Middle East Armenian Portal
Home   News   Forums Articles Directory Links Downloads Photos Services Events Calendar About us  
Archives
News > Pan-Armenian News (Education) > The Bologna Process: New victims or new students in Armenia


Bologna ProcessSee summary in English below

Բոլոնյան Համակարգի նոր զոհերը, թե ՞ նոր ուսանողներ

ԱՆԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Ազատ-Հայ կայքին հատուկ

Բոլոնիայի հռչակագրի հիմնական նպատակն իրագործված է՝ Եվրոպական բարձրագույն կրթության տարածքն արդեն իրականություն է: Սակայն միասնական կրթական տարածք հիմնելու ճանապարհին առաջացել են խոչընդոտներ, որոնք պետք է լուծում ստանան մինչև 2020 թվականը ամփոփելով Բոլոնյան գործընթացի 10-ամյակի կապակցությամբ Վիեննայում և Բուդապեշտում տեղի ունեցած գիտաժողովը (մարտի 11-12)` այսպես փաստեց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:

Ի՞նչ խոչընդոտների է հանդիպել Եվրոպան Բոլոնյան համակարգի ստեղծման ճանապարհին, թողնենք, իսկ ահա Հայաստանի դեպքում միայն խոչընդոտ բառով սահմանափակվելը պարզապես ծիծաղելի է. Մերը ահռելի խոչընդոտ է: Եվ նոր ուսումնական տարին դա ևս մեկ անգամ ապացուցեց:

Թեստավորված քննորւթյունների անգնահատելի  արդյունքներով բուհ ընդունված ուսանողը հիմա էլ պետք է կրեդիտային համակարգով սովորի: Ընդունելության Քնություներից բան չհասկացավ, ուսանողական կյանքից էլ արդեն 20 օր է անցել` սրանից էլ բան չի հասկանում. Հիմա զաչոտ, թե ՞ մոդուլ, հիմա կրեդիտ թե ՞ տարեվերջյան քննություն. չի հասկանում,  բայց սովորում է, ինչպես նրանցից առաջ 2-րդ, 3-րդ, 4-րդ կուրսերը:

Ուսանողը շփոթված է, իսկ ԿԳ նախարարությունում  փաստում են, որ Բոլոնյան գործընթացի շրջանակներում հայաստանյան բարձրագույն կրթական համակարգում ներդրվել է եռաստիճան կրթական համակարգ, անցում է կատարվել գնահատման կրեդիտային համակարգին, որը, հնարավորություն է տալիս ուսանողներին իրենց գիտելիքները դրսևորելու գործնական ոլորտում և ստանալու ավելի օբյեկտիվ գնահատական: Ներդրվել է նաև կրթության որակի վերահսկողության համակարգը: Իսկ Արմեն Աշոտյանը Բոլոնյան համակարգի կարևորագույն ձեռքբերում համարում է  շարժունակության հնարավորությունը. ըստ որի  հայաստանաբնակ ուսանողները հանգիստ կարող են իրենց կրթությունը շարունակել Բոլոնիայի տարածքի գրեթե բոլոր բարձրագույն ուսումնական հաստատություններում: Տեսական մասը պարզ է, բայց ահա գործնական մասում նորից նույն անորոշությունն է: Այո, Բոլոնյան Համակարգը 47 եվրոպական երկրների միջև կնքված համաձայնագրի հիման վրա ստեղծվող եվրոպական բարձրագույն կրթության գոտի է: Ըստ այդմ`եթե բոլոնյան համակարգի երկրում ես ուսանում, ապա ուսումդ հեշտությամբ կարող ես շարունակել այդ 47 երկրներից որևէ մեկում, բայց նախ պետք է այն ճիշտ սկսել, իսկ հետո մտածել շարունակելու մասին

Փաստորեն, Հայաստանում Բոլոնյան համակարգը դեռևս գաղափար է,ավելին` ուտոպիա, որը  չափազանց գրավիչ է, բայց իրականում մեխանիկական աշխատանքների ու մախինացիաների մի ամբողջական համակարգի նախահայր է: Սրա  հիմնական պատճառն այն է, որ մենք Եվրոպայից վերցրեցինք այդ համակարգի կաղապարը միայն, իսկ կաղապարն առանց բովանդակության շատ արագ ճաքեր տվեց: Եվ հիմա մեր կրթական համակարգը ոչ հինն է, ոչ` նորը, այլ 2-ի վատ միախառնումը, որը մի բառով  անվանում եմ`մուտացիա


SUMMARY IN ENGLISH

The Bologna Process: New victims or new students in Armenia

Ani Bagdasaryan writes about the Bologna Process

Azad-Hye Special

The purpose of the Bologna Process (or Bologna Accords) is to create the European Higher Education Area by making academic degree standards and quality assurance standards more comparable and compatible throughout Europe, in particular under the Lisbon Recognition Convention. It is named after the place it was proposed, the University of Bologna in the Italian city of Bologna, with the signing in 1999 of the Bologna declaration by Ministers of Education from 29 European countries. This was opened up to other countries signatory to the European Cultural Convention of the Council of Europe.

Armenia is a signatory of the Bologna Process since 2005 and member of "The European Higher Education Area (EHEA)".

Ani Bagdasaryan discusses the problems Armenian students face while implementing Bologna Process in Armenia.  

She concludes: "For Armenia, the Bologna Process now is only an idea, moreover it is utopia, which is extremely attractive and can serve as the prototype of a whole system of operative mechanism. We have taken from Europe the framework of the Process and not the content and today our educational system is neither old nor new, rather it is a bad mixture of both, which can be described in word: mutation".

More information: The Bologna Process - Towards the European Higher Education Area        

 


Posted on Saturday, September 25, 2010 (5353 reads), comments: 0
 
Post a Comment     Azad-Hye Forum
    Print News
Bookmark and Share


Announcements
Azad-Hye Diary
UAE Armenians
















   


Home · News · Forums · Articles · Directory · Links · Downloads · Photos · Services · Diary · Events Calendar · About Us

Copyright © Azad-Hye, 2003-2009. All Rights Reserved.