Middle East Armenian Portal
Home News Forums Articles   Directory   Links Downloads Photos Services Events Calendar About us  
Directory
 


Hamlet Aghamyan

Համլետ Աղամյան

Արվեստաբան Լևոն Լաճիկյանը Համլետ Աղամյանի արվեստի մասին.

Բնությունն ինքը, ասես, անշրջանակ նկար լինի: Պարզապես ամեն նկարիչ իր հայացքով և սեփական ճաշակի համաձայն մի հատված է վերցնում նույն բնությունից՝ շրջանակելով այն:

Շատ են բնություն սիրող նկարիչները: Քիչ են սակայն, այն սիրել տվողները: Դրա համար պիտի ուղղակի պաշտես: Պաշտամունքի հասնող նման սեր կա Համլետ Աղամյանի բնանկարներում դրանցից յուրաքանչյուրն առանձին ձոներգ է հայոց բնությանը, իսկ բոլորը միասին հուժկու մի համանվագ:

Համլետ   Աղամյան

Այցեքարտ

1949թ. Ծնվել է Երևանում

1962-1965թթ. Ավարտե է Հ. Կոջոյանի անվ. նկարչական դպրոցը:

1965-1968թթ. Ավարտել է Փ. Թերլեմեզյանի անվ. գեղարվեստի ուսումնարանի գեղանկարչական բաժինը:

1937-1978թթ. Ավարտել է Երևանի  գեղարվեստա-թատերական ինստիտուտի գրաֆիկայի բաժինը:

1978թվից սկսյալ մասնակցել է հանրապետական և միջազգային ցուցահանդեսներին:

1983թ. Ընդունվել է ՍՍՀՄ նկարիչների միության շարքերը:

1995թ. Ընդունվել է նկարիչների միեջազգային ֆեդերացիայի անդամ

2011թ. Հանրապետական ցուցահանդես, նվիրված անկախության քսանամյակին (Սեպտեմբեր 15)

2012թ. Ցուցահանդես նվ. Շուշիի 20 ամյակին (Մայիսի 5)

2012թ. Նատյուրմորտի հանրապետական ցուցահանդես (19 հուլիս)

2013թ. Միջազգային ցուցահանդես Խարբին Չինաստան (հունվար)

2013թ. Բնանկարի և հանրապետական ցուցահանդես ( հուլիսի 4)

2013թ.  Օձուն (12 սեպտեմբեր 9)

2013թ. Համահայկական մեկական աշխատանքի ցուցահանդես (9 հոկտեմբեր)

Համլետ Աղամյանի նկարներից շատերը  այսօր տեղ են գտել  Հայաստանի ազգային պատկերասրահում:

Համլետ Աղամյանը, արվեստագետի մեջ կարևորում է ազնվությունը, ըստ նրա առանց դրա արվեստագետը չի կարող թղթին վերատադրել իր աշխատանքը: Նա պատկերում է ինչպես հայն ու Հայաստանը, այնպես էլ ունի բազմաթիվ աշխատանքներ մի շարք երկրների մասնավոր հավաքածուներում` Ֆրանսիա, Գերմանիա, Մեծ Բրիտանիա, ԱՄՆ, Ռուսաստան, Սլովակիա, Դանիա, Եգիպտոս և այլն:

 

 

 
Bookmark and Share


Announcements
Azad-Hye Diary
UAE Armenians


















   


Home · News · Forums · Articles · Directory · Links · Downloads · Photos · Services · Diary · Events Calendar · About Us

Copyright © Azad-Hye, 2003-2009. All Rights Reserved.