Middle East Armenian Portal
Home News Forums   Articles   Directory Links Downloads Photos Services Events Calendar About us  
 
Articles > Religion > The amazing story of a former sectarian

By Margarita Hovhannisyan 

Azad-Hye

The 60 year old Mrs. Shushan (name withheld according to her wish) is one of many, who got involved into sectarianism* unwittingly, but one of the few, who eventually conversed.

Below is her amazing story.

When and how did you emerge in the sectarians' group?

About ten years ago, my daughter passed away after a car accident. The whole family went crazy and was unable to cope with the idea of Sona's loss. The pain was so deep that at some point, my husband and I seemed to have disconnected from the world and people around us. Once, my friend came to visit me along with some strange women. At first, we talked about everyday mundane subjects, then, they talked about my daughter and about death and heaven. The conversation went on and they started to convince me that Sona hasn't died, but rather she is in another world. They told me that if I reach a certain spiritual level, I would be able to see her and talk to her. They gave me books, consoled me and then left. I have never believed in another life or another world, but my desire to see my daughter was so great that I caved in.

What kind of rituals or activities did you perform with the sectarians?

Oh my God, I still wonder how I did it. I was a mature woman and a pedagogue. How did I believe them? There were special meetings. There would usually be around 30 people altogether "brothers and sisters". They even brought their young children with them. We used to pray and sing, we talked about our families and the "infidel" ones. There used to be special meetings every month, where they would put special plans for the "salvation of souls". Time passed and I still wasn't able to see my daughter. As if I had become numb. They kept on convincing me that it wasn't time yet and that I was going to see her very soon.

What kind of feelings and emotions did you have in that period?

In fact, weird things started happening to me. I constantly had headaches, I couldn't sleep at night, I was so nervous with everyone in the house. There even was a time where I believed that no one wanted what's good for me other than my "brothers and sisters". Everyone was my enemy.

What happened? Why and how did you converse?

Oh, through the power of the one and only true God. Something very interesting happened to me. I dreamed of my daughter one night. She was holding the picture of a church, I was trying to talk to her; she was silent and was constantly showing me that church. It was such an influential dream that I woke up crying.  That same morning, I hurried to the church that was in the picture. Believe me, as if it were the return of the "prodigal son". I took part in the mass, I talked to the clergyman and my eyes gradually started to open. I understood that I had been living a nightmare for the entire year. I was lost in lies and delusion. After a few months, I dreamed of my daughter again, she looked so happy and calm. This time; she talked to me.

What about Christianity in your life nowadays?

It's the only thing that brings real peace, it's my only hope. It healed me. Now I understand what kind of darkness I got myself into and what could have happened if I hadn't left. God is the only one who shows us the way to the light. I go to church every Sunday now and I often say to myself, "Thank you God".

Translated by Nanor Mikayelian

[*Sectarian is աղանդավոր in Armenian. Other words used: nonconformist, dissenter or schismatic. In Armenia it is used to describe people who follow religious activities other than those approved by the Armenian Apostolic Church].
 


Նախկին աղանդավորի բացառիկ պատմությունը

Մարգարիտա Հովհաննիսյան

Ազատ-Հայ

60-ամյա տիկին Շուշանը խնդրեց պայամանականորեն այդպես անվանել իրեն` հասկանալի պատճառներից ելնելով` չնշել անունը: Նա այն բազմաթիվ անձանցից  էր, ով պատահականորեն ներքաշվել էր աղանդավորություն մեջ  ու այն եզակիներց է, ով ի վերջո դարձի է եկել: Ներկայացնում ենք նրա բացառիկ պատմությունը:

-Ե՞րբ եւ ինչպե՞ս հայտնվեցիք աղամդավորների խմբակում.

Մի 10 տարի առաջ էր: Աղջկաս հետ դժբախտ պատահար տեղի ունեցավ` ավտովթարի զոհ դարձավ: Ընտանիքով գժվել էինք վշտից, չէինք համակերպվում մտքին, որ Սոնաս էլ չկա: Այնքան խորն էինք սգում, որ մի ընթացք ես ու ամուսինս կարծես մեկուսացած լինեինք աշխարհից, մարդկանցից:

Մի անգամ բարեկամուհիս ինչ-որ անծանոթ կանանց հետ մեր տուն հյուր եկավ: Սկզբում զրուցում էինք կենցաղայիւն, առօրեական թեմաներից, հետո սկսեցին դստերս մասին խոսել, մահվան ու դրախտի մասին: Ու խոսակցությունն այնպես պտտվեց, որ սկսեցին համոզել, թե Սոնաս չի մահացել, մեկ այլ աշխարհում է: Եւ երբ հոգեպես ինչ-որ հասուն մակարդակի լինեմ, կկարողանամ տեսնել նրան, խոսել հետը: Ինձ գրքեր նվիրեցին, մխիթարանքի խոսքեր ասեցին ու գնացին: Այսպիսի հեքիաթների չեմ հավատում. ուրիշ կյանք, ուրիշ աշխարհ Բայց այնքան մեծ էր ցանկությունս գոնե մի անգամ տեսնել աղջկաս:

-Ինչո՞վ էիք զբաղվում աղանդավորների հետ.

Ա՜խ, զարամանում եմ, հասուն կին էի, այն էլ` մանկավարժ, ինչպե՞ս կարողացա դրանց խելքին ընկնել Հատուկ ժողովների տեղ ունեին: Մի 30 հոգի կլինեին բոլորով` քույրերով ու եղբայրներով: Փոքրիկ երեխաներից սկսած բերում էին իրենց հետ: Աղոթում էինք, երգում էինք, մեր ընտանիքներից ու անհավատներց էինք խոսում: Ամեն ամիս հատուկ ժողովներ էին տեղի ունենում, որի ընթացքում ծրագրի նման մի բան էին կազմում, թե ինչ արդյունավետ միջոցներով կկազմակերպեն հոգիների փրկությունը: Ժամանակն անցնում էր եւ աղջկաս այդպես էլ չէի տեսնում: Կարծես թմրած վիճակի մեջ լինեի: Նրանք էլ համոզում էին` շուտով, շուտով, դեռ ժամանակը չէ ու այլն:

-Այդ ընթացքում ի՞նչ ինքնազգացողություն ունեիք.

Ճիշտն ասած` տարօրինակ երեւույթներ էին հետս կատարվում: Անընդհատ գլխացավեր էի ունենում, գիշերները չէի քնում, տանեցիների հանդեպ նյարդային էի դարձել: Նույնիսկ մի ընթացք կարծում էի, թե բացի քույր-եղբայրներիցս էլ ոչ ոք իմ լավը չի ուզում: Բոլորի հանդեպ թշնամացել էի:

-Ի՞նչ պատահեց, որ դարձի եկաք.

Ա՜խ, Աստծո զորությամբ, ճշմարիտ ու միակ մեր Աստծո: Հետաքրիքիր մի բան պատահեց հետս: Գիշերը երազումս աղջկաս տեսա: Ձեռքին եկեղեցու նկար կար, ես փորձում էի իր հետ խոսել, բայց նա լռում էր ու անընդհատ այդ եկեղեցին էր մատնացույց անում, այդպես էլ հետս չխոսեց: Այնքան ազդեցիկ երազ էր. լացելով եմ արթնացել: Հենց նույն առավոտը շտապեցի նկարում պատկերված եկեղեցին: Անկեղծ եմ ասում, կարծես Անառակ որդու վերադարձը լիներ: Մասնակցեցի ժամերգությանը, զրուցեցի հոգեւորականի հետ ու հետզհետե աչքերս բացվել սկսեցին: Հասկացա որ ուղիղ մեկ տարի մղձավանջի մեջ եմ եղել, մոլորության ու ստի մեջ: Ի դեպ, ասեմ, որ դրանից մի քանի ամիս հետո աղջկաս կրկին տեսա երազումս: Այնքան խաղաղ ու զվարթ տեսք ուներ, խոսեց հետս:

-Իսկ այժմ Քրիստունեությունն ի՞նչ տեղ ունի Ձեր կյանքում:

Միակ խաղաղություն է իմ, միակ հույսն ու օգնականը: Այն ինձ առողջացրեց, որովհետեւ հիմա եմ ավելի լավ հասկանում, թե ինչ մեծ խավարի մեջ էի ու դեռ ինչ էր ինձ սպասում: Աստված է լույսի միակ ճանապարհը ցույց տվողը: Ես ամեն կիրակի եկեղեցի եմ գնում ու շատ հաճախ մտքումս կրկնում` փառք քեզ Աստված:
 


Added: Friday, June 14, 2013
Hits: 2003
Comments: 0
[ Back to Article Index | Post Comment ]


        Print
 
Bookmark and Share


Announcements
Azad-Hye Diary
UAE Armenians


















   

Home · News · Forums · Articles · Directory · Links · Downloads · Photos · Services · Diary · Events Calendar · About Us

Copyright © Azad-Hye, 2003-2009. All Rights Reserved.