Middle East Armenian Portal
Home News Forums   Articles   Directory Links Downloads Photos Services Events Calendar About us  
 
Articles > Armenia and Europe > Կոնֆերանս Ծաղկաձոր քաղաքում

 
Մերի Մարտիրոսյան

Ազատ-Հայ

Meri Martirosyan reports on a conference in the mountainous resort town of Tsaghkadzor (Armenia), marking the admission of the Czech Republic into the European Union, the challenges facing Armenia regarding European integration and the problems concerning the youth.

Մայիսի 30-ին և 31-ին (2011) Հայաստանի ամենագեղեցիկ և առողջարանային քաղաքներից մեկում` Ծաղկաձորում, տեղի ունեցավ կոնֆերանս` նվիրված Չեխիայի հանրապետության դեպի Եվրոմիություն ինտեգրմանը, Հայաստանի առջև ծառացած խնդիրներին, եվրոինտեգրմանը և այն բոլոր հարցերին, որոնք ներկայումս  հուզում են հայ երիտասարդությանը:

Կոնֆերանսի բացումն արեց Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ, հմուտ քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը, ով իր խոսքում նշեց. Հայաստանը պետք է փորձի ավելի անկախ լինել, ավելի զարգանալ և  առաջ գնալ: Մեր երկիրն այսօր շատ խնդիրներ ունի, սակայն ի վիճակի է լուծել դրանք: Շնորհավորում եմ Չեխիային և ուրախ եմ  այս երկրի եվրոինտեգրման համար: Մենք պետք է փորձենք յուրացնել  այլ երկրների դրական փորձը: Օրինակ ռուս ժողովուրդը, ճիշտ է` լավն է, սակայն մտածել, որ Ռուսաստանը միշտ ճիշտ է և ամեն հարցում կարող է Հայաստանին օգնել` սխալ կլինի: Մենք պետք է փորձենք ավելի ինքնուրույն լինել և հասնել մեր խնդիրների լուծման ցանկալի արդյունքներին:

Կոնֆերանսի ընթացքում նշվեց նաև Սահմանադրության հետևյալ հոդվածը. Մարդը և նրա արժանապատվությունը բարձրագույն արժեք է և պետք է ճիշտ հասկանալ եվրոինտեգրման իմաստը, գաղափարը: Այն ունի նաև բացասական լիցքեր` խիստ անհատականացում և հոգևոր կապերի մերժում: Երբ ասում ենք Եվրոպայում օրենքի գերակայություն, դա նշանակում է իրավունքի գերակայություն: Իսկ մեզ մոտ եթե ասենք դա, ապա հնարավոր է, որ լինի սխալ օրենքի գերակայություն: Այդ իսկ պատճառով էլ պետք է ճիշտ օրենքներ ընդունել,հետո միայն մտածել դրանց գերակայության մասին:

Ելույթով հանդես եկավ նաև Սլավոնական համալսարանի դասախոսներից մեկը, ով կարևորեց ուսանողի և ընդհանրապես` երիտասարդության ազատ լինելու գաղափարը: Իսկ Չեխիայի  ներկայացուցիչ Վացլավ Նեկվապիլը նշեց, որ վերջին տարիներին իրենք գնում են դեպի զարգացում: Եվրոպական բյուջեն իրենց ֆինանսավորում է և դա շատ դրական է անդրադառնում: Իրենք 20-ամյա ժողովրդավարություն են ունեցել: Քվեարկել են ազատ ընտրությունների համար: Վերջում ավելացրեց, որ փոքր երկրները վետոյի իրավունք ունեն Եվրոմիության շրջանակներում:

Նշեմ, որ այս տարի Լիտվան է ղեկավարում ԵԱՀԿ-ն, Չեխիան այդ 16 պետությունների մեջ է մտնում: Ներկա 2 լրագրողներից մեկը, անդրադառնալով հայաստանյան խնդիրներին, նշեց, որ մի բան է ունենալ հարևան երկիր Գերմանիա, մեկ այլ բան է ունենալ հարևան Թուրքիա և Ադրբեջան, այնպես որ աշխարհագրական դիրքը ևս շատ կարևոր է` տարբեր խնդիրների  հետ կապված:

Այնուհետև սկսվեց հարց ու պատասխանը և տարբեր բուհերից ներկա ուսանողները սկսեցին ակտիվ բանավեճը: Նրանց հիմնական ասելիքը վերաբերվում էր Հայաստանի խնդիրներին, Ղարաբաղի հարցին, Եղեռնին, երիտասարդությանը և բոլորն աչքի էին ընկնում հայրենասիրական նկրտումներով, կոչերով: Իսկ Ստեփան Գրիգորյանի ուղղած այն հարցին, թե Հայաստանն ավելի շատ եվրոպական երկիր է, թե ասիական, նրանց մեծ մասը դժվարացան միանշանակ պատասխան տալ, նշելով, որ այդ առումով խառն է ամեն ինչ: Սակայն կային երիտասարդներ, ովքեր պնդում էին, թե մենք ևրոպական երկիր ենք, համենայնդեպս` ձգտում ենք դրան:

Չեխիայի ներկայացուցիչը, խոսելով արժեքների մասին, նշեց, որ օրինակ սեքսուալ փոքրամասնություններին ազատություն տալը, ծխելը սահմանափակ վայրերում թույլատրելը ևրոպական արժեքները չեն, ինչպես կարծում են ներկաներից շատերը, այլ երկրորդական են: Ամեն երկիր ունի իր արժեքները, սակայն շատերն են ձգտում որդեգրել ևրոպական արժեքներ:

Հանդիպման 2-րդ օրը ելույթ ունեցավ  չեխ փորձագետ Պիտեր Վագները, այնուհետև Երևանի պետական և լեզվաբանական համալսարանների դասախոսները, Մարդու իրավունքների դպրոցի և եվրոինտեգրման կոորդինատոր Արմեն Գրիգորյանը և շատ ուրիշներ:

Կոնֆերանսի ընթացքում ներկաները դիտեցին նաև 2 չեխական ֆիլմ`Քաղաքացի Հեվլ և  Կոլյա, որոնք հետաքրքիր էին ու դիտարժան:

Նման կոնֆերանսները շատ կարևոր են, մնում է միայն, որ արդյունք լինի դրանցից, ինչը շատ հավանական է, և շատ խնդիրներ կարող են լուծվել հենց նման  հանդիպումների, կարծիքների փոխանակման ու առաջարկների հիման վրա, քանի որ, ինչպես ասում են` բանավեճի ընթացքում է ի հայտ գալիս ճշմարտությունը:


Added: Saturday, December 17, 2011
Hits: 2653
Comments: 0
[ Back to Article Index | Post Comment ]


        Print
 
Bookmark and Share


Announcements
Azad-Hye Diary
UAE Armenians


















   

Home · News · Forums · Articles · Directory · Links · Downloads · Photos · Services · Diary · Events Calendar · About Us

Copyright © Azad-Hye, 2003-2009. All Rights Reserved.