Middle East Armenian Portal
Home News Forums   Articles   Directory Links Downloads Photos Services Events Calendar About us  
 
Articles > Tradition > Զատիկ

ZatikMeri Martirosyan writes about the celebration of Holy Easter (Zatik) according to Armenian tradition.

Մերի Մարտիրոսյան

Քրիստոս հարյավ ի մեռելոց, ահա այս խոսքերով են միմյանց դիմում քրիստոնյա աշխարհի մարդիկ Զատիկի տոնին և ի պատասխան ստանում. Օրհնյալ է հարությունը Քրիստոսի:
Մենք Զատիկ կամ Կարմիր զատիկ անվանում ենք Քրիստոսի հարության օրը: Նոր կտակարանում Զատիկը շարժական տոն է,ամեն տարի այն նշվում է գարնանային օրահավասարին` մարտի 22-ից հետո,35 օրվա ընթացքում: Ըստ ավանդության` Զատիկի օրը բախտ էին բաժանում,և ով այդ օրը քնած մնար, բախտից կզրկվեր:

Զատիկի ամենագլխավոր արարողությունը մատաղն է: Հնում ողջ գյուղով հավաքում էին որոշակի գումար և դրանով եզներ էին գնում: Երեկոյան զոհաբերում էին և եփում եկեղեցու բակում` ծիսական երգերի ուղեկցությամբ: Գիշերը կազմակերպում էին նաև խաղեր, մրցույթներ, այդ օրը ծնված երեխան համարվում էր շատ բախտավոր և օժտված էր գուշակելու ընդունակությամբ: Բուն Զատիկի առավոտը սկսվում էր եկեղեցու զանգերով և տոնական ժամերգությամբ: Եկեղեցի էին տանում սոխի կեղևով ներկված ձվերը, որով էլ ավարտվում էր Մեծ պասը: Այնուհետև բաժանում էին մարդկանց: Ըստ դասական ավանդության` ձուն ներկում էին միայն կարմիր, որը խորհրդանշում էր Հիսուսի արյունը, որը թափվել է աշխարհի մաքրության համար: Այնուհետ սկսվում էին շնորհավորանքները և այցելությունները: Հատկապես ճոխ էին լինում հարսնացուների և նշանածների տուն տարվող նվերները: Տղամարդիկ անասունների կոտոշները ներկում էին կարմիր գույնով և տանում դաշտ: Այս արարողությունը պետք է ավելի բերքառատ դարձներ դաշտերը: Այնուհետև սկսվում էր ձվախաղը: Այս օրը համարվում էր նաև տնօրհնեքի օր, տերտերն այցելում էր բոլոր տները և օրհնում դրանք: Զատիկն ավարտվում էր ուշ երեկոյան, սակայն խաղերը շարունակվում էին մի 2 օր ևս: Հաջորդ օրը` երկուշաբթի, Զատիկի մեռելոցն էր` տարվա 5 կարևորագույն մեռելոցներից մեկը:Նորահարսերից բացի,բոլորն այցելում էին գերեզմաններ` իրենց հետ տանելով զատկական ուտելիքները:Ըստ մեր նախնիների` իսկական գարունը սկսվում էր Զատիկից հետո:Զատիկին հաջորդող 2 կիրակիները ևս համարվում էին տոնական.առաջինը նշվում էր ի հիշատակ Երուսաղեմի առաջին եկեղեցու հիմնադրման և կոչվում էր Կանաչ կիրակի:Այս օրը ձուն ներկում էին կանաչ գույնով: Մյուս կիրակին կոչվում էր Կարմիր կիրակի և համարվում էր ուխտագնացության օր:

Ներկայումս հայ ժողովուրդը շարունակում է մեծ ուրախությամբ նշել Զատիկը, սակայն ոչ բոլոր ավանդույթներն են պահպանվել: Տոնական սեղանին դնում են կարմիրով, երբեմն նաև այլ գույներով ներկված ձուն, ձուկը և գինին: Այս տարի Զատիկը նշվելու է ապրիլի 24-ին: Բոլորն անհամբերությամբ սպասում են սիրված տոնին և նախապատրաստվում:


Added: Saturday, April 02, 2011
Hits: 5722
Comments: 0
[ Back to Article Index | Post Comment ]


        Print
 
Bookmark and Share


Announcements
Azad-Hye Diary
UAE Armenians


















   

Home · News · Forums · Articles · Directory · Links · Downloads · Photos · Services · Diary · Events Calendar · About Us

Copyright © Azad-Hye, 2003-2009. All Rights Reserved.