Middle East Armenian Portal
Home News Forums   Articles   Directory Links Downloads Photos Services Events Calendar About us  
 
Articles > Acknowledgment and appreciation > Ուզում եմ պատմել Վահանի մասին

 

Ալիս Դուրյան

Alice Duryan, wife of well-known maestro Ohan Duryan writes about Vahan Vardapetyan, a person who supported her husband through difficult times. He helped him to materialize important musical performances in Moscow before his dead, he saved the archives of the great musician and covered all the medical expenses when the maestro was ill. He did this at a time when the doors of the homeland were closed in front of the musician, due to the stance of the then leadership towards him. 

Այս գրությամբ, ճիշտ իր ծննդյան օրը` սեպտեմբերի 8-ին, կատարում եմ սիրելի ամուսնուս` Օհան Դուրյանի խնդրանքն ու ցանկությունը` մեր հոգու եւ սրտի խոսքը, զգացումները հրապարակավ հայտնել նվիրյալ ու պաշտելի անձնավորության` Վահան Վարդապետյանի մասին:

Ամեն անգամ, երբ մաեստրոն ցանկանում էր խոսել Վահանի բացառիկ նվիրվածության ու զոհողությունների մասին, նա խուսափում էր եւ խնդրում չբարձրաձայնել: Սակայն ծանր հիվանդության օրերին, ուժերի գերլարումով Օհանն իր սրտի խոսքը, օրհնությունն ու մաղթանքները գրեց, ինչպես ինքն էր ասում, իր հոգու զավակ, անփոխարինելի Վահան Վարդապետյանին:

Վահանի նման նվիրյալ երկրպագու ունենալը ամենամեծ երջանկությունն է արվեստագետի համար: Նա Աստծո պարգեւն էր մաեստրոյի համար` իր հանճարի, երաժշտությանն իր անմնացորդ նվիրումի դիմաց: Այն, որ Վահան Վարդապետյանը հրաշալի բժիշկ, փայլուն հրապարակախոս, խիզախ ու սկզբունքային մտավորական է, հայտնի է բոլորին: Քանի՜ արժանավոր մտավորականի-արվեստագետի է ձեռք մեկնել ու օժանդակել, հոգեպես աջակցել, իսկ այն ամենը, ինչ արել է մաեստրոյի արվեստի համար, աննկարագրելի ու աներեւակայելի է` չխնայելով ոչինչ` ոչ իր ժամանակը, ոչ իր առողջությունը, ոչ իր կարողությունը:

Հայրենիքում մեր ամենաթանկագին ձեռքբերումը համարել ենք ժողովրդի սերը, եւ առաջին հերթին Վահանի պես ազնվագույն, արվեստապաշտ անհատականության հետ մեր բարեկամությունը: Ամենանեղ օրերին, հուսահատության պահերին, վշտացած ժամանակ, միշտ ու միշտ, նա եղել է մաեստրոյի կողքին: Ժողովրդի ու նաեւ Վահանի հանդեպ սերն է մեզ պահել հայրենիքում` հաղթահարելով ամեն դժվարություն, վիրավորանք եւ անգամ իշխանության ոճրագործ արարքները: Իր խելացի, նրբանկատ խորհուրդներով նա եղել է մաեստրոյի խորհրդատուն, մաեստրոյի անձի ու արվեստի անմնացորդ ու խիզախ պաշտպանը մշակույթի տհաս ու անճաշակ ղեկավարներից:

Ի պաշտպանություն Օհան Դուրյանի արվեստի, Վահանը ամենասկզբունքային ու բարձրարժեք հոդվածների հեղինակն է: Մաեստրոյի մոսկովյան համերգների նախաձեռնողն ու կազմակերպիչներից մեկը դարձյալ Վահան Վարդապետյանն էր, բոլոր համերգների, փորձերի, հյուրախաղերի ժամանակ մշտական հոգատար ուղեկցողը... Որքան դաժան ու անարդարացի վերաբերմունքի արժանացավ մաեստրոն, ինչ տառապանքներ ու վիրավորանքներ կրեցինք, անգամ հիշելը շատ ծանր է: Միայն Վահանին էր հաջողվում հոգեպես աջակցել մաեստրոյին, ցրել ու փարատել ծանր ապրումներից, ուժ տալ եւ ուրախացնել: Մաեստրոն եւ ես անվերապահորեն վստահել, հավատացել ու հաշվի ենք նստել Վահանի հետ, քանզի նրա անշահախնդիր նվիրումը, անկեղծությունն ու խիզախությունը միշտ հիացրել են մեզ: Ինձ եւ մաեստրոյի համար անփոխարինելի անձ է նա: Մաեստրոյի համար Վահանը ամենահաս ու ամենակարող մեկն էր, ամեն ինչ խնդրում ու պահանջում էր իրենից, իսկ Վահանը անում էր, այն էլ սրբությամբ, մաեստրոյի բոլոր ցանկություններն ու պահանջները, անգամ ամենադժվար ու անհնարին: Չեմ կարող նկարագրել, թե մաեստրոն որքան սեր, նվիրում, պաշտամունք եւ խնամք է վայելել Վահանի կողմից:

Մինչեւ Օհանի կյանքի վերջին վայրկյանը նա ծառայեց իր սիրելի մաեստրոյին: Վերջին տարիներին Օհանը ուղղակի դողում էր Վահանի վրա եւ դուրս գալիս խաչակնքում ու աղոթում` Աստված քեզ պահապան, Վահանին պես մարդիկ են պետք Հայաստանը վեր հանելու,- միշտ ասում էր մաեստրոն: Ոճրագործ իշխանությունը զրկեց մաեստրոյին հայրենիքում աշխատելուց, երաժշտությունից կտրվելն ու չաշխատելը մահ էր Օհան Դուրյան արվեստագետի համար: Վահան Վարդապետյանի հսկայական ջանքերի շնորհիվ կազմակերպվեցին Օհանի մոսկովյան համերգները, որոնք ուղղակի ցնցեցին ռուսական երաժշտական աշխարհը: Ու քանի տասնյակ անգամ Վահանը մեկնեց Մոսկվա... Մաեստրոն փափագում էր իր երաժշտական արխիվը ստեղծել, որի համար բավականին մեծ գումար էր անհրաժեշտ: Վահանն իր կարողությունը չխնայեց, եւ իր շնորհիվ Օհանի երաժշտական ժառանգությունը մնաց սերունդներին, ինչը պարտավոր էր անել կառավարությունը: Վահան Վարդապետյանի շնորհիվ մաեստրոն որեւէ ֆինանսական ու կենցաղային դժվարություն չունեցավ: Օհանի ծանր հիվանդության ժամանակ որքան անքուն գիշերներ անցկացրինք Վահանի հետ:

Վահանը նաեւ ինձ ուժ տվեց` նվիրվելու մաեստրոյի բուժմանն ու խնամքին: Ես ողջ կյանքում պարտական եմ Վահանին: Հիվանդանոցային բուժման ու ապաքինման հսկայական ծախսերը տրվեցին Վահան Վարդապետյանի օգնությամբ, ինչը պարտավոր էր կառավարությունն անել: Վահան Վարդապետյանն իր կողմից արված հսկայական ծախսերը փոխհատուցելուց հրաժարվեց, ինչը մեզ հնարավորություն տվեց իրականացնել Օհանի ցանկությունը: Եւ մեծ սիրով ու պարտավորված` ես հայտարարում եմ, որ ամեն ինչ անելու եմ, որ ժողովուրդն ունենա իր սիրելի մեծ արվեստագետ Օհան Դուրյանի տուն-թանգարանը: Վահան Վարդապետյանի վեհանձնությունը, նվիրվածությունը արվեստի եւ մեծերի հանդեպ թող օրինակ ծառայի: Սիրելի Վահան, մաեստրոյի պաշտելի Վահան, թող Օհանի սուրբ օրհնությունը միշտ վրադ լինի:

Source: The Armenian Times (Հայկական Ժամանակ), 08 September 2011
http://www.armtimes.com/27844


Added: Friday, September 09, 2011
Hits: 4707
Comments: 2
[ Back to Article Index | Post Comment ]


 

Posted by Anne-Kristin Mai on Thursday, October 06, 2011

Maestro Ohan Dourian found his biggest artistic satisfaction in Germany, particularly in Leipzig with the Gewandhaus Orchestra. Here a book appeared dedicated to his 85th birthday "Ogan Durjan, Maestro and Composer, MAGNET - VOLCANO - MYSTIC".

Dr. Vardapetyan came to the HOMMAGE 2007 with his son Vladimir to Leipzig because Ohad Dourian could not start the journey any more. Also I would like to owe Dr. Vardapetyan very warmly for accompanying the maestro up to last hour.

www.anne-kristin-mai.de

 

 

Posted by Hamaspiur Grigorian on Saturday, January 21, 2012

Շնորհակալություն խմբագրությանը այս հոդվածը մեզ ներկայացնելու համար:
        Print
 
Bookmark and Share


Announcements
Azad-Hye Diary
UAE Armenians


















   

Home · News · Forums · Articles · Directory · Links · Downloads · Photos · Services · Diary · Events Calendar · About Us

Copyright © Azad-Hye, 2003-2009. All Rights Reserved.