Middle East Armenian Portal
Home News Forums   Articles   Directory Links Downloads Photos Services Events Calendar About us  
 
Articles > Minorities in Armenia > Պետք է հիշել

 

Boris Tamoyan of Azad-Hye writes about 36 years old Torun Ali Hajoyan who was active in Nagorno-Karabakh and died on the battlefield fighting for a better future for his children and Armenia.  

Բորիս Թամոյան

Նա ընդամենը  36 գարուն  ապրեց: Ապրեց շատ կարճ, բայց իմաստալից կյանք: Թոռուն Ալիի Հաջոյանը ծնվել էր մի հասարակ գյուղացու ընտանիքում 1958 թվականին: Թոռունի մեջ հայրենասեր մարդը ապրում էր դեռ մանկուց: Ինչպես պատմում է Թոռունի ավագ եղբայրը` Ֆայզոն պատանի հասակում հաճախ էր Թոռունը գալիս և հարցնում թե ինչու թուրքերից մեր պապերի հողերը հետ չենք վերցնում: Նա հայրենասիրություն էր տարածում իր շրջապատում:

Թոռունը բավական լավ էր սովորում դպրոցում և ուսումը շարունակելու մտադրություն ուներ, սակայն հոր վերահաս մահը խանգարեց պատանու երազանքի ի կատար  ածմանը: 1976 թվականից  1978 թվականը ծառայել է սովետական բանակում, այնտեղ էլ նա իրեն լավ է դրսևորում:

1982 թվականին ծնվում է անդրանիկ զավակը` Ռոմանը: Եվ ահա սկսվեց ղարաբաղյան շարժումը և Թոռունի նման հայրենասերը չէր կարող անմասն մնալ այս պայքարից: Իր հարեվանուհիներից Սիրանուշը պատմում է երբ ղարաբաղյան շարժումը սկսվեց Թոռունը արդեն երեք երեխա ուներ, մենք իրեն հորդորեցինք, որ հեռու մնա ռազմի դաշտից քանի որ ինքը ընտանիքի միակ հույսն էր և նա պետք է առաջին հերթին մտածի նրանց  մասին, նա պատասխանեց, որ ես հենց նրանց եմ պաշտպանում այնտեղ ու էլ ոչ մի խոսք:

Այսպիսին էր Թոռունը, հայրենասեր ու նվիրված` նվիրվում էր մինչև վերջ: Մարտի դաշտում նա շատ գիտակ էր, շատ լավ էր տիրապետում զենքին: Թոռուն Հաջոյանը մարտնչել է ղարաբաղյան բոլոր ճակատներում Արտաշատի Անկախ Ֆիդայիններ ջոկատի կազմում, որպես ջոկատի հրամանատարի տեղակալ:

Ինչպես վկայում է նրա մարտական ընկեր Խերանը մարտի դաշտում նա իր ձեռագիրն ուներ և թուրքը կարծես ճանաչում էր նրան: Սակայն նրան վիճակված չեր կռվել մինչև վերջ` վիրավորվելով թուրքի գնդակից նրան 1994 թվականի մարտին տեղափոխեցին հիվանդանոց: 1994 թվականի ապրիլին  մահացավ քաջ հայրենասերը մեծ վիշտ թողնելով հարազատներին և ընկերներին: Մեզ մնում է ևս մեկ անգամ խոնարհվել Թոռունի և մնացած 6000 զոհվածների հիշատակի առջև: Եվ որպես պարտք հզորացնել և շենացնել Հայաստանը ոնց որ իրենք կշենացնեին ի հիշատակ իրենց և մեր փայլուն ապագայի:


Added: Saturday, January 29, 2011
Hits: 4226
Comments: 0
[ Back to Article Index | Post Comment ]


        Print
 
Bookmark and Share


Announcements
Azad-Hye Diary
UAE Armenians


















   

Home · News · Forums · Articles · Directory · Links · Downloads · Photos · Services · Diary · Events Calendar · About Us

Copyright © Azad-Hye, 2003-2009. All Rights Reserved.