Middle East Armenian Portal
Home News Forums   Articles   Directory Links Downloads Photos Services Events Calendar About us  
 
Articles > Miscellaneous > What to expect in 2013 - The year of the snake!


By Meri Martirosyan

Azad-Hye

According to the Chinese calendar, 2013 is the year of the snake. The dragon has retreated and has given its place to the long and rumbling reptile.

In order to get to know the nature of snakes, we had the following chat with director of the Exotarium Ltd. Mr. Karen Martirosyan, who has been dealing with reptiles, especially snakes, for over 28 years. 

-How would you characterize snakes in general?

Snakes are such universal animals and they hardly ever have enemies in nature. They are very resilient, patient and able to adapt quickly. 

-How should snakes be taken care of?

When taking care of a snake, you should never show haste. People should also know that snakes almost never initiate the attack.  There are over 3500 types of snakes, of which only 500 are considered to be poisonous. Many believe that snakes are the most dangerous reptiles, but thatís just a myth. People often use expressions like (as poisonous, cunning or evil as a snake), but that has nothing to do with reality. I can say that there are more poisonous, evil and devil two-legged creatures in this world than these reptiles that do not desire to harm any human being.

In order to clarify what to expect for this year, we had another chat, this time with astronomer Mrs. Elya Hovhannisyan

-Mrs. Elya, what can you tell us about 2013? What should we expect?

If we add the numbers up (2+0+1+3) we get a 6, itís a symbolic number, which means that it is a good year to make money. And because Jupiter is the main planet, it will ensure welfare.

-And what does it ensure for those who were born in the snake year?

Those who were born in the snake year are going to have a dauntless life and are going to do as their hearts tell them to do. In addition to this, in 2013, there will be a great struggle against evil, because evil has started to outpace. Each and every one of us has to fight evil; otherwise the world will head towards destruction.

-And what do you predict for the future of our country?

There are no dangers threatening Armenia this year. In general, it is going to be a peaceful and a successful year.

Well, to believe or not to believe in all of this is of course up to the reader. I can only say that throughout the year, instead of crawling around and biting, we should try to be as clever, wise and peaceful as the snake and hopefully, 2013 will be a happy and a successful year for all. 

Translated by Nanor Mikayelian


TEXT IN ARMENIAN

2013  թվական. Ի՞նչ սպասել օձի տարուց

Մերի Մարտիրոսյան

Ազատ-Հայ

Չինական օրացույցով 2013 թվականն օձի տարի է: Վիշապը նահանջեց, իր տեղը զիջելով երկար ու շառաչող սողունին: Իսկ ինչպիսին են իրենք`օձերը:

Թեմայի շուրջ զրուցեցինք Էկզոտարիում ՍՊԸ տնօրեն Կարեն Մարտիրոսյանի հետ: Նա սողունների, մասնավորապես`օձերի հետ առնչվում է շուրջ 28 տարի:

-Կարեն, ինչպե՞ս կբնութագրեք օձերին:

Օձերը շատ ունիվերսալ կենդանիներ են եւ բնության մեջ գրեթե թշնամիներ չունեն: Շատ ճկուն են, շատ համբերատար, կարողանում են համակերպվել բնության տարբեր հատվածներում:

-Իսկ ինչպե՞ս պետք է նրանց խնամել:

Օձին խնամելիս երբեք չպետք է շտապողականություն ցուցաբերել: Մի կարեւոր հանգամանք էլ նշեմ. օձերը գրեթե երբեք նախահարձակ չեն լինում: Նրանց 3500-ից ավելի տեսակ կա, որոնցից առավելագույնը 500-ն են թունավոր: Շատերի համոզմունքը, թե օձերն ամենավտանգավոր սողուններն են, պարզապես միֆեր են: Օձի պես թունավոր, խորամանկ, չար-այս ամենն իրականության հետ կապ չունի, դա միայն մարդկանց կարծիքն է: Իրականում կարող եմ ասել, որ մարդկանց մեջ ավելի թունավոր, ավելի չար, ավելի չարախոս երկոտանի էակներ են շարժվում, քան այս սողացող եւ մարդկանց վնասել չցանկացող կենդանիներն են:

Մասնագետներն էլ շտապում են կանխատեսումներ անել եկող տարվա համար: Զրուցեցի նաեւ աստղագետ Էլյա Հովհաննիսյանի հետ`պարզելու համար, թե այս տարվանից ինչ կարելի է սպասել ու ակնկալել:

-Տիկին Էլյա, ի՞նչ կարող եք ասել 2013 թվականի մասին, ի՞նչ կարելի է ակնկալել:

Երբ գումարում ենք թվանշանները` 2-ը, 1-ը եւ 3-ը, ստացվում է 6: Վեց թիվը խորհրդանշական է այս տարվա համար, նշանակում է նյութական պաշարի կուտակում, եւ քանի որ գլխավոր մոլորակը Յուպիտերն է, բարեկեցությունն է ապահովում:

-Իսկ ի՞նչ է սպասվում հենց օձի տարում ծնվածների համար:

Օձի տարում ծնվածները կունենան աներկյուղ կյանք, կապրեն այնպես, ինչպես իրենց սիրտը կթելադրի: Բացի այդ, այս տարի մեծ պայքար պիտի ծավալվի չարի դեմ, որովհետեւ չարը սկսել է առաջ անցնել: Չարի դեմ պետք է պայքարի յուրաքանչյուրը, հակառակ դեպքում աշխարհն իսկապես կգնա ոչնչացման:

-Մեր երկրին ի՞նչ է սպասվում, տիկին Էլյա:

Հայաստանին որեւէ վտանգ չի սպառնում, ընդհանուր առմամբ` խաղաղ ու հաջողակ տարի է լինելու:

Հ.Գ. - Հավատալ, թե ոչ օձի բարեհաճությանը գալիք տարում, ամեն մարդ ինքն է որոշում: Թերեւս, մնում է միայն, որ 2013 թվականին մարդիկ լինեն օձի նման խելացի, իմաստուն ու խաղաղասեր, ոչ թե` սողացող ու խայթող, տարին էլ լինի ուրախ ու հաջողակ: Իսկ տարեմուտին, ասում են. հրաշքներ են լինում, ուրեմն արժե հավատալ:


Added: Friday, June 14, 2013
Hits: 2723
Comments: 0
[ Back to Article Index | Post Comment ]


        Print
 
Bookmark and Share


Announcements
Azad-Hye Diary
UAE Armenians


















   

Home · News · Forums · Articles · Directory · Links · Downloads · Photos · Services · Diary · Events Calendar · About Us

Copyright © Azad-Hye, 2003-2009. All Rights Reserved.