Middle East Armenian Portal
Home News Forums   Articles   Directory Links Downloads Photos Services Events Calendar About us  
 
Articles > Society > Ամանորին ընդառաջ

Meri Martirosyan writes about how people in Armenia welcome the new year and what preparations they do in order to mark the festive days. She refers to the hiking prices of consumer products during Christmas and the extra burden that ordinary families have to bear during that period, affecting the way they evaluate the joyous days. She also refers to the hard work of housewives during this period of time. The article ends with best wishes to the readers of Azad-Hye. 

Մերի Մարտիրոսյան

Ազատ-Հայ կայքին հատուկ

Հաշված օրեր են մնացել Նոր տարվա գալստին: Բոլորն անհամբեր սպասում են տարվա ամենագլխավոր տոնին և իհարկե` պատրաստվում: Որպես կանոն, մենք` հայերս, Նոր տարին նշում ենք այլ կերպ, քան մյուս ազգերը: Մեր թե տոնական սեղանն է տարբերվում, և թե տոնելու ձևը: Հայերի համար Ամանորը սկսվում է դեկտեմբերի հենց սկզբից, երբ քաղաքը տոնական տեսք է ստանում, զարդարվում գեղեցիկ տոնածառներով ու փայլերով: Իսկ մարդիկ փորձում են հնարավոր ու անհնար միջոցներով ամենաճոխ ու առատ սեղանը պատրաստել` հարևան-բարեկամներին սիրաշահելու ու զարմացնելու համար:

Ամանորյա սեղանի անբաժան մասն է կազմում խոզի ազդրը, որը վերջին տարիների ամենանորաձև ուտեստն է դարձել հայերի համար: Աղցաններից առաջին տեղն է գրավում մայրաքաղաքային (ստոլիչնի) կոչվող աղցանը, որը կարելի է գտնել յուրաքանչյուր տան սեղանին: Բացի սրանցից, կան նաև բազմաթիվ այլ ուտելիքներ, որոնք ճոխ են դարձնում սեղանը, և հաճախ տեղ էլ չի մնում բոլոր ուտեստները տեղավորելու համար:

Հակառակ աշխարհի շատ երկրների, որոնցում տոներից առաջ հսկայական զեղչեր են կատարվում, մեզ մոտ բոլորովին հակառակն է` բոլոր խանութներում գները կրկնապատկվում, իսկ երբեմն էլ` եռապատկվում են, ինչն էլ ծանր վիճակի մեջ է գցում հասարակ ժողովրդին: Իսկ ինչ վերաբերում է տոնելու ձևին, ապա նշեմ, որ այս տոնին հայ կանանց ճնշող մեծամասնությունը խոհանոցից դուրս չի գալիս, և տոնը նրանց համար դառնում է հերթական գլխացավանք ու հոգնածության պատճառ: Տան մնացած անդամներն էլ առանձնապես աչքի չեն ընկնում ուրախանալու ցանկությամբ: Սակայն, բնականաբար, սա չի վերաբերում բոլորին անխտիր: Կան ընտանիքներ, որոնք ողջ սրտով նշում են նոր տարվա գալուստը, պարում, ուրախանում, 12զանգերի հետ երազանք պահում ու խնդրում, որ նոր տարին լավ անցնի իրենց և բոլորի համար:

Ցանկությունս այն կլիներ, որ բոլոր հայ օջախներում տիրի հենց նման տրամադրություն, այլ ոչ թե հոգնածություն ու տրամադրության անկում, կուտակված բազում պարտքեր ու մտորումներ, թե հարևանի սեղանն ավելի ճոխ էր, քան իրենցը: Թող 2011թվականին Ձմեռ պապն իրականացնի ձեր բոլոր նվիրական երազանքներն ու ցանկությունները, և հիշեք` ինչպես տարին դիմավորես, այնպես էլ կանցնի ամբողջ տարին:


Added: Saturday, December 11, 2010
Hits: 4302
Comments: 2
[ Back to Article Index | Post Comment ]


 

Posted by Nishan on Sunday, December 12, 2010

Սիրելի Մէյրի,  Նախ կը գնահատեմ քեզ ամանոր նիւթի մասին նոր ծանօթութիւն տուած ըլլալուդ, եթէ ոչ մեզմէ շատերուս՝ գէթ ինծի:  Կը ձայնակցիմ քեզի եզրափակիչ պարբերութեանդ մէջ կատարած մաղթանքիդ: Յօդուածդ ամբողջութեան մէջ իր անկեղծութեամնբ ու անմեղութեամբը կը բնորոշուի: Հետեւաբար անկեղծ  են ու անմեղ բարեմաղթութիւններդ ալ: Մէկ հարցում սակայն միտքս կը չարչրկէ, վստահ եմ նաեւ քու միտքդ. Ի՞նչ ընել որ բոլոր հայ օճախներում տիրի նման տրամադրութիւն այլ ոչ յոգնածութիւն ու տրամադրութեան անկում:

Կուտակուած պարտքերուն պատճառը աւելի քան յստակ է , սակայն  իմանալը միայն  բաւարար չէ մտածող ու տագնապող հայ անհատին համար, հարկ է այդ կուտակման տուն տուող պատճառներուն դէմ պայքարիլ՝ յաղթելու տրամադրութեամբ, ամէն անհատ իր կարողութեանց սահմանին մէջ, այլապէս դուն ու ես , եկող Դեկտեմբերին, այս կայքէջին մէջ անգամ մը եւս պիտի կատարենք մեր բարի մաղթանքները, աւելի ճոխ բառամթերքով անկասկած, սակայն միւս կողմէն թիւը աւելցած պիտի տեսնենք մտորումներու  մէջ ինկած մեր ազգակիցներուն:  Թող Աստուած ցանկութեանցդ գոհացում տայ Մէյրի, ուրախ դիմաւորես եւ ուրախութեամբ անցընես 2011ը: 

Նշան Պասմաճեան

www.nshanag.net

ԱՄԷ

 

Posted by Meri Martirosyan on Monday, December 27, 2010

ՀԱՐԳԵԼԻ ՊԱՐՈՆ ՊԱՍՄԱՃԵԱՆ, ԱՆՉԱՓ ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ ՆՅՈՒԹԻՍ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՁԵՐ ԳՐԱԾ ԿԱՐԾԻՔԻ ՀԱՄԱՐ: ՀՈՒՍԱՆՔ, ՈՐ ՀԱՄԱՏԵՂ ՋԱՆՔԵՐԻ ՇՆՈՐՀԻՎ ԱՅՍ ԵՐԵՎՈՒՅԹԸ ԿՇՏԿՎԻ, ԵՎ ՀԱՅ ԸՆՏԱՆԻՔՆԵՐՈՒՄ ԹԵ ԱՄԱՆՈՐԻՆ ԵՎ ԹԵ ԸՆԴՀԱՆՐԱՊԵՍ ԲՈԼՈՐ ՏՈՆԵՐԻՆ ԿՏԻՐԻ ԻՍԿԱՊԵՍ ՏՈՆԱԿԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ:ՁԵԶ ԵՎՍ ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՄ ԳԱԼԻՔ ՆՈՐ ՏԱՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԵՎ ՄԱՂԹՈՒՄ ԲԵՂՄՆԱՎՈՐ ԱՇԽԱՏԱՆՔ ՈՒ ԱՄԵՆԱՅՆ ԲԱՐԻՔ:  

ՀԱՐԳԱՆՔՆԵՐՈՎ` ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ  

        Print
 
Bookmark and Share


Announcements
Azad-Hye Diary
UAE Armenians


















   

Home · News · Forums · Articles · Directory · Links · Downloads · Photos · Services · Diary · Events Calendar · About Us

Copyright © Azad-Hye, 2003-2009. All Rights Reserved.