Middle East Armenian Portal
Home News Forums   Articles   Directory Links Downloads Photos Services Events Calendar About us  
 
Articles > Theatre > Ամեն մի խեղկատակ մի Համլետ է

Avo KhalatyanSummary: Irina Hovhannisyan interviews actor Avo Khalatyan who has played the role of Fest (the clown) in Shakespear's "Twelfth Night" play in 2008 in the "Paronyan" State Musical Comedy Theatre. 

Իրինա Հովհաննիսյան

Ազատ-Հայ կայքի հատուկ

Վ. Շեքսպիրի Տասներկուերորդ գիշեր կամ ինչ որ կամենաք ստեղծագործությունը Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում առաջին անգամ ներկայացվել է 2008 թ.-ի սեպտեմբերին: Ներկայացման հետաքրքիր կերպարներից մեկին` խեղկատակին մարմնավորում է դերասան Ավո Խալաթյանը: 

Խեղկատակը այն կերպարներից  էր, ով թատրոնում, հասարակական տարբեր վայրերում իր պատմություններով զվարճացնում էր մարդկանց, ծաղրում մարդկային վարքագծի հասարակայնորեն ընդունելի ձևերը:

Հարցազրույց` Խեղկատակից (Ավո Խալաթյան) Կուզեի լինել խեղկատակին (Իրինա Հովհաննիսյան)

Ավո Խալաթյանի չսիրած հարցերը:

- Մանկո՞ւց եք երազել դերասան դառնալ:
- Սիրո՞ւմ եք Ձեր դերերը:
- Բոլոր հասարակ հարցերը:

Ինչպե՞ս եք զգում Ձեզ խեղկատակի դերում:

Նախ ասեմ, որ Տասներկուերորդ գիշեր կամ ինչ որ կամենաք ստեղծագործությունը ինձ համար շատ սիրելի է, քանի որ Շեքսպիրի ստեղծագործություններից է: Այս ստեղծագործությունում խեղկատակը շատ բազմաժանր, բազմաճյուղ, հետաքրքիր ու գունեղ մի կերպար է, ով չի կարող չսիրվել դերասանի կողմից: Այդ կերպարը մարմնավորելը մեծ փորձություն է դերասանի համար: Այս ստեղծագործությունը թատրոնի համար համապատասխան, բայց շատ դժվար ստեղծագործություն է: Եթե  կենցաղային գործի ժամանակ կարող ես մի բառ մոռանալ և իմպրովիզ անել, ապա շեքսպիրյան խոսքերը մոռանալու դեպքում իմպրովիզ անելը մեծ վարպետություն է պահանջում:

Հիմար մարդկանց կարողանո՞ւմ եք ապացուցել իրենց հիմարությունը:

Անկեղծ ասած, ես փորձում եմ այդքան գլուխ չդնել  հիմարների հետ կամ որևէ բան ապացուցել: Ամեն հիմար չէ, որ ընդունում է իր հիմարությունը:

Խեղկատակը ի՞նչ տարիքի կերպար է:

Նման խոսքերի տեր մարդը պետք է կյանքի որոշ փուլեր անցած լինի: Խեղկատակի դերը մեծ է դասական ստեղծագործություններում: Ի վերջո, խեղկատակներն այն կերպարներն էին, ովքեր նստում էին անմիջապես թագավորի կողքին:

Ժամանակակից խեղկատակներին ինչպե՞ս կբնորոշեք:

Դասական խեղկատակներ այժմ չկան: Նրանց տեղում էստրադային խեղկատակներ են` իրենց կենցաղային և մակերեսային հումորներով: Խեղկատակը հումորիստ չէ, անեկդոտ պատմող չէ: Խեղկատակը լիքը ասելիքով մեկն է, որի տողերից շատ բան պետք է հասկանալ: Շեքսպիրի ստեղծագործություններում ամեն մի խեղկատակ  մի Համլետ է:

Շեքսպիրյան խոսքերն ասում են, որ Աստված նրանց է խելք տալիս, ովքեր խելացի են, իսկ հիմարները թող գործադրեն իրենց տաղանդը:

Իսկապես, Աստված նրանց է տալիս այն ճիշտ ուղին, ովքեր գիտակցում են դրա արժեքը, գնահատում են գեղեցիկությունը, բարությունը, մարդասիրությունը, իսկ անխելքները լռելու փոխարեն իրենց անխելքությունն են ցույց տալիս:

Խեղկատակը ծնվե՞լ է մեծություն, թե՞ հասել է մեծության:

Բոլորն էլ հասնում են մեծության: Նրանք ծնվում են մեծ աստղի տակ, բայց եթե չգնան այդ աստղի լուսավորած ճանապարհով, չեն հասնի մեծության:


Added: Friday, January 07, 2011
Hits: 4233
Comments: 1
[ Back to Article Index | Post Comment ]


 

Posted by Անի on Monday, January 24, 2011

Խեղկատակներ եղել են բոլոր ժամանակներում, սակայն տարբեր ժամանակներում խեղկատակների դերը տարբեր է եղել... Ափսոս որ մեր ժամանակների խեղկատակներին, ոչ թե կհամեմատենք Համլետի հետ այլ...
        Print
 
Bookmark and Share


Announcements
Azad-Hye Diary
UAE Armenians


















   

Home · News · Forums · Articles · Directory · Links · Downloads · Photos · Services · Diary · Events Calendar · About Us

Copyright © Azad-Hye, 2003-2009. All Rights Reserved.