Middle East Armenian Portal
Home News Forums   Articles   Directory Links Downloads Photos Services Events Calendar About us  
 
Articles > Movies > Ոսկե Ծիրան կինոփառատոնը 2012

 

Golden Apricot Yerevan International Film Festival 2012

Պատրաստեց` Էմմա Կարապետյանը:

Կարելի է ենթադրել որ Հայաստանում այս տարի համեմատաբար ծիրանի բերքատվությունը առատ էր: Սակայն այս թեմային չէ, որ կանդրադառնանք: Այս տարի ևս ծիրանները օրհվեցին, կարմիր գորգը ծառայեց նպատակին Փառատոնի գլխավոր հովանավոր Վիվա Սել-ՄՏՍ ընկերության և ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ  կայացավ Ոսկե Ծիրան  Երևանի 9-րդ միջազգային կինոփառատոնը: Որին ներկա էր նաև www.azad-hye.net-կայքը:

Բացումը տեղի ունեցավ հունիսի 15-ին և Ոսկե ծիրան միջազգային կինոփառատոնը մամլո ասուլիսով ներկայացրեց այս տարվա ֆիլմերի մրցութային ծրագրերը: Կինոփառատոնի ծրագիրը պահպանեց ավանդական 4 մրցույթները. ներկայացված 1250 հայտերից ընտրված մոտ 65 Ֆիլմերը ներկայացվեցին Խաղարկային, Վավերագրական, Կորիզ (կարճամետրաժ ֆիլմեր) և Հայկական համայնապատկեր բաժիններում: Հայկական համայնապատկեր ծրագիրն այս տարի իր հերթին բաժանված էր երկու` խաղարկային (կարճամետրաժ և լիամետրաժ) և վավերագրական ենթաբաժինների:

Փառատոնի շրջանակներում կայացան բազմաթիվ մամլո ասուլիսներ, որոնք ներառեցին աշխարհահռչակ լեհ կինոռեժիսոր Ագնեշկա Հոլանդի,  ինչպես նաև հռչակավոր ռեժիսորներ Սերգեյ Լոզնիցայի և Վադիմ Աբդռաշիտովի մամլո ասուլիսները, Լրագրողների համար ֆիլմերի ցուցադրություններ, վարպետության դասեր, բացօթյա համերգ Շառլ Ազնավուրի հրապարակում, բացօթյա ցուցադրություններ կենդանաբանական այգում:

Մեկնարկեց նաև` Ռեժիսորներ Առանց Սահմանների Տարածաշրջանային 6-րդ Համատեղ արտադրության ֆորումը, որը նպատակ ուներ աջակցել տաղանդավոր կինոռեժիսորներին և կինոարտադրությանը/համատեղ կինոարտադրությանը Արևելյան Գործընկերության երկրներում, մասնավորապես` Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Վրաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում: Դասընթացներն իրականացվեցին Եվրոպական Միության Արևելյան գործընկերության ծրագրի ֆինանսավորմամբ։

Կայացավ նաև Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմի Երևանյան աշխատաժողովը որին Հայաստանից և Թուրքիայից մասնակցեցին ինը կինոգործիչներ: ՀԹԿՊ նախընտրական հանձնաժողովը ընտրեց 25 հայտադիմումներից ինը կինոնախագիծ:

Մշակույթի  նախարարաությունը ոսկե մեդալ շնորհեց  Ոսկե ծիրան Երևանի 9-րդ միջազգային կինոփառատոնի  պատվավոր հյուրեր Էլդար Շենգելայային, Կինոարվեստի ասպարեզում հայ-վրացական համագործակցության կայացման գործում ունեցած մեծ ավանդի համար:  Վադիմ Աբդռաշիտովին`  Միջազգային կինոարվեստի զարգացման գործում ունեցած ավանդի համար: Յանուշ Գազդային` Կինոարվեստի ասպարեզում հայ-լեհական համագործակցության կայացման գործում ունեցած մեծ ավանդի համար:  Մեդալները հանձնվեցին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի կողմից:

Ի դեպ Ոսկե Ծիրան Երևանի 9-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի Շենգելայային շնորհեց Փարաջանովյան թալեր մրցանակ համաշխարհային կինոյում վաստակի համար, իսկ նրա լավագույն ֆիլմերը ներկայացված են փառատոնի Ռետրոսպեկտիվ ծրագրի շրջանականերում:

Արդեն երրորդ տարին էր, ինչ Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի օժանդակությամբ փառատոնի շրջանակներում իրականացվեց ԱՊՀ երկրների կինո հատուկ ծրագիրը, որ ներկայացրեց Միության անդամ երկրների` վերջին տարիներին արտադրած լավագույն ֆիլմերը: Այս տարի ԱՊՀ երկրների  ծրագիրը մասնավորապես ներկայացրեց 20 ֆիլմ:

Եվ ահա հուլիսի 15-ին, Ոսկե Ծիրան Երևանի 9-րդ միջազգային կինոփառատոնի ժյուրիի անդամները մամլո ասուլիսով ամփոփեցին փառատոնը և մրցութային ծրագրի արդյունքները:

Լավագույն խաղարկային ֆիլմ
Մշուշում, ռեժ.` Սերգեյ Լոզնիցա,
Գերմանիա / Ռուսաստան / Լատվիա / Նիդեռլանդներ / Բելառուս

Արծաթե ծիրան
Հատուկ մրցանակ` Հեռվից սիրուն է երևում, ռեժ.` Անկա Սասնալ, Վիլհելմ Սասնալ, Լեհաստան

Ժյուրիի հատուկ մրցանակ
Ամառ, ռեժ.` Խոսե Լուիս Տորրես Լեյվա, Չիլի

Լավագույն վավերագրական ֆիլմ
Ոսկե ծիրան
Հինգ կոտրված տեսախցիկ, ռեժ.` Էմադ Բուրնաթ, Գի Դավիդի, Պաղեստին

Արծաթե ծիրան Հատուկ մրցանակ
Տունդրայի գիրքը. պատմվածք Վուկվուկայի` փոքրիկ քարի մասին, ռեժ.` Ալեքսեյ Վախրուշև, Ռուսաստան

Ժյուրիի հատուկ կարծիք
Բախմարո, ռեժ.` Սալոմե Ջաշի, Վրաստան/Գերմանիա
 
Լավագույն հայկական խաղարկային ֆիլմ
Ոսկե ծիրան
Եթե Բոլորը, ռեժ.` Նատալյա Բելյաուսկենե, Հայաստան

Արծաթե ծիրան Հատուկ մրցանակ
Նանա, ռեժ.` Վալերի Մասադյան, Ֆրանսիա

Լավագույն հայկական վավերագրական ֆիլմ
Հայկական ռապսոդիա, ռեժ.` Կասիանա Տեր-Հարությունյան, Սեզար Կանանյան, Գարի Կանանյան, Բրազիլիա

Կարճամետրաժ ֆիլմերի Կորիզ մրցույթ 
Ոսկե ծիրան`
Երբ մեռնենք գիշերը, ռեժ.` Էդուարդու Մուրուտո, Բրազիլիա

Ժյուրիի հատուկ կարծիք
Պատահական միջադեպի աննշան մանրամասները, ռեժ.` Միխայիլ Մեստեցկի, Ռուսաստան

FIPRESCI-ի մրցանակ
Գարնան առաջին անձրևները, ռեժ.` Սանո Սինձյու, Եռլան
Նուրմուհամբետով, Ղազախստան / Ճապոնիա

Էկումենիկ ժյուրիի մրցանակ`
Եթե Բոլորը, ռեժ.` Նատալյա Բելյաուսկենե, Հայաստան

Էկումենիկ ժյուրիի Հատուկ դիպլոմ`
Ապագան ձգվում է հավերժ, ռեժ.` Օզջան Ալփեր,
Թուրքիա

Հայաստանի Ազգային կինոակադեմիայի մրցանակ
Տատիկին դաջվածքները, ռեժ.` Սյուզան Խարտալյան, Շվեդիա

Բրիտանական խորհրդի մրցանակ`
Հայկական ռապսոդիա, ռեժ.` Կասիանա Տեր-Հարությունյան, Սեզար Կանանյան, Գարի Կանանյան, Բրազիլիա
 
Հայաստանի Ֆիլմարտադրողների միության մրցանակ`
Ֆիդելի հետ, ինչ Էլ որ լինի, ռեժ.` Գորան Ռադովանովիչ, Սերբիա                      

Հրանտ Մաթևոսյան մրցանակ`
Վատ հայրը, ռեժ.` Տիգրան Ավետիքյան, Ֆրանսիա                        

Իսկ փառատոնի փակումը տեղի ունեցավ Լաթար ռեստորանային համալիում, սակայն ոչ բոլոր հավատարմագրված հյուրերը` լրագրողները, կարող էին ներկա լինել, քանի որ, մուտքը հրավիրատոմսերով էր:


Added: Friday, October 05, 2012
Hits: 2926
Comments: 0
[ Back to Article Index | Post Comment ]


        Print
 
Bookmark and Share


Announcements
Azad-Hye Diary
UAE Armenians


















   

Home · News · Forums · Articles · Directory · Links · Downloads · Photos · Services · Diary · Events Calendar · About Us

Copyright © Azad-Hye, 2003-2009. All Rights Reserved.