Middle East Armenian Portal
Home News Forums   Articles   Directory Links Downloads Photos Services Events Calendar About us  
 
Articles > Armenia-Diaspora > Ես, հայաշունչ շապիկներն ու ճանաչողությունը


Margarita Hovhannisyan remembers her first encounter with Diasporan Armenians, the impressions she carried and the reactions generated on both sides. Nowadays, she cannot pass a day without being involved in Diaspora subjects and communicating with Armenians living abroad. She admits that the population in Armenia has limited knowledge on Diaspora Armenian issues and vice versa. This might be a good reason for working in the direction of bringing the sides closer to each other.

Մարգարիտա Հովհաննիսյան

Ազատ-Հայ

Սփյուռքահայ առաջին ընկերներս Լոս Անջելեսից  էին, հայերեն մեծ դժվարությամբ էին խոսում, իսկ հայատառ գրել բացարձակ չգիտեին: Սիրում էին ամեն նախադասության մեջ շեշտել, որ իրենք  սոոո~ հեփփի են  ու Ծիծեռնակաբերդին սիսենակաբըրդ էին ասում...

20-ից 25 տարեկան 10 կենսուրախ հայրենակիցներ էին, որոնցից 7-ը Հայաստանում էին առաջին անգամ: Չափազանց տպավորված էի իրենց հետ բերած  հայաշունչ  շապիկների քանակությամբ, որոնք զարդարված էին Հայաստանի մասին  զանազան  փաղաքշական արտահայտություններով ու անշուշտ` Արարատով (անգամ Արարատին  հանգրվանած Նոյյան տապանով):

Թեեւ Հայաստանում էին, բայց կարծես մեկ այլ` դեռ չբացահայտված Հայաստանից էին գալիս, եւ` ՊԱՏՐԱՍՏՎԱԾ...

Խիստ զարգացած ու խելացի էին ամենքը: Շատ քիչ, բայց ամենքի մեջ հայկականության  ինչ-ինչ գծեր  հայտնաբերեցի (հետեւողականորեն փնտրում էի) ու սիրեցի բոլորին: Իսկ առավել ջերմությամբ եմ հիշում այդ խումբը, որովհետեւ հենց իրենցից  սկսվեց սփյուռքահայի գիտակցական ու ենթագիտակցական տագնապներին հաղորդակից լինելս, խոր հետաքրքրությունս  ու մտահոգվածությունս` դրսի  մերոնց հանդեպ

Հետո Հետո թեեւ պատահականությամբ, բայց  այնպես  ստացվեց, որ բավականին  լավ ճանաչել սկսեցի  Միջին Արեւելքի հայերին. սփյուռքահայ ընկերներիս մեծամասնությունը` սիրիացիներ ու լիբանանցիներ են :

Զավեշտով եմ հիշում հալեպահայ առաջին ընկերոջս հակազդեցությունն իմ այն  հարցին, թե արդյոք հայերեն կարո՞ղ է կարդալ (ես դեռ այն լոսանջելեսցիներից  էի շատ տպավորված ու` անճանաչ արեւելքցիների հայեցիության մակարդակին): Իսկ վերոհիշյալ  հակազդեցության մասին էլ չեմ շարունակի.  առավել պատկերավոր լինելու համար, թողնում եմ ձեր երեւակայությանը:

Արդեն հասցրել եմ Սփյուռքը ճանաչել այնքան, որ հստակ զգամ Հայաստան-Սփյուռք  շատ հարցերի մեջ հայաստանցիներիս  խոր տգիտությունը: Նաեւ` սփյուռքահայերի ճնշող մեծամասնության` Հայաստան ճանաչելու խիստ ցածր աստիճանը, հետեւաբար` Հայրենիքի մասին թյուր պատկերացումները: Եւ երբ սփյուռքահայերի շրջանում փորձում եմ մեղմացնել Հայաստանի հասցեին  ոչ կառուցողական քննադատությունները, նորից այն զզվելի շեշտադրում կրող  մենք ու դուք-ն է մեջտեղ գալիս: Նույնն է Հայաստանի պարագայում.  այստեղ հաճախ սփյուռքահայերին  ընկալում են որպես լուսնցիների Ու  նման երկկողմ անհաճո իրականության մեջ պարզ արտացոլվում է ամենքիս մեղավորությունը կամ` մեղավոր անտարբերությունը:

Ես ժանամակին քայլ արեցի Սփյուռքն  իսկապես ճանաչելու` կենդանի Սփյուռքը, ոչ` համաժողովային կամ գեղարվեստական:  Ճանաչողությանս  ընթացքում հպարտությունների  ու հիասթափությունների առիթ տվող շատ բացահայտումներ արեցի, բայց ինձ հայ զգացի ու լավ զգացի

Իսկ հիմա այնպես եմ խորացել  Հայաստան-Սփյուռք-ով, որ անգամ մեկ օրս դժվար է երեւակայել` առանց սփյուռքահայ ընկերներիս, Aleppo Armenians ֆեյսբուքյան համահայկական խմբի ու մեր ընդհանուր հարցերի մասին զրույցների: Զրույցներ, որոնք հանգեցնում են ճանաչողության, ճանաչողություն, որը տանելու է դեպի էական հարցերի լուծման

 


Added: Friday, April 12, 2013
Hits: 2247
Comments: 0
[ Back to Article Index | Post Comment ]


        Print
 
Bookmark and Share


Announcements
Azad-Hye Diary
UAE Armenians


















   

Home · News · Forums · Articles · Directory · Links · Downloads · Photos · Services · Diary · Events Calendar · About Us

Copyright © Azad-Hye, 2003-2009. All Rights Reserved.