Middle East Armenian Portal
Home News Forums   Articles   Directory Links Downloads Photos Services Events Calendar About us  
 
Articles > Media > Հեռուստատեսության եւ Ռադիոյի Ակադեմիա

Mari Mardirossian writes about the TV and Radio Academy in Yerevan, Armenia. Includes a brief interview with rector Hamlet Ghushjyan.

Azad-Hye Special

Մերի Մարտիրոսյան

Բարձրագույն կրթություն ստանալը գրեթե յուրաքանչյուր երիտասարդի ցանկությունն է: Հայաստանում կան բազմաթիվ բուհեր,որոնց մեջ առանձնանում է իր տեսակի մեջ եզակի Հեռուստատեսության և Ռադիոյի Ակադեմիան:

Բուհը հիմնադրվել է 2000 թվականին: Անցյալ տարի նշվեց տասնամյակը և ներկայացվեցին բուհի ձեռքբերումներն ու առաջիկա անելիքները:

Հեռուստատեսության և Ռադիոյի Ակադեմիան ունի կոնկրետ ուղղվածություն, այդ իսկ պատճառով բուհն ունի ընդամենը 3 բաժին. հեռուստալրագրություն, ռեժիսուրա, օպերատորություն: Ուսուցումը տևում է 4 տարի, իսկ վերջում տրվում է պետական նմուշի դիպլոմ, որն ի դեպ` բուհի վերջին ձեռքբերումն է:

Այդ տարիների ընթացքում ուսանողները սովորում են հեռուստատեսային բոլոր ժանրերը, ծանոթանում բոլոր նեղ մասնագիտություններին: Լրագրողները սովորում են լրագրողի վարպետություն, հաղորդավարի արվեստ, մեկնաբանի աշխատանք, խմբագրի աշխատանք, միջազգային լրագրության պատմություն և այլն:

Ռեժիսորները ծանոթանում են ռեժիսորական վահանակին, սովորում բոլոր հմտությունները, ստանում ռեժիսուրայի մասին գիտելիքներ: Իսկ օպերատորները սովորում են օպերատորական բոլոր հմտությունները և տեսախցիկի հետ վարվելու կանոնները: Բոլոր ուսանողները պրակտիկորեն կիրառում են իրենց ստացած գիտելիքները, քանի որ ակադեմիան ունի ստուդիա, որտեղ ցանկացած ուսանող կարող է կատարել նկարահանում: Նաև ուսանողները հաճախակի ներկա են գտնվում հայաստանյան տարբեր հեռուստաընկերությունների հաղորդումների նկարահումներին:

Ակադեմիայում դասավանդում են լավագույն դասախոսները, ովքեր գիտությունների թեկնածուներ են, արվեստի և հեռուստատեսության ականավոր գործիչներ: Հեռուստառադիոակադեմիայի ռեկտորն է Համլետ Ղուշչյանը, ով տարիներ շարունակ աշխատել է հեռուստատեսությունում և ունի մեծ փորձ ու գիտելիքների հսկայական պաշար: Ինչպես ինքը` պարոն Ղուշչյանն է նշում. Ուսանողները ստանում են հիմնավոր կրթություն: Ակադեմիան ունի հիանալի պրոֆեսորադասախոսական կազմ, որը պատրաստի կադրեր է տալիս հեռուստատեսությանը, իսկ ներկայիս հեռուստատեսությունը հեռու է բավարար վիճակում լինելուց, և այն որակյալ դարձնելու լավագույն ուղին հեռուստաեթերի  համալրումն է նոր ու գրագետ  կադրերով: Ներկայումս ակադեմիան ավարտած բազմաթիվ ուսանողներ աշխատանքի են անցել հայկական հեռուստաալիքներ և բարձր են պահում բուհի պատիվը:

Ինչևէ, սա տեղեկություն է այն մասին, որ Հայաստանում կա նմանատիպ բուհ, որը միակն է ողջ ԱՊՀ տարածքում: Այստեղ պատրաստվում են գրագետ կադրեր հեռուստատեսության համար, որոնք հետագայում կկիրառեն իրենց գիտելիքները` հեռուստատեսային աշխարհն ավելի զարգացնելու և բարձր մակարդակի հասցնելու համար: Եթե դուք էլ եք ցանկանում մտնել հեռուստատեսության զարմանահրաշ աշխարհը, ապա կարող եք այցելել քաղաք Երևան,Տիգրան Մեծի 67ա հասցեով, որտեղ էլ  գտնվում է Հեռուստատեսության և Ռադիոյի Ակադեմիան:


Added: Saturday, May 07, 2011
Hits: 4890
Comments: 0
[ Back to Article Index | Post Comment ]


        Print
 
Bookmark and Share


Announcements
Azad-Hye Diary
UAE Armenians


















   

Home · News · Forums · Articles · Directory · Links · Downloads · Photos · Services · Diary · Events Calendar · About Us

Copyright © Azad-Hye, 2003-2009. All Rights Reserved.