Middle East Armenian Portal
Home   News   Forums Articles Directory Links Downloads Photos Services Events Calendar About us  
Archives
News > Pan-Armenian News (Sports) > The gazelle of Armenian Football


By Emma Karapetyan

Azad-Hye

Today we will interview an athlete who is not only an honored citizen of Yerevan, a master in football, the republic’s physical education and sports long time worker and coach, but also the Armenian football pioneer and legend Harutyun Keheyan.

"The Keheyan family migrated from Cilicia to Athens, Greece during the Armenian Genocide, and after the war was over, we moved back to Armenia and settled in Yerevan. I started playing football in one of our best clubs "Dynamo", back then I was the youngest football player in the republican championship. In 1963 I completed my career as a footballer and started another prolific phase, this time as a coach".

Keheyan’s mature personal skills and his sense of organization are rare qualities hardly ever found in an athlete. He is so hard working and thanks to that, he became one of Dynamo’s and later Yerevan’s Spartak key players in no time.

Because of his artistic and unique ways and brilliant techniques, professionals in the field gave him the nickname "gazelle".

In 1954, during the Soviet times, team Spartak made it all the way to the Soviet Union Second Group's cup finals, it was the first serious achievement for the Armenian football.

All of the Armenian football achievements are linked to coach Keheyan’s name. In the 1973 USSR championships he was one of Ararat 73’s coaches who won the gold medal and the Soviet Union Cup.

At the present time, Keheyan spends most of his day in the Hraztan stadium, where every item has a story of its own. This is where he tries to evoke in today’s generation the 1970’s passion for football.

In an interview with the owner of the Hraztan stadium Ashot Aghapapyan, a reporter asked:

- Is it true that you have purchased the stadium and you intend to name it after you?

- If the name is going to be changed, then the only person the stadium should be named after is athlete Keheyian. We love to name places after politicians, artists and authors but not athletes.  Keheyan has dedicated his whole life to the sport. We shouldn’t wait for someone to pass away and then praise and honor him. We should finally learn how to honor our legends while they’re still alive.

Translated by Nanor Mikayelian


TEXT IN ARMENIAN

Հայկական ֆուտբոլի եղնիկը

Պատրաստեց` Էմմա Կարապետյանը

Ազատ-Հայ

Այս անգամ կզրուցենք սպորտի վաստակավոր վարպետ, հանրապետության ֆիզկուլտուրայի և սպորտի վաստակավոր աշխատող, Հայաստանի Հանրապետության վաստակավոր մարզիչ, Երևանի պատվավոր քաղաքացի, հայկական ֆուտբոլի նահապետ` Հարություն Քեհեյանի հետ, մարդ ում կարելի է լեգենդ համարել:
Մեզ հետ ունեցած զրույցում Հայկական ֆուտբոլի  վետերանը նշեց`

- Քեհեյանների ընտանիքը Մեծ Եղեռնի ժամանակ  Կիլիկիայից  գաղթեց  Հունաստան` Աթենք, այնտեղից էլ  պատերազմի ավարտից հետո  վերադարձանք հայրենիք` Երևան: Ինձ համար ֆուտբոլային բեմահարթակի  վարագույրները բացվեցին մեր լավագույն ակումբներից  մեկում՝  «Դինամոյում», ես այդ ժամանակ հանրապետական  առաջնությունում ամենաերիտասարդ ֆուտբոլիստն էի: 1963 թվականին ավարտեցի ֆուտբոլիստի իմ մարզական կարիերան և սկսվեց  մարզչական աշխատանքի  բեղմնավոր շրջանը։

Նրա  հասուն անհատական վարպետությունը`հարձակումը, կազմակերպելու ձիրքը  քչերն  ունեին: Մեծ աշխատասիրության շնորհիվ նա  շուտով դարձավ «Դինամոյի», ապա  նաև Երևանի  «Սպարտակի»  առանցքային  խաղացողներից  մեկը` նրա ավագը։ Արտիստիկ ու  ինքնատիպ խաղի և փայլուն տեխնիկայի համար  մասնագետներն ու ֆուտբոլասերները նրան  տվեցին  «Եղնիկ» մականունը: 1954 թվականին  ԽՍՀՄ  առաջնության  երկրորդ  խմբում հանդես եկող Երևանի «Սպարտակը» հասավ մինչև երկրի գավաթի եզրափակիչ. սա հայկական ֆուտբոլի առաջին լուրջ նվաճումն էր: Կիևի «Դինամոյի»  հետ այդ վճռական խաղում  «Սպարտակի» ավագը հենց Հարությունն  էր. - ավելացնում է նրա խաղընկերներից մեկը:

Մարզիչ Քեհեյան անվան հետ են կապված  հայկական ֆուտբոլի բոլոր  նվաճումները: Նա 1973  թվականի ԽՍՀՄ առաջնությունում  ոսկե մեդալ  և երկրի  գավաթը  նվաճած «Արարատ 73-ի» մարզիչներից  մեկն էր: Այժմ Երևանի պատվավոր քաղաքացին օրվա մեծ մասը անց է կացնում Հրազդան մարզադաշտում, որտեղ ամեն մի իր, իր պատմությունն ունի:  Այստեղ է, որ նա փորձում է  ներկա սերնդի մեջ ֆուտբոլի հանդեպ բորբոքել յոթանասունականների շունչը:

Հարցազրույցներից մեկում, երբ լրագրողներից մեկը այսպիսի հարց ուղղեց Հրազդան մարզադաշտի սեպականատիրոջը` Աշոտ Աղաբաբյանին:

- Դուք գնել եք մարզադաշտը և իրոք պատրաստվում եք այն ձեր անունով կոչել  նա պատասխանեց:

- Եթե անվանակոչելու խնդիր լինի, ապա իմ կարծիքով պետք է կոչել հենց այս մարդու անունով: Չգիտես ինչու մենք գրողների, արվեստագետների, պետական գործիչների անուներով անվանակոչումներ անում ենք, իսկ մարզիկների անունով ոչ, Հարություն Քեհեյանը իր ամբողջ կյանքը ապրել և ապրում է հանուն սպորտի, այդ մարդուն  չենք ուղարկելու այն աշխարհ հետո գովենք, մենք վերջապես պետք է սովորենք մեծերին մեծարել կենդանության օրոք:


Posted on Monday, April 16, 2012 (4134 reads), comments: 0
 
Post a Comment     Azad-Hye Forum
    Print News
Bookmark and Share


Announcements
Azad-Hye Diary
UAE Armenians
















   


Home · News · Forums · Articles · Directory · Links · Downloads · Photos · Services · Diary · Events Calendar · About Us

Copyright © Azad-Hye, 2003-2009. All Rights Reserved.