Middle East Armenian Portal
Home News Forums   Articles   Directory Links Downloads Photos Services Events Calendar About us  
 
Articles > Karabakh > Վալերի Ղուլյան՝ Խաչենի հերոս զավակ


Valery Ghoulyan` the hero son of Khachen 

By Arev Israelyan

Karabakh (Artsakh) was on the verge of extinction two decades ago. The enemy was threatening to eliminate the existence of the Armenian people on this ancestral land. Valery Ghoulyan, the hero from Khachen, and his comrades put on a fierce resistance and assisted in freeing the land of Karabakh and securing a country for future generations. They sacrificed their lives. From the small village of Khachen itself nine heroes fell. 

Valery Ghoulyan was graduated from the Khachatur Abovyan Pedagogical Institute in Yerevan. He returned back to his home village and was involved in educating the young generation in the school.

When the struggle for independence of Armenia started, Ghoulyan understood that sooner or later Karabakh will be facing its destiny. He decided that instead of pen he should hold weapon and join the forces that defend Karabakh.

On 09 September 1993 Ghoulyan died defending Karabakh. His memory is still vivid in the village. His portrait, along with the portraits of other heroes, adorns the walls of the local school, where he worked as a teacher. He is still there with the students, but not able to sit with them face-to-face.

We will never forget you comrade Ghoulyan.

Վալերի Ղուլյան՝ Խաչենի հերոս զավակ

Արեվ Իսրաելյան

Երբ Արցախի հայ ժողովուրդը մի անկառավարելի, մի անկազմակերպ հողմապտույտի մեջ էր հայտվել, ժամանակը չի հերիքել մտածելու,թե ռազմի դաշտն ո՞ւմ տեղն է: Վիճակն բարդանալով գնում է դեպի մահ ժողովուրդն արդեն ոտքի էր կանգնել, ետդարձի ճանապարհ չկար:

Երկար ու անպտուղ երազանքներից հետո վերջապես եկել է գործելու ժամանակը: Բացառված չէր, որ լռությունը կոչնչացներ անգամ այն փոքրիկ հայրենիքը, այն խեղճ ու կրակ Արցախը, որը հարյուր ամյակներով, որպես փարոս, կանչում էր իր զավակներին նախնիներից միակ ժառանգություն մնացած այս հողում ապրելու և գոյատևելու համար: Այդ լավագույն զավակների մեջ էր նաև Խաչենցի Վալերիկը:

Մեր գոյամարտի տարիներին Սեյդիշեն(Խաչեն) գյուղը ինը զոհ է տվել. Սլավիկ և Սերժիկ Ստեփանյաններ, Լավրենտ Դավթյան, Վլադիմիր Առստամյան,Գագիկ և Գեղամ Արզումանյան, Սուրեն Ղահրամանյան, Էդվարդ Միրզոյան, Վալերի Ղուլյան, Նելսոն Հովսեփյան:

Վալերի Գևորգի Ղուլյանը ծնվել է ուսուցչի ընտանիքում: Եվ դպրոցում և բարձրագույնում Վալերին փայլում էր ուսման մեջ: Երեւանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի ֆիզիկայի բաժինը ավարտելուց հետո աշխատանքի է անցնում Սեյդիշեն գյուղի ութամյա դպրոցում: Տարիներ շարունակ մատյան է վերցրել, դասարան մտել, աշակերտներին մտածել սովորոցրել:

Արցախյան շարժումը փոթորկեց բոլորիս կյանքը: Հայրենիքում ընդամենը խաղաղ ցույցեր էին կազմակերպվում, բայց նա կանխազգում էր, որ Ղարաբաղն օրօրվում է լինել-չլինելու նժարի վրա: Զգաց, որ հայրենիքի փրկության դասեր պիտի տա ու մի օր էլ հայտնեց իր որոշումը. հային հայ պահելու և մեր լեզուն, մեր հավատը փրկելու համար գրչի փոխարեն պետք է զենք վերցնել:

Այդպես էլ վարվեց...

Վրիժառության ցասումով լեցուն, մարտադաշտ մտավ Վալերին՝ գուշակելով հատուցման ժամը: Նա իր մարտական ընկերների հետ պաշտպանում էր Քարագլուխ գյուղի բարձունքը: Իսկ այդ մարտերը դաժան էին ու անհավասար:

Սեպտեմբերի սկիզբն էր, նոր էր վերադարձել Գոյթափայից:  Մոտեցա նրան՝ ժպտաց ու տխուր շշնջաց. Ամեն անգամ մարտից տուն գալիս,հեռվից նայում եմ մեր տան կողմն ու մտածում. տեսնես կլինի մի օր, երբ մեր տան լույսը վառված տեսնեմ, երբ ինձ էլ սպասող լինի... Դա եղավ մեր վերջին հանդիպումը:

1993-ի սեպտեմբերի ինը: Մի սարասփելի և չարաբաստիկ օր: Ով բերեց գույժը՝ չեմ հիշում: Ամբողջ գյուղը ոտքի կանգնեց: Անխոս կանգնել էին բոլորը, ու ոչինչ չէին խոսում: Եկավ ընկերների ուսին հենված ... ընկերների կյանքը փրկած: Վերադարձավ վահանի վրա...

Տարիներ են անցել: Շատ բան է փոխվել, շատ բան մոռացվել, բայց քո հիշատակը չի մոռացվել երբեք...Գյուղն ըստ արժանվույն գնահատում ու միշտ վառ է պահում խիզախ հայորդի Վալերի Ղուլյանի ու հայրենի հողի համար հերոսաբար զոհված բոլոր տղաների հիշատակը: Բացի գյուղի կենտրոնում քաջերի հիշատակին կառուցված հուշարձան-կոթողից, դպրոցի շենքի առաջին հարկում փորագրված են զոհված տղաների դիմանկարները: Այդ հիշատակի անկյունը ստեղծվեց համագյուղացի վարպետ Ալյոշա Իսրաելյանի որդիներւկողմից. Ի ՀԱՐԳԱ՛ՆՔ ՆԱՀԱՏԱԿՎԱԾ ԸՆԿԵՐՆԵՐԻՆ: Ի ՓԱ՛ՌՍ ԸՆԿԱԾՆԵՐԻ: ՀԱՆՈ՛ՒՆ ԱՊՐՈՂՆԵՐԻ:

Թվում է թէ Վալերին նորեն հարազատ դպրոցում է՝ իմ, քո, նրա, բոլորի սրտերում, հոգիներում...

Նա եղել է իմ սիրելի ուսուցիչը, իսկ տարիներ հետո նաև՝ իմ ընկերն ու խորհրդատուն: Միասին, մինչ Արցախյան գոյամարտը, դասավանդել ենք Սեյդիշենի միջնակարգ դպրոցում: Մեծ սիրով էր դիմավորել գյուղ եկող երիտասարդ ուսուցիչներին. Հայաստանից՝ Արթուր Ղուկասյանին, Ուկրաինայից՝  Սերգեյ Օգոլցովին և մյուսներին, ովքեր եկել էին իր հայրենի գյուղը շենացնելու:

Ավագ ընկերոջ նման օգնում էր բոլորին իր բարի խորհուրդներով: Հաճախակի, տանտիրոջ բարությամբ մեզ, երիտասարդ ուսուցիչներիս հրավիրում իր տուն:

Իրավ, նա վերադարրձել է նորից իր ընտանիքը՝ իր երեք բալիկների գիրկը, իր ընկերների հուշերը անմոռաց, իր հարազատ գյուղը: Պարզապես, հիմա անզոր է այլեւս մատյան վերցնելու և մեզ հետ հավասար դասարան մտնելու, աշակերտներին բարի խորհուրդներ տալուն:

Իմ սիրելի ընկեր Ղուլյան, դու միայն քո պատվանդանից ազնվության ու անմեղության կնիքը դեմքիդ, հայրենյաց դասեր ես տալիս , մանուկներին քո բարի մաղթանքը հղում,որ նրանք խաղաղ ապրեն պարզ երկնքի տակ:

Մենք քեզ երբեք չենք մոռանա, ու միշտ վառ կմնան այն տարիները, երբ բոլորս միասին դասավանդում էինք Սեյդիշենի միջնակարգ դպրոցում: Մեր բոլորիս համար դու մնացիր որպես ԸՆԿԵՐ ՂՈՒԼՅԱՆ


Added: Saturday, May 05, 2012
Hits: 3105
Comments: 0
[ Back to Article Index | Post Comment ]


        Print
 
Bookmark and Share


Announcements
Azad-Hye Diary
UAE Armenians


















   

Home · News · Forums · Articles · Directory · Links · Downloads · Photos · Services · Diary · Events Calendar · About Us

Copyright © Azad-Hye, 2003-2009. All Rights Reserved.