Middle East Armenian Portal
Home   News   Forums Articles Directory Links Downloads Photos Services Events Calendar About us  
Archives
News > Pan-Armenian News > Hamazkayin Forum 2011 in Armenia


By Meri Martirosyan

Azad-Hye

This summer was very interesting to the young participants of Hamazkayin Forum in Armenia. About 30 young Armenians from several countries came to Armenia to learn more about the history of the homeland.

In July 2011 the participants visited Matenadaran (depository of ancient manuscripts), Garni (1st century AD temple), Tsakhkadzor (spa town and a popular health resort) and other locations. They saw dozens of ancient churches, met with many known Armenian scientist, artists and activists and attended lectures and seminars on different topics.  

During the trips the appointed tour guides gave them detailed account on the history of the Armenian people and the difficult path through which it has reached to modern times, the numerous loses it has suffered and the many achievements it has accomplished, as well as the meaning of the various historical monuments and locations.

Hamazkayin forum participants visited also the Yerevan State University, where they met with the Dean and other academic personnel. They received proper answers to their queries and realized the role of the higher education establishments in the formation of young generation capable of facing modern challenges.

After completing the program of excursions they visited Tiramayr (Mother of God) Camp in Tsakhkadzor, where children from orphanages in Yerevan, Gyumri and Vanadzor were waiting for them. It was really emotional to witness their contact with children deprived from parental care. They spent a whole day with them, sharing food, taking part in different plays and competitions, distributing gifts and finally leaving the camp with mixed feelings.

The duration of Hamazkayin forum was limited but all participants succeeded in forming a bond with the motherland, to understand the meaning of historical locations and to communicate with own land and water. Some of them were so inspired that they declared about their intention to choose Armenia for their higher education. 

It is worth mentioning that Hamazkayin forum invites many young Armenians every year to Armenia. It has been a traditional activity of Hamazkayin which symbolizes the value it gives to Diaspora-Armenia connections.

Website: www.hamazkayin.com



TEXT IN ARMENIAN

ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՖՈՐՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Մերի Մարտիրոսյան

Ազատ-Հայ

Այս տարվա ամառը չափազանց հետաքրքիր ու նշանակալից էր Համազգայինի ֆորումի երիտասարդների համար: Աշխարհի տասնմեկ երկրներից շուրջ երեսուն հայ երիտասարդներ էին ժամանել Հայաստան` ծանոթանալու սեփական հայրենիքի պատմությանը, լինելու տեսարժան վայրերում և այլն: Երիտասարդները հուլիս ամսվա ընթացքում հասցրել են լինել Երևանի Մատենադարանում, Գառնիում, Ծաղկաձորում, տասնյակ եկեղեցիներում, հանդիպել մի շարք հայտնի հայ գործիչների հետ, լսել տարբեր թեմաներով դասախոսություններ:

Այդ այցելությունների ընթացքում նրանց ուղեկցող էքսկուրսավարը մանրամասն ներկայացնում էր հայ ժողովրդի պատմությունը, անցած ուղին, կորուստներն ու ձեռքբերումները, ինչպես նաև հուշակոթողների արժեքն ու նշանակությունը:                               

Համազգային ֆորումի երիտասարդները եղան նաև մայր բուհում` Երևանի պետական համալսարանում: Այնտեղ նրանք հանդիպում ունեցան բուհի ռեկտորի հետ, ուղեցին կրթության հետ կապված իրենց հուզող բոլոր հարցերը և ստացան բոլոր հարցերի պատասխանները, հասկացան նաև, որ համալսարանի դերը մեծ է երիտասարդ սերնդի հայրենասիրության ամրապնդման գործում:

Այնուհետ ուղևորվեցին Ծաղկաձորի Տիրամայր ճամբար, որտեղ անհամբերությամբ իրենց էին սպասում Երևանի, Գյումրու և Վանաձորի  մանկատների երեխաները: Տարիներ շարունակ  հեռավոր  երկրներում ապրած երիտասարդների համար չափազանց հուզումնալից էր տեսնել իրենց հայրենիքը, շփվել ծնողական քնքշանքից զրկված երեխաների հետ: Նրանք մի ամբողջ օր անցկացրին փոքրիկների հետ. միասին ճաշեցին, խաղեր խաղացին, մրցույթներ կազմակերպեցին, նվերներ բաժանեցին, իսկ վերջում  ափսոսանքով հրաժեշտ տվեցին իրենց համար արդեն հարազատ դարձած երեխաներին, որոնց հետ հասցրել էին ընկերանալ:

Ճիշտ է, ժամանակը քիչ էր, սակայն բոլորը հասցրեցին կապվել  իրենց հայրենիքի հետ, տեսնել պատմամշակութային վայրերը, հաղորդակից դառնալ սեփական հող ու ջրին, և բոլորը միաբերան պնդում էին, որ ստիպված են լինելու հեռանալ Հայաստանից, սակայն անպայման կրկին այցելելու են, ոմանք անգամ որոշել էին իրենց բարձրագույն կրթությունը  ստանալ  Հայաստանում:

Նշեմ, որ Համազգային ֆորումի շրջանակներում ամեն տարի տասնյակ երիտասարդներ են այցելում Հայաստան: Այս միջոցառումը կրում է շարունակական բնույթ, այսինքն` դարձել է ավանդական, և եթե կան աշխարհի տարբեր ծայրերում ապրող երիտասարդներ, ովքեր ցանկություն ունեն տեսնելու իրենց հայրենիքը, ապա Համազգային-ի միջոցով կարող են իրենց ցանկությունն իրականություն դարձնել:

Համազգայինի կայքը՝ www.hamazkayin.com

 


 


Posted on Saturday, September 24, 2011 (3660 reads), comments: 0
 
Post a Comment     Azad-Hye Forum
    Print News
Bookmark and Share


Announcements
Azad-Hye Diary
UAE Armenians
















   


Home · News · Forums · Articles · Directory · Links · Downloads · Photos · Services · Diary · Events Calendar · About Us

Copyright © Azad-Hye, 2003-2009. All Rights Reserved.