչպես կգտնվեն միջոցներ, որ հետագայում մասնակցի մրցումների։ Հետո ֆինանսավորվել է իր մասնակցությունը Եվրոպայի գավաթին, ուր մեկնել է առանց մարզչի, հաղթել և այդպիսով քիչ-քիչ հարթել իր ուղին դեպի մեծ սպորտ: 27 անգամ նոկաուտի է ենթարկել, և միայն մեկ անգամ համարվել նոկաուտի ենթարկված։ Սակայն դա եղել է մարզչի մեղքով. իր սայթաքումից հետո մարզիչը ռինգ է մտել, մինչդեռ, օրենքով, մրցավարը պիտի հաշվարկ սկսեր և որոշեր՝ մարզիկը կարող է շարունակել մարտը, թե ոչ։ «Հաջորդ օրը ես նրան աշխատանքից ազատեցի»,- նշում է սիրված մարզիկը:

Վիկի հայաստանյան մենամարտի ժամանակ Հայաստան այցելած բազմաթիվ մարզասերներ և համաշխարհային մարզական ոլորտում հանրահայտ մարդիկ լրատվամիջոցների հետ զրույցներում նշել են, որ Հայաստանը թե գեղեցիկ է, թե հեռանկարային՝ տուրիզմի և մարզաձևի զարգացման ոլորտում, և շատերը պատրաստ են այստեղ բռնցքամարտի զարգացմանն օժանդակել:

Յոթ տարի առաջ օդանավակայանում պատահաբար հանդիպել է իր կողմից սիրված,  հանրահայտ բռնցքամարտիկ Կոստյա Դզյուին: Նա նույնպես չեմպիոն է դարձել 32 տարեկան հասակում եւ Վիկը հիշում է դա, եւ կարծես նույնը տեղի է ունենում իր կյանքում: «Ես շարժվում եմ Դզյուի ճանապարհով: Մենք երկուսս էլ ծանր փորձությունների միջով ենք անցել և երկուսս էլ դիմադրել դրանց»,-նշում է Վիկը:

Շուտով Հայաստանում կբացվի նաեւ նրա անունը կրող բռնցքամարտի դպրոց: Բռնցքամարտիկը շարունակում է իր հաղթարշավը` առջեւում ունենալով դեռ շատ ու շատ նպատակներ ու երազանքներ:


Posted on Saturday, December 17, 2011 (5191 reads), comments: 0
 
Post a Comment     Azad-Hye Forum
    Print News
Bookmark and Share


Announcements
Azad-Hye Diary
UAE Armenians
















   


Home · News · Forums · Articles · Directory · Links · Downloads · Photos · Services · Diary · Events Calendar · About Us

Copyright © Azad-Hye, 2003-2009. All Rights Reserved.