Middle East Armenian Portal
Home News Forums   Articles   Directory Links Downloads Photos Services Events Calendar About us  
 
Articles > Karabakh > Unforgettable days in Artsakh (Karabakh)

Meri Martirosyan (left) with other travelers

Meri Martirosyan

Azad-Hye

The touristic attractions are many in Armenia; the history is so rich and whole that you can disclose a new page every time and feel proud. 

In August (2012), many families came to Armenia from Russia, Uruguay, Iran and the Netherlands. Among them, there were Armenians as well. It wasn't their first time in their homeland and this time, they had decided to pay a visit to Artsakh.

The journey was realized via the "Travelers' Club" social organization, whose president, Armen Yeranossyan, who is also a guide, accompanied us throughout the journey and helped us reveal the secrets of Armenia and Artsakh.

On the way, we passed by many cities and villages, about which, our guide had plenty of information to give and tens of interesting stories to tell.

Let me briefly present some of them. 

So little is left of the Armenian capital Artashat, those seven hills upon which the famous Hannibal advised King Trdat (Tiridates III ) to build a capital worthy of a king that would amaze everyone with its splendor. Being located on the Silk Road, it had become an important trade junction between China and Rome.

The road passes by the world's oldest settlement. How did we know that it's the world's oldest? Well, during excavations in a cave near the Areni Village, the world's oldest shoe was found. It is 6000 years old and it's now being displayed in the Museum of History.

Our first stop was at Halidzor, where all eighteen of us sat in the world's longest ropeway named "Tatev Wings", which is in the Guinness book of records. 

It is 5.700 km long. The ropeway took us to Tatev Monastery. This is not just an ordinary religious structure; it's also a military, scientific and an economical one. It's a synthesis of Armenian architecture.  We should also mention Grigor Tatevatsi's University, where many students were educated by one genius in the 14th century.

The works of this genius include such facts that should have been presented to the world by Hegel or Einstein. But it had been done by Grigor Tatevatsi 600 years before them.

The most famous temple is the Poghos - Petros Church, where abbot Hovhannes did something that was the first of its kind in the world.

It was year 906, the church was attacked by the nonconformists. So, in order to help the people convert, the abbot came up with a brilliant plan. He had the church walls covered in frescoes, where the "Judgment Day" was painted for the first time. Upon entering the church, one would realize that by going against his faith, he would go to hell, so they would immediately convert.  

The "Judgment Day" has been portrayed in two places in the world; one in Tatev and the other in the Sistine Chapel, Rome.

Unfortunately, the frescoes were damaged by the earthquake, but their photos have been preserved. We should also mention that there are over 10.000 manuscripts in the Matenadaran.

In the morning, we headed to Tigranakert. But, after leaving Shushi, we had to make a stop first. In front of the Shushi fences, there was the tank, whose team members were killed during the Shushi liberation operations in 1992. This year (2012) marks the 20th anniversary of the Shushi liberation.  We bow in front of all those soldiers, who devoted their lives in order to free their country and triumphed. 

Finally we arrived in Tigranakert, which was built during Tigran the Great's era as a northern capital.

Our archaeologists and historians did a lot of research and found out Tigranakert's location. If the Azeri Turks had known where they had been living, they would have definitely destroyed it.

Our next stop was in wonderful Gandzasar. Gandzasar is a monastic complex in Artsakh and it is named after the hill that's located in front of the Vank Village, where there are silver mines. The guide told us that Gandzasar used to be a patriarchal primacy. Gandzasar's John the Baptist church was built in 1216-1238 by prince Hassan-Jalal.

Gandzasar Monastery

Upon seeing Gandzasar, Jewish architect and academician Yakobson wrote: If the Armenians hadn't built anything else, Gandzasar alone would have sufficed to classify this nation among the world's most civilized ones.

It's worth mentioning that the structural features of the church comply with the rules of physics, which were not discovered yet at the time.

The next day we went to Stepanakert. The main attraction there is the "Tatig and Papig" statue, which symbolizes the unfaltering people of Artsakh.

In the evening, we spent our time in the city square, where tens of people were promenading. We also tasted one of Artsakh's most famous foods, the jengyal-bread.

It felt so good to see that Shushi is being rebuilt. Houses are being constructed; the market and the churches have been restored as well.

On the third and last day, we took a stroll in Shushi and hit the road. It was difficult to say goodbye to Artsakh. The Artsakh air, soil, water and nature, its traditions and rich history left such an impression on our compatriots from the Diaspora that they decided to visit it again next year.

As for Artsakh, it stands high and is always ready to welcome any Armenian or foreigner from around the globe.

Translated by Nanor Mikayelian


TEXT IN ARMENIAN

Անմոռանալի օրեր Արցախ Աշխարհում

Մերի Մարտիրոսյան

Ազատ-Հայ

Հայաստանում տեսարժան վայրերը շատ են, պատմությունն էլ այնքան հարուստ ու բովանդակ, որ ամեն անգամ կարող ես մի նոր էջ բացահայտել ու հպարտանալ: 2012թ. Օգոստոսին Ռուսաստանից, Ուրուգվայից, Իրանից եւ Հոլանդիայից Հայաստան էին եկել ընտանիքներ, որոնց մեջ եւ հայեր էին, եւ այլազգիներ: Առաջին անգամ չէ, որ հայրենիքում էին, այս անգամ որոշել էին տեսնել Արցախը:
Ճանապարհորդությունն իրականացվեց Ճանապարհորդների ակումբ հասարակական կազմակերպության միջոցով, որի նախագահ`գիդ էքսկուրսավար Արմեն Երանոսյանն օգնեց բացահայտել Հայաստանի եւ Արցախի գաղտնիքները:

Ես ինքս էլ խմբի կազմում էի: Պիտի ասեմ, որ տպավորություններս շատ վառ են, ու կփորձեմ նույն շնչով ընթերցողիս փոխանցել, չնայած որ այդ ամենը պետք է անձամբ տեսնել ու զգալ: Մեր ճանապարհն անցնում էր մի շարք քաղաքների ու գյուղերի կողքով, որոնց մեր հարգարժան էքսկուրսավարն անպայմանորեն անդրադառնում էր`ներկայացնելով  դրանց անունների ծագումնաբանությանն ու պատմելով հետաքրքիր պատմություններ: Փորձեմ հակիրճ ներկայացնել դրանցից մի քանիսը:

Երբեմնի մեծ փառք ունեցած հայոց մայրաքաղաք Արտաշատից քիչ բան է մնացել, այն յոթ բլուրները, որոնց վրա աշխարհահռչակ կարթագենացի զորավար Հաննիբալը Տրդատ թագավորին խորհուրդ տվեց կառուցել արքայավայել մայրաքաղաք, իր շքեղությամբ  կապշեցներ ամբողջ աշխարհը: Այն պետք է պատմիչ Պլութարքոսն անվաներ Հայոց Կարթագեն: Լինելով մետաքսի ճանապարհին`այն հանդիսացել է կարևոր տնտեսական հանգույց Հռոմի ու Չինաստանի միջև: Ճանապարհն անցնում է աշխարհի ամենահին բնակավայրի կողքով, այո, ամենահին, քանի որ Վայոց Ձորի մարզի Արենի գյուղի մոտ գտնվող քարանձավներից մեկի պեղումների ժամանակ գտնվել է աշխարհի ամենահին կոշիկը: Այն 6000 տարեկան է ու ցուցադրվում է պատմության թանգարանում:

Մենք անցնում էինք գյուղերի միջով, որոնք բնակեցված են Պարսկաստանի`Խոյի և Սալմաստի հայրենադարձներով: Դրանցից ամենատպավորիչը Մալիշկա գյուղն է, որի անվան ծագումնաբանությունը, պարզվում է`որեւէ կապ չունի ռուսական ՄԱԼԻՇԿԱ բառի հետ: Պարզվում է`այն հայկական Մամ, լիճ չկա արտահայտությունից է ծագել: Առաջին կանգառը Հալիձորում էր, որտեղ 18 հոգուց բաղկացած խմբով նստեցինք աշխարհի ամենաերկար` Տաթևի թևեր անունը կրող ճոպանուղին, որը գրանցվել է  Գինեսի ռեկորդների գրքում: Նրա երկարությունը 5 կմ 700 մ է: Ճոպանուղին մեզ հասցրեց  Տաթեւի վանական համալիր: Էքսկուրսավարի օգնությամբ ես բացահայտեցի Տաթևն`իր բոլոր գույներով: Տաթևն առանձնահատուկ է նրանով, որ իրենից ներկայացնում է ոչ միայն կրոնական կառույց, այլ նաև ռազմական, գիտական, տնտեսական համալիր. հայկական ճարտարապետության սինթեզ: Ուշադրության է արժանի Գրիգոր Տաթևացու բացած համալսարանը, որտեղ 14-րդ դարում կրթվել են աշակերտներ մի մարդու մոտ, ով եղել է այն ժամանակվա հանճարը: Նույնիսկ մենք չէինք պատկերացնում, որ Հայոց հողի վրա ծնվել է մի ուղեղ, որի աշխատություններում հստակորեն տրվում են այն ճշմարտությունները, որոնք պետք է լույս սփռեին աշխարհի վրա Հեգելի կամ Էյնշտեյնի կողմից, այնինչ դա արել էր Գրիգոր Տաթևացի Եռամեծարը`նրանցից շուրջ 600 տարի առաջ: Ամենահռչակավոր տաճարը Պողոս-Պետրոս եկեղեցին է, որտեղ վանահայր Հովհաննեսը արեց մի բան, ինչն առաջին անգամ էր կիրառվում աշխարհում: 906 թիվն էր, եկեղեցին ենթարկվում էր աղանդավորների հարձակումներին, և ժողովրդին դարձի բերելու համար վանահայրը նախաձեռնեց  հանճարեղ մի գործ: Եկեղեցու պատերը ծածկվեցին որմնանկարնեով, որտեղ առաջին անգամ համարձակվեցին պատկերել Ահեղ Դատաստանը: Մտնելով եկեղեցի` մարդը գիտակցում էր, որ դեմ գնալով իր հավատքին, կարժանանա դժոխքի տանջանքներին և դարձի էր գալիս: Աշխարհում երկու տեղ է պատկերված Ահեղ Դատաստանը. մեկը Տաթևում, մյուսը` Հռոմում` Սիքստինյան  Կապելայում: Ցավոք, պետք է նշել, որ երկրաշարժից տուժեցին որմնանկարները, բայց նրանց լուսանկարները պահպանվել են:  Մեծ հետաքրքրություն առաջացրեց նաև ճոճվող գավազանը, վանքի սեղանատունը, մատենադարանը, որտեղ պահվել է ավելի քան 10.000 ձեռագիր մատյան: Լի տպավորություններով` մոտակայքում վաճառվող հուշանվերներից յուրաքանչյուրս մի իր գնեցինք` որպես թանկ հուշ ու շարունակեցինք մեր ուղևորոթյունը: Եվս մեկ ժամ և հասանք Արցախ ու տեղավորվեցինք Շուշիի նորակառույց հյուրանոցներից մեկում:

Արդեն երեկո էր: Խմբով փոքր-ինչ զբոսնելուց հետո գնացինք հանգստանալու, հաջորդ օրը հագեցած ժամանակ էր սպասվում: Առավոտյան ուղղությունը դեպի Տիգրանակերտ քաղաքն էր, բայց դուրս գալով Շուշիից` այստեղ կանգ առանք: Շուշիի պարիսպների դեմ դիմաց այն տանկն է, որի անձնակազմը զոհվեց 1992թվին`Շուշիի գրավման  գործողությունների ժամանակ, բայց այն գործը, որի համար տղաները կորցրեցին ամենաթանկը` իրենց կյանքը, հաջողությամբ պսակվեց:  Չափազանց կարեւոր էր Շուշին ետ վերադարձնելը, չէ որ ընդունված է ասել. Ով տիրում է Շուշիին, նա տիրում է Ղարաբաղին: Ի դեպ`այս տարի (2012) լրացավ Շուշիի ազատագրման 20 տարին: Փառք ու պատիվ այն բոլոր հայորդիներին, որոնք նվիրվեցին հայրենիքը ազատ ու ապահով դարձնելու նվիրական գործին ու հաղթեցին:

Վերջապես հասանք Տիգրանակերտ, որ կառուցվել է Տիգրան Մեծի թագավորության օրոք` որպես հյուսիսային մայրաքաղաք: Այն հայտնաբերվել է բոլորովին վերջերս: Մեր հնէաբաններն ու պատմաբաններն ուսումնասիորւթյուններ կատարելով, պարզեցին Տիգրանակերտի տեղը: Մոտակայքում Տկրակերտ անունով բանակավայրն ու ժայռից բխող աղբյուրի անուն`Շահ Բուլաղ, որ թարգմանաբար նշանակում է թագավորի աղբյուր օգնեցին կռահելու, որ քաղաքը հենց այդ վայրում է եղել: Որքան էր մեր զարմանքն ու ուրախությունը, երբ հայտնաբերվեց քաղաքը և որ թուրքերն տարիներ շարունակ հենց այդտեղ ապրելով`չեն հասկացել, թե որտեղ են ապրում, հակառակ պարագայում կոչնչացնեին: Պեղումներից հետո այժմ բաց է նաեւ քրիստոնեականի վերածված հեթանոսական տաճարը, քաղաքի պարիսպները, բնակելի թաղամասեր: Գտածոները ցուցադրվում են էր 18-րդ դարում կառուցված թանգարան-պալատում: Տեսանք նաև հռչակավոր Թագավորի աղբյուրը, որտեղից անձամբ ինքը` Տիգրան Մեծն է ջուր խմելմենք էլ խմեցինք: 

Հաջորդ տեսարժան վայրը, որ մեզ էր սպասում` հրաշագեղ Գանձասարն էր, որի եկեղեցու ճարտարապետական լուծումներն աչք էին շոյում: Գանձասարը վանական համալիր է Արցախում, Մարտակերտի շրջանի Վանք գյուղի մոտակայքում, նախկինում Արցախ նահանգի Մեծ Առանք գավառում։  Իր անունն ստացել է Վանք գյուղի դիմաց գտնվող բլրի անունից, որի ընդերքում կան արծաթի հանքեր։ Մեր էքսկուրսավարը պատմեց, որ Գանձասարը 

In front of Ghazanchetsots Cathedral in Shushi, Artsakh (Karabakh)

կաթողիկոսական առաջնորդարան է եղել և Խաչենի Հասան-Ջալալյան տոհմի իշխանների հոգածության շնորհիվ պահպանել է հոգևոր կենտրոնի իր դերը։ Վանքն ունեցել է հարուստ ձեռագրատուն, դպրանոց, որտեղ ստեղծվել են բարձրարժեք ձեռագրեր, կրթվել են հոգևոր գործիչներ`իրենց նպաստը բերելով Խաչենի և հարակից շրջանների մտավոր և մշակութային կյանքի զարգացմանը։ Անդրադառնալով կրոնական հարցերին`Արմեն Երանոսյանը շեշտեց, որ պետք է հարգել ցանկացած ազգի կրոն եւ փորձել հասկանալ`առանց փնովելու ու բացասական անուններ կպցնելու, իհարկե, հավատարիմ մնալով սեփական դավանանքին:

Գանձասարի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին կառուցվել է 1216-1238 Հասան-Ջալալ իշխանի կողմից։ 1923-ից` Ադրբեջանին բռնակցվելուց հետո, ցավոք, չի գործել, և այն նորոգվել է միայն 1993-1997 թվականներին: Մեզ հասած պատմության համաձայն`եկեղեցու խորանում թաղված է Հովհաննես Մկրտչի գլուխը: Նշանակալին այն է, որ հրեա ճարտարապետ, ակադեմիկոս  Յակոբսոնն, այցելելով մեր երկիր եւ տեսնելով Գանձասարը, գրում է, որ եթե հայերը ոչինչ կառուցած չլինեին, միայն Գանձասարը բավական կլիներ այս ժողովրդին դասել աշխարհի ամենաքաղաքակիրթ ժողովուրդների շարքը:  Հատկանշական է, որ Գանձասարի եկեղեցին իր կառուցվածքային առանձնահատկություններով լիովին համապատասխանում է ֆիզիկայի կանոններին, թեեւ այդ օրենքներն այդ ժամանակ դեռեւս գոյություն չունեին եւ շատ ավելի ուշ շրջանառության մեջ մտան: Հիրավի, պետք է տեսնել ու ևս մեկ անգամ համոզվել նրա խոսքերի ճշմարտացիությանը: Փառահեղ պատմություն ունեցող վանքը տեսել է և սարսափելի օրեր, որի լուռ վկային կարելի է տեսնել հենց պարսպի հյուսիսային պատի մեջ. դա մի  ռումբ է, որ 1992թ. շրջափակման ու ռմբակոծության ժամանակ մտել է պարսպի մեջ ու այդպես էլ չպայթելով: Ենթադրվում է`դա նախախնամության արդյունք է: 

Հաջորդ օրը գնացինք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաք` Ստեփանակերտ, որը գտնվում է ԼՂՀ կենտրոնում: Քաղաքի գլխավոր տեսարժան վայրը դեպի հյուսիս տանող ճանապարհի արեւմտյան կողմում է`Տատիկի ու Պապիկի արձանը, որ խորհրդանշում է լեռների պես տոկուն արցախցիներին: Ժամանակակից շենք-շինություններով հարստացած ու օր օրի ծաղկող Ստեփանակերտում սկզբում կանգ առանք քաղաքի հրապարակում, որ գեղեցիկ շատրվաններով ու նստարաններով չափազանց գեղեցիկ էր, լավագույն զբոսավայր: Արդեն երեկոյան հրապարակը լի է լինում մարդկանցով, զբոսնում են սիրահար զույգեր, ընտանիքներ, տատ ու թոռ կամ պարզապես ընկերուհիներ: Ստեփանակերտում համտեսեցինք ղարաբաղյան ամենահայտնի ուտեստներից մեկը` ժենգյալով հացը:  Հասնել Արցախ ու չվայելել այս ուտելիքն`ուղղակի հանցանք կլինի: 

Վերակառուցման փուլում է նաև Շուշին. վեր են խոյանում բնակելի տներ, վերականգնված են շուկան, եկեղեցիները: Դրանցից մեկը`սբ. Հովհաննեսը, ժողովրդի մեջ հայտնի է Կանաչ Ժամ անունով: Կանաչ, քանի որ, անձրեւի ժամանակ սպիտակ քարից կառուցված եկեղեցին կանաչ երանգ է ստանում: Շուշիի դեմքը սբ. Ամենափրկիչ եկեղեցին է, որ անվանում են նաեւ Ղազանչեցոց, քանի որ կառուցվելէ ղազան`կաթսա պատրաստողների կողմից: Թվով քիչ եկեղեցիներ կան, որ զանգակատունն առանձին է, դրանցից մեկը Ղազանչեցոցն է, մյուս երկուսը`Հաղպատի եւ Սանահինի եկեղեցիները: Ղազանչեցոցը միակն է, որտեղ կարելի է լսել սեփական հոգու ձայնը: Դժվար է հավատալ, սակայն մեկ անգամ այցելելով` կարելի է դրանում համոզվել: Շուշիում տեսանք պահպանված  պարսկական  մզկիթներ`շիա դավանանքի, որ տարիներ առաջ վերակառուցվել են Իրանի Իսլամական Հանրապետության միջոցներով: Երկու երկրների միջեւ պայմանագիր գոյություն ունի, որով ենթադրվում է, որ մզկիթները ոչ մի դեպքում չեն քանդվելու ու մնալու են որպես պատմական կառույցներ: 

Այցելության եզրափակիչ`երրորդ օրը զբոսնեցինք Շուշիով ու ճանապարհ ընկանք: Դժվար էր հրաժեշտ տալ Ղարաբաղին: Սփյուռքի մեր հայրենակիցները շատ սիրեցին Արցախն ու հստակ որոշեցին. հաջորդ տարի կրկին այցելելու են: Ղարաբաղյան օդը, հողը, ջուրը, բնությունը եւ ի վերջո`ավանդույթներն ու հարուստ եւ հաղթական պատմությունն անջնջելի տպավորություն թողեցին նրանց հոգում ու հավերժ դրոշմվեցին հիշողության մեջ: Իսկ Արցախ աշխարհը վեհ կանգնած է ու պատրաստ իր հյուրընկալ եզերքում ընդունել ցանկացած հայի կամ օտարերկրացու

 



Added: Saturday, January 05, 2013
Hits: 3613
Comments: 0
[ Back to Article Index | Post Comment ]


        Print
 
Bookmark and Share


Announcements
Azad-Hye Diary
UAE Armenians


















   

Home · News · Forums · Articles · Directory · Links · Downloads · Photos · Services · Diary · Events Calendar · About Us

Copyright © Azad-Hye, 2003-2009. All Rights Reserved.