Middle East Armenian Portal
Home   News   Forums Articles Directory Links Downloads Photos Services Events Calendar About us  
Archives
News > Pan-Armenian News > Ragip Zarakolu: You can believe in the truthfulness of Turk intellectuals who participated in 24th April demonstrations


By Ani Avetyan

Azad-Hye

"Armenia is the Cuba of the Caucasus". This was stated by the Turk publisher and Human rights activist Ragip Zarakolu at a discussion organized by Civilitas Foundation.

During his childhood, he has lived in the island of Buyukada near Istanbul, where Armenians and Greeks were present as minorities. He and his wife Aysenur are the founders of the Belge Publishing House and because of their writings about the national minorities; they have been arrested and imprisoned several times. 
 
Ragip Zarakolu has taken part in the Taksim Square demonstrations, organized on the 24th of April and recently, he has participated in a discussion about "Turkey's viewpoint on the Karabakh conflict" in Yerevan. 

Zarakolu addressed the reporters, the academic, political and civic representatives, who are interested in the steps Turkey is taking regarding the conflict, and said:
 
"After 1915, the Armenians, who have survived the Genocide, did not want such an atrocity to inflict them again so they raised the issue of self determination [in Karabakh]. At this conflict, which wasn't much different from the Cyprus issue, Turkey took Azerbaijan's side by leading a double standard policy".

According to the intellectual, this erroneous policy has its negative impact on the Armenian-Turkish relations and is turning the problem into a regional one. The main hindrance in the process of regulating the Karabakh question is the Turkish policy. "Turkey hasn't abandoned the pan-Turkish ideologies yet". -Ragip Zarakolu pointed out.

Turkey's favorite, Azerbaijan's aggressive announcements about the Stepanakaert airport in NKR, which is almost ready for operations, are the last displays of the destabilized policy, about which Zorakalu said that "It is a very aggressive attitude". 
 
"An invitation to war! I'm very much interested to know what the Minsk group is thinking about this" he said and added: "According to the Armenian-Turkish protocols, Armenia gave whatever she could give, but Turkey overthrew those protocols". Zarakolu underlined that "since the 90s Turkey hasn't accepted any development as an opportunity [for reconciliation]; rather it has made everything into a national security issue".  

"Today, only the two countries' civic communities can find a solution.  Of course it will take a long time but we are thawing the ice". 
In 2008, the campaign entitled "Armenians, forgive us" was an attempt in this direction, when 30.000 people signed the petition. After apologizing, one of the campaign participants- the Turkish historian Baskin Oran's announcement felt like a shock for many. He said that Turkey must thank them, because by doing this, they are hindering the process of acknowledging the Genocide internationally.

Ragip Zarakolu, one of the Turk intellectuals, who acknowledged the Genocide and rose against their own state, said: "There are different views among the intellectuals, but you can believe in the truthfulness of the 90% of those who have taken part in the April 24th demonstrations in Turkey". 


TEXT IN ARMENIAN

Ռագըփ Զարաքօլու. Ապրիլի 24-ի ցույցերի մասնակցած Թուրք մտավորականների անկեղծությանը կարող եք հավատալ

Անի Ավետյան

Ազատ-Հայ

Հայաստանը Կովկասի Կուբան է: Այս ձևակերպումը թուրք հրատարակիչ, մարդու իրավունքների պաշտպան Ռագըփ Զարաքօլուինն է:

Դեռ մանկուց նա ապրել է Ստամբուլից ոչ հեռու` Բույուկադա կղզում, որտեղ հայերն ու հույները  փոքրամասնություն էին: Նա և կինը`Այշենուրը, Բելգե հրատարակչության հիմնադիրներն են ու հենց ազգային փոքրամասնությունների մասին իրենց հրատարակած գրականության պատճառով մի քանի անգամ ձերբակալվել ու ազատազրկվել են:

Ռագըփ Զարաքօլուն մասնակցել է Թաքսիմ հրապարակում ապրիլի 24-ին կազմակերպված ցույցերին, իսկ օրերս նա, արդեն Երևանում, մասնակցում էր Թուրքիայի տեսակետը Ղարաբաղյան հակամարտության շուրջ թեմայով քննարկմանը:

Լրագրողների ու հակամարտության համատեքստում Թուրքայի քայլերով հետաքրքրված ակադեմիական, քաղաքական ու քաղաքացիական շրջանակի առջև իր խոսքը Զարաքօլուն սկսեց` նշելով. 1915 թվականից հետո ցեղասպանություն ապրած ժողովուրդը չուզեց իր պատմության մեջ նման մի էջ էլ ունենալ և ինքնորոշման պահանջ բարձրացրեց: Կիպրոսի հարցից շատ չտարբերվող այս դեպքում Թուրքիան կանգնեց Ադրբեջանի կողքին` երկակի ստանդարտներով քաղաքականություն վարելով:

Մտավորականի խոսքով այս սխալ քաղաքականությունն իր անդրադարձն է ունենում հայ-թուրքական հարաբերությունների վրա և խնդիրը դարձնում տարածաշրջանային:

Հենց Թուրքիայի քաղաքականությունն է Ղարաբաղի հարցի կարգավորմանը խանգարող գլխավոր հանգամանքը: Թուրքիան դեռ չի հրաժարվել պանթուրքական գաղափարախոսությունից, - ընդգծեց Ռագըփ Զարաքօլուն: 

ԼՂՀ տարածքում գրեթե շահագործման պատրաստ Ստեփանակերտի օդանավակայանի շուրջ Թուրքիայի հովանավորյալ Ադրբեջանի ագրեսիվ հայտարարությունները ապակայունացնող քաղաքականության վերջին դրսևորումներն են, որոնց ևս Զարաքօլուն անդրադարձավ: Շատ ագրեսիվ վերաբերմունք է: Պատրեազմի հրավեր: Ինձ հետաքրքիր է` Մինսկի խումբն ինչ է մտածում, - նշեց նա ու ավելացրեց. Հայ-թուրքական արձանագրություններով Հայաստանը տվեց այն, ինչից ավելին չէր կարող, իսկ Թուրքիան տապալեց այդ արձանագրությունները: Հրատարակչի խոսքով դեռ 90-ականներից Թուրքիան ոչ մի քայլ որպես շանս չի ընդունում, ամեն հարց դարձնում է ազգային անվտանգության խնդիր:

Հարաբերությունների այսօրվա վիճակում լուծում կարող են գտնել միայն երկու երկրների քաղաքացիական հասարակությունները: Իհարկե, երկար ժամանակ կպահանջվի, բայց մենք հալեցնում ենք սառույցը, - նշեց նա:

Սառույցը հալեցնելու փորձ էր 2008թ. Հայեր, ներեցեք մեզ արշավը, որի հանրագրին միացել էր 30.000 մարդ: Ներողությունից խնդրելուց հետո արշավի մասնակիցներից մեկի` թուրք պատմաբան Բասքըն Օրանի հայտարարությունը սառը ջուր էր շատերի գլխին. Թուրքիան պետք է իրենց շնորհակալություն հայտնի` դրանով նրանք խոչընդոտում են Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը:

Ցեղասպանությունը ճանաչող ու սեփական պետության դեմ դուրս եկած թուրք մտավորականների անկեղծության մասին նրանցից մեկը հանդիսացող Ռագըփ Զարաքօլուն ասաց. Մտավորականների մեջ կան տարբեր հայացքներ ունեցող մարդիկ, բայց 90 տոկոսին, որ մասնակցել են ապրիլի 24-ի ցույցերին, կարող եք հավատալ:

 


Posted on Saturday, February 02, 2013 (2457 reads), comments: 0
 
Post a Comment     Azad-Hye Forum
    Print News
Bookmark and Share


Announcements
Azad-Hye Diary
UAE Armenians
















   


Home · News · Forums · Articles · Directory · Links · Downloads · Photos · Services · Diary · Events Calendar · About Us

Copyright © Azad-Hye, 2003-2009. All Rights Reserved.