Middle East Armenian Portal
Home   News   Forums Articles Directory Links Downloads Photos Services Events Calendar About us  
Archives
News > Pan-Armenian News (Art) > Noushik Mikayelian: Art cleanses the soul


By Meri Martirosyan

Azad-Hye

Recently, an art Gallery named Gala opened in Yerevan, with the initiative of Mr. and Mrs. composer Avetis Berberyan and writer Noushik Mikayelian.

In such a short period of time, the gallery was able to grab the attention of many art lovers. 

We had the following interview with co-founder Noushik Mikayelian

- Tell us Mrs. Mikayelian, when was Gala Art Gallery open for the public?

The official opening was held on the 13th of October 2012. Since the first day, the gallery has displayed art works that belong to artists of different generations. There were classic works by Kochar, Saryan, Minas, Hakob Hakobyan... as well as many works by famous, young, contemporary artists, who - by the way- have appealed to many collectors in two months' time. 
Gala Art Gallery tries to create a nice place for them, where they can display their art to the art lovers in Armenia and in different cultural centers around the globe.

- What is the main goal of your gallery?

The main goal is to present the Armenian art to the whole world. We have had many world-renowned artists; today too, there are numerous gifted and talented artists which means that we have great potentials and the world must know about them. Id like to mention an important factor. The image of any given country is also conditioned by its art galleries. When people visit a new city, they usually pay a visit to its galleries first. Our capital today should house at least 20-30 galleries, but we are not even close to that number. 

- Tell us a bit about the last exhibition at your gallery.

The last exhibition was entitled "The Color and You". It was open from December 10th to January 15th. A festive collection of paintings, sculptures, ceramics and silverware was displayed; they were the most colorful art pieces of over 70 famous artists.

- How do you decide how to price the pieces of art? What criteria do you depend on?

There are artists, whose works have already established their prices in Armenia and in the international art market; we don't evaluate them. As for the young artists' works, we guide them into choosing the best possible price. The role of the exhibitions is huge here. They help exhibit and sell the works for suitable prices and then raise them gradually. 

- How do you choose the young artists' works, what do you rely on?

We primarily rely on the artist's uniqueness and style, which enables you to recognize his works at any exhibition. We also give importance to the quality with which the piece was made.

- What were the reactions you've received so far?

The reactions have been really positive. Thank God, our artists are very hard working and keep amazing everyone with their talent; many of them have already grabbed the attention of some serious art collectors. It's worth mentioning that we had 600 visitors in 20 days. I'm happy to say that there were a lot of young people among the visitors, there were also a lot of businessmen, who wanted to add to their collection of highly valued paintings. We have also had many visitors from the Armenian Diaspora. 

- What about your poetry? I believe it occupies a special place in your life as a writer.

I have three published books of poetry that are already known to the reader. But I'm writing prose now, mainly short stories and essays. I'm one of those people who believe that we should appreciate someone while he's still creating and not after he's gone. The modern reader is distant from poetry, but the writer should also know when to stop or feel the time pulse and head for a new direction. There was a time when I didn't write for almost two years until I found myself again in prose. Thousands of readers read my essays through the internet, but I'd also love for my prose writings to be published in the form of a book. I'm working towards making that happen.

- Are the art works in your gallery attainable for people from any social class?

Unfortunately, like anywhere in the world, in Armenia too, not everyone can afford to buy the art works displayed in the galleries. I wish it could be like that, so everyone would be able to get a piece.

We don't only present paintings at Gala Art Gallery, we also have sculptures, silver jewelry, ceramics If we're talking about sculptures, they cost around 500 10.000 US dollars. Paintings range from 250 to 50.000 US dollars. I'm happy to announce that we have already had so many buyers these past three months. Even if you don't want to buy a piece of art, you can come here and enjoy great atmosphere, forget about your mundane issues, learn something and enjoy many works by Armenian masters.
Art cleanses the soul and allows you to intertwine with beauty.

- What is your next exhibition about and what do you wish for the future of Gala?

Our next exhibition [currently on display], which will be held from January 25th to February 20th, is dedicated to St. Valentine's Day.
As for my wishes, I'd love the Armenian Art to find its place in the world's biggest art markets one day, so our talented artists could sell their works for internationally accepted prices. It's important for our artists to be known as followers of the Armenian school of art. This cannot happen overnight, but it's not impossible to attain if we set our minds to it.

Gala Art Gallery Address: 12 Byron Street, Yerevan

Translated by Nanor Mikayelian


TEXT IN ARMENIAN

Նուշիկ Միքայելյան՝ Արվեստը մաքրում է հոգին

Մերի Մարտիրոսյան

Ազատ-Հայ

Երեւանում վերջերս բացվել է Գալա-Արտ ցուցասրահը` ամուսիններ, գրող Նուշիկ Միքայելյանի եւ կոմպոզիտոր Ավետիս Բերբերյանի նախաձեռնությամբ: Կարճ ժամանակահատվածում այն մեծ հետաքրքրություն է առաջացրել հայ արվեստասերների շրջանում:

Ազատ-Հայ կայքը որոշեց անդրադառնալ ցուցասրահին եւ հարցազրույց անցկացնել համահիմնադիր Նուշիկ Միքայելյանի հետ: 

- Տիկին Միքայելյան, ե՞րբ է բացվել ցուցասրահը:

Ցուցասրահի պաշտոնական բացումը տեղի ունեցավ 2012 թվականի հոկտեմբերի 13-ին եւ առաջին իսկ օրվանից հանրությանը ներկայացվում էր գեղանկարչության մի քանի սերնդի ներկայացուցիչների աշխատանքներ, դասականների գործեր` Քոչար, Սարյան, Մինաս, Հակոբ Հակոբյան եւ այլք: Շատ են նաեւ ժամանակակից հայտնի ստեղծագործողների և երիտասարդ տաղանդավոր արվեստագետների աշխատանքները, ովքեր, ի դեպ` 2 ամսվա ընթացքում շատ համակիրներ են ձեռք բերել: Գալա Արտ ցուցասրահը փորձում է նրանց համար դաշտ ստեղծել`իրենց արվեստը ներկայացնելով և՛ Հայաստանի արվեստասեր հանրությանը և՛ աշխարհի տարբեր մշակութային կենտրոններում:

- Ո՞րն է ցուցասրահի գլխավոր նպատակը:

Գլխավորը հայկական արվեստն աշխարհում ներկայացնելն է: Մենք ունեցել ենք մեծանուն վարպետներ, հիմա եւս տաղանդաշատ ստեղծագործողներ կան, այսինքն` մեծ պոտենցիալ ունենք եւ դա պետք է տեսնի նաեւ աշխարհը: Մի կարեւոր հանգամանք եմ ուզում նշել. յուրաքանչյուր քաղաքի իմիջը որոշվում է նաեւ արվեստի ցուցասրահներով, եւ մարդիկ որևէ նոր քաղաք այցելելիս սովորաբար առաջինը հենց ցուցասրահներ են այցելում:  Մեր մայրաքաղաքն այսօր պետք է նվազագույնը 20-ից 30 պատկերասրահ ունենար, այնինչ դրանք չափազանց քիչ են:  

- Մի փոքր կպատմե՞ք վերջին ցուցահանդեսի մասին:

Վերջին ցուցահանդեսի խորագիրն է Դու եւ Գույնը: Այն բացվեց դեկտեմբերի 10-ին եւ շարունակվելու է մինչեւ հունվարի 15-ը: Գեղանկարի, քանդակի, խեցեգործության և արծաթագործության Տոնական հավաքածու է եւ ներկայացված են շուրջ 70 հայտնի արվեստագետների ամենավառ գույներով աշխատանքները:

- Իսկ աշխատանքների գումարային արժեքն ինչպե՞ս է որոշվում:

Կան վարպետներ, որոնց աշխատանքների արժեքները և՛ Հայաստանի և՛ միջազգային արվեստի շուկայում արդեն հաստատված են և մեր ցուցասրահը չէ, որ պետք  է գնահատի, իսկ երիտասարդներին ընդհանրապես մենք ինքներս ենք ուղղորդում: Ասեմ, որ ցուցասրահների դերը չափազանց մեծ է արվեստագետների ստեղծագորղությունները պատշաճ գներով ներկայացնելու և հետզհետե բարձրացնելու գործում:

- Ի՞նչ  սկզբունքով եք առաջնորդվում`երիտասարդների գործերն ընտրելիս:

Առաջնային սկզբունքներից մեկը ստեղծագործողի ինքնատիպությունն է, ուրույն ոճը, ձեռագիրը, որով դու հստակ կարող ես ճանաչել տվյալ նկարչի աշխատանքները ցանկացած ցուցասրահում, նույնքան կարևորում ենք աշխատանքների կատարման որակը:

- Եվ ի՞նչ արձագանք գտան աշխատանքները այցելուների շրջանում:

Արձագանքը շատ դրական է: Փառք Աստծո, մեր արվեստագետները շատ աշխատասեր են եւ զարմացնում են իրենց տաղանդով, շատերը մեծ հետաքրքրություն են առաջացնում լուրջ կոլեկցիոներների շրջանում: Եվ հատկանշական է, որ 20 օրվա ընթացքում շուրջ 600 այցելու ունեցանք: Նրանց մեջ շատ էին երիտասարդները, մեծ թիվ էին կազմում նաեւ գործարարները, ովքեր ցանկանում էին ձեռք բերել եւ իրենց տանը ունենալ բարձրարժեք նկարների հավաքածուներ: Շատ են այցելել նաեւ Սփյուռքի մեր հայրենակիցները:

- Կուզեի խոսեինք նաեւ պոեզիայի մասին, որն առանձին մի տեղ է զբաղեցնում ձեր կյանքում որպես գրողի: Այս ուղղությամբ ի՞նչ աշխատանք է տարվում:

Այո, ունեմ բանաստեղծությունների երեք ժողովածու, որոնք հայտնի են ընթերցասերներին: Այժմ անցել եմ արձակի. գրում եմ կարճ պատմվածքներ, էսսեներ: Ես այն մարդկանցից եմ, ով համոզված է, որ մարդուն պետք է գնահատել նրա ստեղծագործելու շրջանում, ոչ թե հետմահու: Ժամանակակից ընթերցողը պոեզիայից շատ է հեռացել, իսկ ստեղծագործ մարդը՝ առավել ևս գրողը, պետք է նաև կարողանա ժամանակին կանգ առնել կամ զգալով տվյալ ժամանակի զարկերակը նոր ուղղություն որդեգրել: 2 տարի ընդհանրապես չեմ գրել, մինչեւ գտել եմ իմը արձակի մեջ: Էլեկտրոնային տարբերակով հազարավոր ընթերցողներ են կարդում իմ ստեղծագործությունները, բայց ուզում եմ, որ արձակ գործերս նույնպես հրատարակվեն գրքի տեսքով: Այդ ուղղությամբ աշխատում եմ:

- Իսկ ցուցասրահից արդյո՞ք ցանկացած սոցիալական դիրքի մարդ կարող է ձեռքբերում ունենալ:

Եվ Հայաստանում, եւ աշխարհի ցանկացած այլ երկրում նման ցուցասրահների աշխատանքները, մասնավորապես բարձրակարգ արվեստի նմուշները ցավոք, չեն կարող հասանելի լինել բոլորի գրպանին: Երանի այդպես լիներ, որ բոլորը կարողանային ձեռք բերել:

Գալա Արտ ցուցասրահում միայն գեղանկարներ չեն ցուցադրվում, քանդակացործություն կա, արծաթյա կանացի զարդեր, խեցեգործություն եւ այլն: Եթե խոսքը քանդակների մասին է, մոտավորապես  500-ից մինչեւ 10.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ կարող է լինել արժեքը: Նկարները 250 ԱՄՆ դոլարից մինչեւ շուրջ 50.000 ԱՄՆ դոլար կարող են արժենալ:  Նշեմ, որ ի ուրախություն մեզ և մեր արվեստագետների, 2 ամսում բավականին շատ գնորդներ  ունեցանք: Այստեղ մի այնպիսի մթնոլորտ է, որ եթե անգամ որեւէ գործ ձեռք բերել չես կարող, հնարավորություն ունես կտրվելու առօրյայից, սովորելու ու վայելելու մեր վարպետների աշխատանքները: Արվեստը նաեւ մաքրում է հոգին եւ գեղեցիկի հետ առնչվելու հնարավորություն տալիս:

- Ի՞նչ ծրագրեր ունեք ապագայի համար:

Մեծ ցանկություն ունենք հասնելու նրան, որ աշխարհի խոշոր արվեստի շուկաներում տեղ գտնի նաեւ "Armenian art" անունը եւ մեր տաղանդաշատ արվեստագետներն իրենց աշխատանքները վաճառեն աշխարհում ընդունված արժեքներով: Կարեւոր է, որ մեր արվեստագետներին ճանաչեն որպես հայկական գեղանկարչության դպրոցի հետեւորդներ: Սա, իհարկե, մեկ օրվա աշխատանք չէ, բայց նպատակաուղղված աշխատանքի դեպքում, միանշանակ, կարող ենք հասնել դրան:

Գալա-Արտ ցուցասրահի հասցեն է`ք. Երեւան, Բայրոնի 12

 

 


Posted on Saturday, February 02, 2013 (4710 reads), comments: 0
 
Post a Comment     Azad-Hye Forum
    Print News
Bookmark and Share


Announcements
Azad-Hye Diary
UAE Armenians
















   


Home · News · Forums · Articles · Directory · Links · Downloads · Photos · Services · Diary · Events Calendar · About Us

Copyright © Azad-Hye, 2003-2009. All Rights Reserved.