Middle East Armenian Portal
Home News Forums   Articles   Directory Links Downloads Photos Services Events Calendar About us  
 
Articles > Open letters > Բաց նամակ պարոն Սոս Սարգսյանին

Sos Sargsyan

Sos Sargsyan (by Negative Photo Studio / Yerevan)

An open letter to actor Sos Sargsyan from Samvel Ovasapian who lives in Berlin. Sargsyan has sent a letter to US President Barak Obama in which he called him a liar because of his attitude of not fulfulling his promise for recognizing the Armenian Genocide.

Ovasapian argues that our intellectuals need to focus on injustice taking place in Armenia. He provides examples of grave issues facing Armenia especially in agricultural sphere, mostly as a result of the control of so-called "zorba"s.   

Հարգելի պարոն Սարգսյան,

թերթերում կարդացի Ձեր նամակը ուղղված Ամերիկայի Միացյալ Նահանգների պրեզիտենդ՝ Բարաք Օբամային, որտեղ դուք նրան ստախոս եք անվանում՝ իր խոստումը չկատարելու համար: Ճի՞շտ, թե սխա՞լ, պատշա՞ծ, թե ո՞չ, դա չէ, որ կարևոր է: Կարևորը հարցի բարձրացումն է: Հարց է առաջանում, ինչո՞ւ, ի՞նչ բարոյական իրավունքով ենք մենք Ամերիկայի, կամ այս և այն երկրի պրեզիդենտից, կամ իշխանություններից սպասում և պահանջում, որ նրանք անտեսեն իրենց երկրի և ժողովրդի ազգային շահերը և ճանաչեն Ցեղասպանությունը: Ի՞նչ է, կարծում եք եթե մենք մեզ զոհի տեղ դրինք և մյուսներից անընդհատ խնդրեցինք՝ մեզ իսկապես որպես զոհ ընդունեն, մեր վարկը նրանց և աշխարհի մարդկության մոտ կբարձրանա: Ինչո՞ւ ենք մենք միշտ մյուսներից սպասում մեր հարցերի լուծումը, ինչո՞ւ ենք մենք հնարավորը, կարևորը, հրամայականը, ներկան անտեսում, բարձիթողի անում և կառչում ենք անցյալից, միշտ և ամենուր նման հարցը հոլովելով: Այն տպավորությունն է ստեղծվում, ասես հայ ժողովրդի բոլոր խնդիրների լուծումը կախված է մարդկության կողմից ցեղասպանությունը ճանաչելուց:

Եկեք խոստովանենք, բոլորովին էլ քաջություն չէ, կամ համարձակություն չի պահանջում, Երևանում նստել և Բարաք Օբամային ստախոս անվանել, ապա փորձեք համարձակություն ցուցաբերել և մատնանշել այն բոլոր ահավոր, ազգակործան երևույթները, որոնք գոյություն ունեն Հայաստանում, որոնց պատճառները իշխնավորների չարաշահումներն են, երկրում դեմոկրատիայի բացակայությունը և տնտեսության բնագավառում տիրող անարխիան: Ապա թող Հայաստանի մտավորականությունը (գրողները, արվեստագետները, դասախոսները, և այլն) ձեզ հետ միասին խզի իր հանցավոր, այո հանցավոր լռությունը և բարձրաձայն և լսելի ամբողջ աշխարհում աղաղակի, որ ով հայ իշխանավորներ, այդ ի՞նչ եք անում հայ ժողովրդի հետ, ու՞ր եք առաջնորդում նրան, եթե ոչ դեպի փակուղի, դեպի անկում:

Պետք չէ մարգարե լինել, կամ էլ իմաստունի խոր գիտելիքներ ունենալ, որպեսզի նկատել, թե Հայաստանում ինչ է կատարվել և այսօր ինչ է կատարվում:

Պետք չէ դռնե-դուռ ընկնել, սրան-նրան խնդրել, որ ճանաչեն ցեղասպանությունը և եթե չճանաչեցին՝ ապա նրանց ստախոս ու վախկոտ անվանել, այլ Հայաստանի իշխանավորների երեսին աղաղակել՝ այդ ո՞վ է պատասխանատու մերօրյա գենոցիդի համար:

Երբևէ Հայաստանի իշխանություններից հարցրե՞լ եք՝

-թե այդ ինչպե՞ս եղավ, որ ընդհամենը մի քանի տարում՝ մեկին՝ հազար բերք ու բարիք, իսկ մեկին՝ դատարկ հաց՝ արնաթաթախ (միջնադարի պարսիկ բանաստեղծ):

-թե այդ ինչպե՞ս եղավ, որ մի քանի զոռբաներ միանգամից տիրացան գյուղատնտեսության համար այնքան կարևոր ոռոգելի ջրերի պաշարներին և այսօր կտրում են գյուղացիների շունչը, նրանց տնավեր են անում, որոնք ոչ մի ելք չտենելով, ստիպված թողնում և հեռանում են երկրից: Մոռացե՞լ եք Շիրվանզադեի թևավոր խոսքը, որ՝ ազգը և լեզուն պահում են գյուղացիները:

- թե այդ ինչպես է լինում, որ Ամերիկայից և Եվրոպայից ներմուծած հացահատիկը և գուղատնտեսության այլ արտադրանքներ Հայաստանում ավելի արժան են վաճառվում, քան տեղի գյուղացիների արտադրածը:
 
Դեռ երկար կարելի է այսպես շարունակել, մեկ- մեկ թվարկել այն բոլոր բացասական երևույթները, որոնք շնչահեղձ են անում Հայաստանի բնակչության՝ մեծամաս աշխատավոր և գյուղացի զանգվածներին, բայց ի՞նչ օգուտ, բոլորը գիտեն այդ մասին, բայց լռում են, չտեսնել են տալիս, որովհետև դրանք իսկապես որ ահավոր են, գերհզոր, ուրե՞մն, ուրեմն ավելի հարմար է մոռանալ դրանց և խեղդվողի նման կառչել... թե՝ ինչի՞ն, թե՝ ինչի՞ց...


Հարգանքներով ՝

Սամվել Հովասափյան
Բեռլին, ապրիլ 2011 


Added: Monday, April 25, 2011
Hits: 3906
Comments: 0
[ Back to Article Index | Post Comment ]


        Print
 
Bookmark and Share


Announcements
Azad-Hye Diary
UAE Armenians


















   

Home · News · Forums · Articles · Directory · Links · Downloads · Photos · Services · Diary · Events Calendar · About Us

Copyright © Azad-Hye, 2003-2009. All Rights Reserved.