Middle East Armenian Portal
Home News Forums   Articles   Directory Links Downloads Photos Services Events Calendar About us  
 
Articles > Children > Ծնելիությունը Հայաստանում

Children in ArmeniaMeri Martirosyan discusses the growing birth rate in Armenia. In 2009 the number of children born was 44.999, a post-independence record and 3.493 more than the number of children born in 2008.  The statistics in 2010 showed almost similar figures. The most popular name was Narek for boys and Mane for girls.

Մերի Մարտիրոսյան

Երեխայի ծնունդը յուրաքանչյուր մարդու կյանքում մեծ ուրախություն է, սակայն սոցիալական պայմաններից դրդված` շատերը խուսափում են շատ երեխաներ ունենալուց, և լավագույն դեպքում ունենում են մեկ երեխա: Սա խնդիր է ողջ աշխարհում, մասնավորապես` Հայաստանում: Սակայն վերջին տարիներին նկատվում է դրական տեղաշարժ: Օրինակ 2008 թվականին ողջ հանրապետությունում ծնվել է 41406 երեխա, իսկ  2009-ին նկատվել է ծնելիության աճ` 44999 երեխա: Դրան նպաստեց Առողջապահության նախարարության ընդունած որոշումը, ըստ որի` ծննդօգնությունը Հայաստանում դարձավ անվճար: Սա մեծապես խթան հանդիսացավ նրան, որ այն ընտանիքները, որոնք պլանավորել էին ունենալ մեկ երեխա, ունենում են երկու կամ երեք զավակ: Իհարկե, սա միանշանակ, դրական որոշում էր, սակայն երեխայի հետագա խնամքը ևս մեծ ծախսեր է պահանջում և առկա գները` կապված մանկական կահույքի,անկողնու,երեխայի հիգիենիկ միջոցների և շատ այլ պարագաների հետ բավականին թանկ արժեն: Դա է պատճառը,որ յուրաքանչյուր գիտակից  մարդ ամուսնությունից առաջ իր աշխատանքի ու եկամուտների հարցով է զբաղվում,որպեսզի հետագայում կարողանա ընտանիքի կարիքները հոգալ:

2009ին երեխաների ծնելիությունը 3593ով ավել է եղել` համեմատած նախորդ տարվա հետ, իսկ թե ինչպիսին կլինի պատկերն այս տարի, պարզ կլինի հաշված օրեր անց: Սակայն  մի բան, միանշանակ, պարզ է` այս տարվա ցուցանիշը չի զիջի նախորդ տարվան, ավելին, ամենայն հավանականությամբ` կգերազանցի: Թող որ մեր հանրապետությունում ու ընդհանրապես ողջ աշխարհում ամեն օր հազարավոր մանկական ճիչեր լսվեն ու երջանկություն պարգևեն բոլոր ընտանիքներին:


Added: Friday, February 25, 2011
Hits: 4036
Comments: 0
[ Back to Article Index | Post Comment ]


        Print
 
Bookmark and Share


Announcements
Azad-Hye Diary
UAE Armenians


















   

Home · News · Forums · Articles · Directory · Links · Downloads · Photos · Services · Diary · Events Calendar · About Us

Copyright © Azad-Hye, 2003-2009. All Rights Reserved.