Middle East Armenian Portal
Home News Forums   Articles   Directory Links Downloads Photos Services Events Calendar About us  
Diary
 
503
Commemorative event dedicated to Hrant Dink in Canada with keynote speaker Turkish journalist Hasan Cemal 2014 Friday, January 03, 2014

502
Giragos Kuyumjian on Public TV of Armenia Monday, December 23, 2013

On 24, 25, 26 December 2013, the Public TV of Armenia (http://www.1tv.am/) will broadcast three documentaries about Syrian Armenian writer, businessman and benefactor Giragos (Garo) Kuyumjian, who lives in Kuwait.  

Broadcasting times:
Dec 24, 13:40hrs (repeated 00:05hrs)
Dec 25, 13:30hrs (repeated 23:00hrs)
Dec 26, 13:50hrs (repeated 00:05hrs)
All times are Yerevan times

You can follow Public TV on Armenia online live here
http://www.1tv.am/

Հայաստանի հանրային հեռուստաընկերութիւնը պիտի սփռէ երեք նախապէս նկարահանուած վաւերագրական տեսանիւթիւներ Քուէյթաբնակ Սուրիահայ գրող, գործարար եւ բարերար Կիրակոս (Կարօ) Գույումճեանի մասին:

Տեսանիւթերը ցոյց կու տան թէ ինչպէս Սփիւռքի մէջ ծնած ու ապրած անձ մը կրնայ օգտակար դառնալ հայրենիքին, հակառակ հեռաւորութեան, այսպիսով օրինակ հանդիսանալով նախ իր ընտանիքի անդամներուն եւ ապա առահասարակ բոլոր հայերուն: Տեսանիւթերուն մէջ, զաւակներուն եւ թոռներու տէր Գույումճեանը կը խօսի իր մղումներուն, նպատակներուն եւ աշխարհահայեացքին մասին: Կը նկարագրէ իր ապրումները եւ մտածումները հայրենիքի ներկայի եւ ապագայի վերաբերեալ:

Առաջին տեսանիւթին մէջ Գույումճեան կ'անդրադառնայ ցեղասպանութեան եւ Հայաստանի անկախութեան: 

Երկրորդ տեսանիւթը նկարահանուած է Արցախի մէջ ուր կը նշուի Շուշիի ազատագրման քսանամեակը:

Երրորդին նիւթը կը վերաբերի օտարագիր հայ գրողներու համագումարին, ուր Գույումճեան կը ներկայացնէ արաբերէն լեզուով հրատարակուած իր յօդուածներու հաւաքածոն (յօդուածներ որոնք տարիներու ընթացքին լոյս տեսած էին արաբական կարեւորագոյն թերթերուն մէջ եւ հիմա խնամքով ամփոփուած են գեղատիպ հրատարակութեամբ): Խօսք կ'առնէ գրողներու միութեան նախագահը Լեւոն Անանեանը, որ վերջերս բաժնուեցաւ մեր աշխարհէն:

501
Blessing of land for the construction of Armenian Church in Laval, Canada Sunday, November 03, 2013

The church (Surp Kevork) will be ready for the 100th anniversary commemoration of the Armenian Genocide in April 2014

Information provided by Avedis Diratsouyan

Շատ մեծ ուրախութեամբ կարդացի թէ Կիրակի 3 Նոյեմբերին պիտի կատարուի Սուրբ Գէորգ Հայց. Առաքելական նորակարոյց եկեղեցւոյ հողի օրհնութիւնը Լաւալի Հայ կեդրոն-համալիր շրջափակին մէջ:
Օրհնութիւնը պիտի կատարէ Թեմիս Բարեջան Առաջնորդ Տ. Խաճակ Սրբ. Արք. Յակոբեան:

Լաւալի, Մոնթրեալի եւ ընդհարնապէս Գանատահայութեան այս քայլը եւ անոր յաջորդող աշխատանքները պատմական հսկայական որակ պիտի ստանան երբ Հայոց Ցեղասպանութեան նահատակներու հաւաքական սրբադասման առաջին իսկ պատարագի զանգակները ղօղանչեն նորակառոյց Սուրբ Գէորգ Հայց. Առաքելական եկեղեցւոյ մէջ Ապրիլեան նահատակաց 100-րդ տարելիցին օրը:

Արդ՝ «Եկեղեցին հայկական ծննդավայրն է հոգւոյս» ներշնջիչ հաւատքով Ձեր «ծննդավայրը» Ձեցի կը սպասէ:

Վայր:-            397 Bd des Prairies, Laval, QC, H7N 2W6
Օրը:-              3 Նոյեմբեր 2013
 
Ինքնագիտակցութեան խորուն զգացումով կը սպասեմ Երկնապարգեւ այս հրաշալի արարօղութեան: Կը հաւատամ որ այս վաւերական պահը շարունակութիւնն է Այբէն Քէ խորհրդանշող Մեսրոպատար տեսլականին:

Այլ, այս նորադարձ Վարդանանք ճանապարհի հազուագիւտ կոչ մըն է Հայ հաւատացեալին՝ իսկական մարտիկը Աստուծոյ գաղափարին:

«Ինչո՞ւ այլուր կ՛որոնէք զիս», ես այս Կիրակի «խոյս» շալակած Հօրս տունը պիտի երթամ:
 
Մանրամասնութիւններու համար հետեւեցէք Սուրբ Գէորգ Հայց. Առաքելական եկեղեցւոյ յայտարութիւններուն կամ հեռաձայնեցէք եկեղեցւոյ դիւանատան՝  450-688-6795 թիւին:

Հաճեցէք տարածել այս տեղեկութիւնը:
Շնորհակալութեամբ՝
Աւետիս Տիրացուեան
(խանդավառ հաւատացեալ մը)

 

500
Sharjah: Annual Bazaar - Ladies' Committee (30 November 2013) Sunday, November 03, 2013
499
Armenian language is in my heart: Pan Armenian youth conference in Yerevan, 22-24 April 2013 Saturday, April 20, 2013

Ապրիլի 22-24–ը ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ կկայանա «Հայերենն իմ սրտում է» համահայկական
երիտասարդական համաժողովը

Ապրիլի 22-ին, ժ.10:30-ին ՀՀ կառավարության նիստերի դահլիճում (հասցե` Մելիք-Ադամյան 1) կմեկնարկի ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ կազմակերպվող «Հայերենն իմ սրտում է» համահայկական երիտասարդական համաժողովը, որին կմասնակցի շուրջ 500 երիտասարդ աշխարհի 30 երկրից: Համաժողովի կազմակերպման համար ՀՀ սփյուռքի նախարարությունը համագործակցել է ավելի քան 40 համահայկական և տեղական երիտասարդական կառույցների հետ:

Համաժողովին բացման խոսքով հանդես կգա ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Հայաստանի, Արցախի և Սփյուռքի երիտասարդությունը միմյանց ճանաչելով, առավել սերտ կապեր հաստատելով է, որ կարող է դիմակայել առկա մարտահրավերներին: Քննարկումների միջոցով կբարձրաձայնվեն համազգային կարևորության խնդիրներ և կառաջարկվեն նոր լուծումներ Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման, դատապարտման ու հետևանքների վերացման, Արցախյան հիմնահարցի խաղաղ կարգավորման, լեզվի և մշակույթի, հայապահպանության ուղղությամբ՝ դրանցում կարևորելով հայ երիտասարդության դերակատարությունը:

Համաժողովին իր ողջույնի ուղերձը կհղի ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, կներկայացվի Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական օրհնանքը, ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի ուղերձը:

Համաժողովում ելույթ կունենա և երիտասարդությանը իր պատգամը կփոխանցի ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Լիագումար նիստերին ելույթներով հանդես կգան ՀՀ գերատեսչությունների ներկայացուցիչներ, Հայաստանի, Արցախի և Սփյուռքի երիտասարդական կազմակերպությունների ղեկավարներ, գիտնականներ, ուսանողներ:

Ապրիլի 23-ին, ժ.10:00-ին կմեկնարկեն թեմատիկ նիստերը` երեք ուղղություններով`

1.«Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ» (վայրը` Համահայկական երիտասարդական հիմնադրամ (ՀԵՀ), փ.Աբովյան 50/5, 0 հարկ),
2.«Լեզվամշակութային հիմնախնդիրներ»  (ՀԵՀ, 1-ին հարկ),
3. «Երիտասարդության հիմնախնդիրներ» (ՀԵՀ, 2-րդ հարկ):

Համաժողովի ավարտին մասնակիցները կընթերցեն հայտարարությունը` ուղղված աշխարհի տարբեր ծագերում ապրող հայ երիտասարդությանը:

Համաժողովի ծրագրի շրջանակներում մասնակիցները կդիտեն «Համշենը անցյալի և ներկայի խաչմերուկներում» վավերագրական ֆիլմը, կայցելեն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և Վանաձոր, կհետևեն ՀՀ կառավարության նիստի աշխատանքներին, կմասնակցեն Ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված՝ դեպի Ծիծեռնակաբերդ երիտասարդության ջահերով երթին: Ապրիլի 24-ին, ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի հետ մեկտեղ, կայցելեն Ծիծեռնակաբերդ, կմասնակցեն Սփյուռքի այգում կազմակերպվելիք ծառատունկին  և ծաղիկներ կդնեն Հայոց Ցեղասպանության զոհերի հուշարձանի առջև:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՄԱՄՈՒԼԻ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
0010, Երևան, Վազգեն Սարգսյան 26/1, 5-րդ հարկ
Հեռ.: (+374.10) 58-56-01, ներքին 108, հեռապատճեն (ֆաքս) (+37410) 58-91-57
էլ. փոստ.
press@mindiaspora.am

 

498
Conference on Armenian Mass Media and Cyberspace, Haigazian University, Beirut, Lebanon, 15-17 May 2013 Saturday, April 20, 2013

Հայկազեան Համալսարանի Հայկական Սփիւռքի Ուսումնասիրութեան Կեդրոնի կազմակերպած «Հայկական Անդրսահմանային Տարածականութիւնը եւ Արդի Հաղորդակցական Միջոցները» (15-17 Մայիս 2013, Հայկազեան Համալսարան)

Մօտաւոր Յայտագիր
Չորեքշաբթի, 15 Մայիս,
Պաշտօնական բացում գիտաժողովի 4-5:00
Haigazian Rocket Society վաւերագրական ֆիլմի դիտում 6:00-7:30
Ընթրիք 8:00

Հինգշաբթի, 16 Մայիս, Ա. օր գիտաժողովի
9:00- 9:20, արձանագրութիւն մասնակիցներու եւ հիւրերու
Ներածական Ելոյթ 9:30-9:55` Վեր. Դոկտ. Փոլ Հայտոսթեան, «Համացանցումի խնդիրները: Կորիզը, լեզուն եւ նպատակները համացանցումին: Արծարծուած հարցեր, նիւթեր, երգեր, լուսանկարներ, սփռում: Զօրակցական շարժումներու, բարեսիրական, դատապաշտպանական, զօրակոչումի, հաւաքագրումի, կանխաձեռնարկումի քայլեր»

Ա. նիստ, նիստավար՝
Ա. զեկոյց, 10:00-10:30` Տիար Վաչէ Բրուտեան, «Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Արխիւները. Կատարուած Աշխատանքներ եւ Հեռանկարներ»
Բ. զեկոյց, 10:30-11:00` Դոկտ. Վահէ Թաշճեան
Գ. զեկոյց, 11:00-11:30` Տիկ. Հիլտա Չոպոյեան
Դադար 11:30-11:50
Քննարկում Ա. նիստի՝ 11:50-12:30
Դադար եւ ճաշ 12:30-2:30

Բ. նիստ, նիստավար
Ա. զեկոյց, 2:30-3:00` Տիար Վաղինակ Վարդանեան, «Տեղեկատուական Տեխնոլոգիաների Կիրառումը Հայաստան-Սփիւռք Գործակցութիւնում»
Բ. զեկոյց, 3:00-3:30` Եկեղեցի
Գ. զեկոյց, 3:30-4:00` Տիար Արթուն Համալեան
Դ. զեկոյց, 4:00-4:30` Դոկտ. Անդրանիկ Տագէսեան, «Հաղորդակցական Իւրօրինակ Ցանց մը 1940-70ականներուն. Սիմոն Սիմոնեան եւ Հայերէն Դասագիրքերը»
Դադար 4:30-4:50
Քննարկում Բ. նիստի 4:50-5:30
Փակում Ա. օրուան 5:30-5:50
5:50 Ազատ

Ուրբաթ, 17 Մայիս, Բ. օր գիտաժողովի

Ա. նիստ, նիստավար
Ա. զեկոյց, 10:00-10:30` Տիար Յարութ Սասունեան
Բ. զեկոյց, 10:30-11:00` Տիար Արթուր Բախտամեան
Գ. զեկոյց, 11:00-11:30` Դոկտ. Արմէն Իւրնէշլեան
Դադար 11:30-11:50
Քննարկում Ա. նիստի՝ 11:50-12:30
Դադար եւ ճաշ 12:30-2:30

Բ. նիստ, նիստավար
Ա. զեկոյց, 2:30-3:00` Դոկտ. Մհեր Յովհաննիսեան «Հայագիտութեան Ներկայացուածութեան Հիմնախնդիրները Համացանցում»
Բ. զեկոյց, 3:00-3:30` Տիկ. Լորիկ Սապունճեան (Հայաստան Համահայկական Հիմնադրամի Պէյրութի մասնաճիւղ)
Գ. զեկոյց, 3:30-4:10` Երիտասարդ խմբակ
Դադար 4:10-4:30
Քննարկում Բ. նիստի 4:30-5:10
Քննարկում եւ փակում գիտաժողովի 5:10-6:00
Պաշտօնական ընթրիք 8:30

http://www.haigazian.edu.lb/

497
Artak Movsisyan lectures on Armenian written heritage from rock figures to printing traditions Saturday, February 09, 2013
496
Mass Participation During the Armenian Genocide: The Sociological Dimension Saturday, February 09, 2013

The UCLA Program in Armenian Language and Culture invites you to a powerpoint presentation
 
Mass Participation During the Armenian Genocide: The Sociological Dimension

by Dr. Suren Manukyan
Deputy Director Armenian Genocide Museum and Institute, Yerevan, Armenia

Monday, February 11, 2013
4:00 PM

1222 Public Affairs Bldg. UCLA

Suren Manukyan lectures in the departments of History, Oriental Studies, and International Relations at Yerevan State University and Yerevan Gladzor University. He has published over 20 articles in several languages and participated in several conferences and workshops in different parts of the world. Currently, he is a Fulbright visiting scholar at the Center for the Study of Genocide, Conflict Resolution & Human Rights at Rutgers University, New Brunswick, New Jersey.  

 

495
Armenian electronic books Wednesday, December 26, 2012

1) Armenian iBOOKS-ը ԱՌԱԿ-29 հիմնադրամի հետ համատեղ ներկայացնում է Չարլզ Դիկենսի «Սուրբ Ծննդյան երգը» հեքիաթը սմարթֆոնների ու պլանշետների ու eBook Reader-ների համար։

Այլ հրատարակություններ (Թումանյան, Պարոնյան, Չարենց, Տերյան) փնտրեք iTunes Store-ում ու Google Play-ում ու Armenian iBOOKS-ում ePub (for iPhone, iPhad, Nexus etc.)
https://sites.google.com/site/ysumodules/yavruhrat/arm_A_Christmas_Carol_Yavruhrat.epub

Мobi (Kindle)
https://sites.google.com/site/ysumodules/yavruhrat/arm_A_Christmas_Carol_Yavruhrat.mobi

http://www.facebook.com/ArmenianIbooks?group_id=190286137744895

Marat M. Yavrumyan
http://www.facebook.com/marat.yavrumyan

2) Ինձ թվում է որ Ձեզ շատ կհետաքրքրի եւ բոլոր ծնողներին եւ երեխաներին

Ես «Anahit - An Interactive Book»-ի ստեղծողն եմ, որն հայկական interactive գիրք է, որը արդէն App Store-ում է:

App Store
https://itunes.apple.com/us/app/anahit-an-interactive-book/id587156027?mt=8,

Youtube
http://www.youtube.com/watch?v=IWh0_sRhPdA

Facebook
https://www.facebook.com/AnahitInteractiveBook

Շնորհակալություն
Vahram Gevorkyan
http://www.facebook.com/vahram.gevorkyan

494
AVC Winter Term 2013 starts Monday, January 7! Tuesday, December 25, 2012

ENROLL

NOW for courses in Eastern and Western Armenian languages, History of Armenia, Introduction to Armenian Architecture and Armenian Music offered in multiple languages and on multiple levels.

To enroll, please visit the Armenian Virtual College website at www.avc-agbu.org and submit the enrollment application.

493
The Return Time: documentary about Western Armenia Tuesday, December 25, 2012

«Վերադարձի Ժամանակը»

Հրաշալի փաստագրական տեսաշար Արևմտահայաստանի մասին։ «Մերիների» մասին, այսպէս են ասում քուրդերը ծպտեալ Հայերին, որը հիմա արդէն էլ իրենց ինքնութիւնը չեն թագցնում։ Դա չպէտք է խառնել Համշեցիների հետ։

Տեսաշարը, յատկապէս վեցերրորդ մասը, հարցեր է տալիս հեռուստադիտողին, որը մեզ բոլորիս խորհելու տեղիք է տալիս, դասեր շատ ունենք քաղելու պատմութիւնից։ Դիտէք բոլոր 6 մասը, շատ հետաքրքիր է։

Մաս 1՝      
http://www.youtube.com/watch?&v=kcBE9NoX88Y
Մաս 2՝
https://www.youtube.com/watch?v=aGPf_5F9Lqs
Մաս 3՝
https://www.youtube.com/watch?v=edhoczIB70g
Մաս 4՝
https://www.youtube.com/watch?v=601ZjJwA0_E
Մաս 5՝
https://www.youtube.com/watch?v=fJltG3jHXjc
Մաս 6՝
https://www.youtube.com/watch?v=tK_N2i55J3w
 

492
Josceline Dimbleby inspired by an Armenian chef in Damascus Monday, June 11, 2012

Բրիտանիոյ ամենէն յայտնի ճաշատեսակներու հեղինակ Ժոսլին Տիմպլեպի կը յայտնէ թէ իր ներշնչման աղբիւրը եղած է Դամասկոսի մէջ ապրող հայ խոհարար մը Ժոզէֆ անունով, որուն գործերէն հմայուած է ան երբ ընդամէնը եօթը տարեկան փոքրիկ մըն էր:

Excerpts from a report appeared in "The National" on 08 March 2012

See full report here: http://www.thenational.ae/arts-culture/books/josceline-dimbleby-latest-cookery-book-has-syrian-inspiration

- It might come as a surprise to many that Josceline Dimbleby, a woman who over the past 30 years has become firmly established as one of the best-loved doyennes of the British culinary scene, has never taken a cookery class in her life, nor set out to pursue a career in this field.

- Instead, Dimbleby trained as a singer at the Guildhall School of Music in London. When marriage to the British political commentator and Question Time host David Dimbleby and children put this on hold – "I felt very strongly that I wanted to bring my children up myself" – she started to channel her creativity in other ways. "I come from a family of musicians and artists; when I started cooking, I realised that this was another way I could use my imagination. I didn't want to follow other people's recipes, so I made up my own," she explains.

- Discussing her latest book, Orchards in the Oasis: Recipes, Travels and Memories, she says that her interest in food was first ignited when she was just seven years old and living in Syria. "Like many diplomatic families, we travelled a lot, but Damascus was a particularly formative place for me; it's where my first intense memories came from and where I first realised the magic of spices and the souqs. I remember being in the kitchen, watching our Armenian chef Joseph cooking – rubbing spices into legs of lamb and things like that – and being fascinated by it all."

491
An Armenian goddess in Abu Dhabi Monday, June 11, 2012

Out of 250 historical objects in display in Manarat Al Saadiyat in Abu Dhabi in cooperation with the British museum is a head of goddess from the time of the Armenian Empire of Tigranes the Great as reported by "The National" of Abu Dhabi.

http://www.thenational.ae/arts-culture/art/objects-of-attention

490
Hratchya Ajaryan's monumental dictionary available in electronic form in Nayiri.com Friday, March 02, 2012

Սիրելի Նայիրիի գործակիցներ եւ ընկերներ,

Քիչ առաջ առ  ցանց թողարկեցինք Հրաչեայ Աճառեանի կոթողային աշխատանքներէն  մէկը՝ ՀԱՅԵՐԷՆ  ԱՐՄԱՏԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆը իր ամբողջութեամբ եւ որոնելի իր գլխաբառերով։

Կրնաք  օգտագործել հետեւեալ հասցէով ինչպէս նաեւ Նայիրիի մայր հայերէն բառարանը որոնելու  ժամանակ (աջ կողմի սիւնակէն)՝

http://www.nayiri.com/imagedDictionaryBrowser.jsp?dictionaryId=7

Շնորհակալ ենք Համազգային Հայ Կրթական եւ Մշակութային  Միութեան որ հովանաւորեց այս աշխատանքը։ Կոչ  կ՚ընենք այլ հայկական կազմակերպութիւններուն, Հայաստանի Հանրապետութեան  կառավարութեան, եւ անհատներու որ թիկունք կանգնին հայագիտութեան նպաստող Նայիրիի  աշխատանքներուն։


Շնորհակալութիւն,

Սէրուժ Ուրիշեան

489
Documenting the Armenian in the world Friday, January 20, 2012

Together we will document THE ARMENIAN IN THE WORLD
 
The January 2012 issue of Armenian Arts Magazine is here. This time in a small pocket size format 4"X6".

It is available for FREE in Southern California at different locations.

The Free PDF file is available here.

488
Armenian College website in India hacked Friday, January 13, 2012

We regret to inform that the official website of Armenian College and Philanthropic Academy, Kolkata, India, www.armeniancollege.in, has been hacked on the 13th January, 2012. The hackers claim to be bySeRDar and Yasemin of 1923Turk Grup.

Very Rev. Father Khoren Hovhannisyan, Pastor of Armenians in India and Manager of Armenian College and Philanthropic Academy along with the Armenian Community, students and members of the staff of the College, strongly condemn this heinous act replete with hatred and malice.

Read news on Indian Armenians

487
Artsakank Cypriot Armenian newspaper's newest issue Friday, December 16, 2011

The November issue of ARTSAKANK is online at  http://www.artsakank.com.cy/am/archive/2011-11-artsakank.pdf

ARTSAKANK is the Armenian monthly newspaper of the Cyprus Armenian community, which goes to over a thousand addresses by post every month.

www.artsakank.com.cy is updated daily with news in Armenian and English languages.

486
Yerkir Media TV reports on Gousan Haykazoun's visit to Aleppo, Syria Friday, December 16, 2011

Ուրբաթ 16/12/2011-ին Երկիր Մետիայի հեռուստակայանի հերթական լուրերու բաժնէն հետեւեցէք Հայրենի երաժիշտ Գուսան Հայկազունի եւ «Հայկազունք» համոյթի Հալէպ այցելութեան մանրամասնութիւնները։

Նոյն յայտագիրը կարելի է դիտել նաեւ համացանցի հետեւեալ հասցէով
http://www.livestream.com/yerkirmedia

485
Yerkramas Russian Armenian electronic publication introduces news in Armenian Wednesday, December 07, 2011

Տեղեկացնում ենք, որ Սփյուռքի կյանքի մասին լուրեր տարածող Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի Լրատվական Կենտրոնի կայքը հայերեն տարբերակ է բացել հետեւյալ հասցեով՝ http://www.yerkramas.org/am/

Մենք ուրախ կլինենք ստանալ Ձեր նյութերը՝ դրանք մեր կայքում հրատարակելու համար:

«ԵՐԿՐԱՄԱՍ» ԼՐԱՏՎԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

484
Armenian Hospitality Holding will manage a new hotel in Dilijan Friday, September 02, 2011

Yerevan based hotel management group will undertook the management of the newly opened Paradise Hotel Dilijan (50 rooms) in September 2011.

http://www.ahh.am/

 

 

Page : 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24
 
Bookmark and Share


Announcements
Azad-Hye Diary
UAE Armenians


















   

Home · News · Forums · Articles · Directory · Links · Downloads · Photos · Services · Diary · Events Calendar · About Us

Copyright © Azad-Hye, 2003-2009. All Rights Reserved.