Middle East Armenian Portal
Home   News   Forums Articles Directory Links Downloads Photos Services Events Calendar About us  
Archives
News > Pan-Armenian News > Khachik Asryan: From the standpoint of our security, it was the right decision to join the Eurasian Customs Union


Meri Martirosyan talks to the Deputy Minister of Sport and Youth Affairs of Armenia.

Azad-Hye

On the 23rd anniversary of Armenia’s independence, there was an opportunity to talk to the Deputy Minister of Sport and Youth Affairs of Armenia and chairman of the “Armenian Eagles” patriotic organization, Khachik Asryan

The Deputy Minister first expressed his joy on this occasion.  “I congratulate all of us, especially the noble soldiers who are defending the borders, wishing all of you long life.  I would like to take this opportunity to ask all Armenians to devote more time and energy to the task of building and strengthening our national state. The basis of this is our faith in God, our developing economy, our national army, that is getting constantly stronger and our patriotic citizens”.

Khachik Asryan also noted that he does not share the opinion that Armenia is dependent on any country. “Let me clearly state here that both politically and in other spheres, our country, during its 23 years of independence, has had no direct or indirect dependence on others. The 21st century is a period of time during which each country has to choose a direction for its future development. From the standpoint of our security, it was the right decision to join the Eurasian Customs Union. Failing to join powerful institutions will lead to isolation.”

Asryan believes that the most important achievements of our country during the years of independence have been the realization of free Armenian citizens and the formation of the Armenian army and. 

To the question about what an independent Armenia lacks most, Asryan answered, “Patriotism, the level of patriotism and the sense of patriotism.  I, together with the “Armenian Eagles” often go the military bases and trenches.  I not only admire, but also praise God every day that by leaving Yerevan and going to the border, I am able to recognize the distinctive difference between these two locations.  In the capital, people go on with their daily routine, while on the borders the soldiers humbly carry on their service, without blinking an eye, for 24 hours a day.

Recently, Asryan’s name has been circulated in the Armenian media as a possible candidate for the post of the governor of Syunik. Commenting on this news, Mr. Asryan stated, “This issue has not been discussed with me”. To the question as to whether he desires to become a governor, Mr. Asryan emphasized, “during my 44 years in life, I have been convinced through many instances, that if someone does not have a wish to serve his people, then he must be suffering psychological problems. In this situation, how can I, Kachik Asryan, not have the wish to serve my people, particularly the people of Syunik, where I come from”.


Խաչիկ Ասրյան.- Մեր անվտանգության խնդիրներից ելնելով շատ ճիշտ որոշում է կայացվել անդամագրվելու Մաքսային միությանը:

Մերի Մարտիրոսյան զրուցում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարարի հետ

Ազատ-Հայ

Հայաստանի անկախության 23 ամյակին նվիրված միջոցառման օրը առիթ եղավ զրուցելու ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար, «Հայոց արծիվներ» հայրենասիրական կազմակերպության նախագահ Խաչիկ Ասրյանի հետ:

Վերջինս նախ իր շնորհավորական խոսքն ասաց տոնի առթիվ. «Շնորհավորում եմ բոլորիս, հատկապես սահմանները պաշտպանող ազնվագույն զինվորականներին, մաղթելով երկարակեցություն: Առիթից օգտվելով կուզեի կոչս ուղղել ողջ հայությանը, նշելով, որ յուրաքանչյուրս այսուհետ առավել ևս պարտավոր ենք մեր ներդրումն ունենալու ազգային պետականության կառուցման և հզորացման գործում: Իսկ ազգային պետականության հիմքը մեծ հավատքն է առ Աստված, զարգացող տնտեսությունն է, անընդհատ հզորացող ազգային բանակն է և հայրենատեր քաղաքացիներն են»:

Խաչիկ Ասրյանը նշեց նաև, որ Հայաստանի`որևէ երկրից կախյալ լինելու մասին կարծիքներն ինքը չի կիսում: «Միանշանակ փաստեմ, որ և քաղաքականապես, և այլ ուղղություններով մեր երկիրն իր անկախ 23 տարիների ընթացքում ուղղակի և անուղղակի որևէ կախվածություն չունի արտաքին բևեռներից: Պարզապես 21-րդ դարն այնպիսի ժամանակաշրջան է, որ յուրաքանչյուր պետություն պետք է ուղղություն վերցնի`իր ապագա զարգացումներին նվիրված որևէ ուղով: Մեր անվտանգության խնդիրներից ելնելով շատ ճիշտ որոշում է կայացվել անդամագրվելու Մաքսային միությանը: Հզոր կառույցներին չանդամագրվելով մենք պարզապես մեկուսացման մեջ կհայտնվենք»: 

Անկախության տարիների ընթացքում մեր երկրի ամենակարևոր ձեռքբերումը Ասրյանը համարում է Հայաստանի ազատ քաղաքացու կերտումը և Ազգային բանակի կայացումը:

Ի՞նչն է ամենից շատ պակասում անկախ Հայաստանին հարցին ի պատասխան պարոն Ասրյանը նշում է. «Հայրենասիրությունը, հայրենասիրության չափը, հայրենատիրության զգացումը: Երբ ինքս «Հայոց արծիվներ»-ի հետ միասին լինում եմ մարտական հենակետերում, խրամատներում, ոչ միայն հիանում եմ, այլև ամեն օր Աստծուն փառք եմ տալիս, որ Երևանից կտրվելով, սահմանագիծ գնալով, ահագին տարբերություն եմ տեսնում: Մայրաքաղաքում անձն իր առօրյա խնդիրներով է զբաղված, իսկ սահմանին զինվորն օրվա 24 ժամն առանց աչք թարթելու, անտրտունջ  իր ծառայությունն է իրականացնում»:

Վերջին շրջանում հայկական լրատվամիջոցներով Խաչիկ Ասրյանի անունը շրջանառվում էր որպես Սյունիքի մարզպետի հավանական թեկնածու: Մեկնաբանելով այս լուրը, պարոն Ասրյանը նշեց. «Նման հարց ինձ հետ չի քննարկվել»: Իսկ հարցին, թե արդյոք ցանկություն չկա՞ մարզպետ դառնալու, պարոն Ասրյանը շեշտեց. «Ես իմ ապրած 44 տարիների ընթացքում բազմիցս համոզվել եմ, որ եթե մարդը ցանկություն չունի ծառայելու իր ժողովրդին, ուրեմն հոգեկան շեղումներ ունի: Տվյալ դեպքում ինչպե՞ս կարող եմ ես`Խաչիկ Ասրյան տեսակս, ցանկություն չունենամ ծառայելու իմ ժողովրդին, առավել ևս սյունեցիներին, որի ծնունդն եմ ես...»:


Posted on Tuesday, October 14, 2014 (2539 reads), comments: 0
 
Post a Comment     Azad-Hye Forum
    Print News
Bookmark and Share


Announcements
Azad-Hye Diary
UAE Armenians
















   


Home · News · Forums · Articles · Directory · Links · Downloads · Photos · Services · Diary · Events Calendar · About Us

Copyright © Azad-Hye, 2003-2009. All Rights Reserved.