Middle East Armenian Portal
Home News Forums   Articles   Directory Links Downloads Photos Services Events Calendar About us  
 
Articles > Tradition > Հայկական հարսանեկան ավանդույթներ

Wedding habits in Armenia

Wedding habits in Armenia. In the past Armenians considered autumn and winter as suitable seasons for marriage, because they were involved in agricultural activities during the other seasons. Saturday was the most favored day for coducting marriage. The article (taken from http://www.wedding.am) provides some some details about wedding habits in Armenia.

Հարսանիքը յուրաքանչյուր մարդու կյանքում սպասված ու յուրահատուկ տոն է, որին սրտի տրոփյունով է սպասում յուրաքանչյուր ամուսնացող: Հայերն ունեցել են հստակ ձևավորված ավանդույթներ,որոնք ժամանակի ընթացքում փոփոխվել են,կամ ընդհանրապես վերացել, սակայն կան ավանդույթներ, որոնք մինչ այսօր էլ պահպանվում են:

Հնում հայերը հարսանիքների հարմար ժամանակ էին համարում աշունն ու ձմեռը, քանի որ գարնանն ու ամռանը մարդիկ հիմնականում զբաղված էին գյուղատնտեսական աշխատանքներով: Եթե մեզ համար կարևոր էր հարսանյաց օրվա ընտրությունը, իսկ դա լինում էր շաբաթ օրը, ապա այժմ հարսանյաց հանդիսությունը կարելի է նշանակել յուրաքանչյուր օր` անկախ ամսից ու տարվա եղանակից:

Հայաստանի յուրաքանչյուր գյուղ ունի իր առանձին ավանդույթները: Օրինակ Գավառում ընդունված է բավականին վաղ տարիքում ամուսնանալը: Հիմնականում երիտասարդներն ամուսնանում են նույնիսկ միմյանց լավ չճանաչելով, քանի որ հաճախ տղայի ծնողներն են իրենց որդու համար հարսնացու ընտրում: Իսկ փեսային մնում է միայն համաձայնություն տալը: Հարսի դեպքում էլ բավական է նրա ծնողների համաձայնությունը: Կարևորն այն է, որ տղան խելոք ու աշխատասեր լինի, իսկ հարսն էլ իր հերթին հլու-հնազանդ ու արագաշարժ: Շատ շրջաններում ընդունված է նաև կոխի բռնվելու ավանդույթը: Տղայի ծնողները կոխի էին բռնվում,և հաղթողը պետք է հայրը լիներ: Մինչ այժմ պահպանվող ավանդույթներից է լավաշը նորապսակների ուսերին գցելը և  կեսուրի կողմից մեղրի կերակրումը, որը կիրառվում է նաև քաղաքում:

Ինչ վերաբերում է հարսանեկան նախանշաններին` չի կարելի ամուսնանալ մայիս ամսին, այլապես տառապանքի դար կլինի: Ամուսնանալ ամսի 13-ին վատ նշան է: Հարսանիքից առաջ անձրևի տեղալը համարվում է բարի նախանշան:

Աղբյուր` http://www.wedding.am/  (քաղուած "Տուր ինֆո" ամսագրեն)


Added: Thursday, December 02, 2010
Hits: 5104
Comments: 0
[ Back to Article Index | Post Comment ]


        Print
 
Bookmark and Share


Announcements
Azad-Hye Diary
UAE Armenians


















   

Home · News · Forums · Articles · Directory · Links · Downloads · Photos · Services · Diary · Events Calendar · About Us

Copyright © Azad-Hye, 2003-2009. All Rights Reserved.