Middle East Armenian Portal
Home News Forums   Articles   Directory Links Downloads Photos Services Events Calendar About us  
 
Articles > Sports >

Armenian Karate (Shinto-ryu): From self curbing to perfection

Henrik Shahbazyan

 

By Ani Avetyan

The federation of the Armenian Shinto- ryu  /karate, received its “birth certificate”. This Armenian martial art has been registered in the martial arts centre in Japan’s “Dah Nippon Boutoku Kai”.

Armenian Shinto-ryu (or “Armenian Karate”, as announced in April of 2008, during the third international Martial Arts Festival in Japan), has been founded about 35-40 years ago. The founder was the master Henrik Shahbazyan. This is what he had to say about himself:

I was born in 1950 on the 14th of February in Yerevan’s Zangoo valley, in an underground house  “sheltered” in  one of the caves on the river bank. My father used to work with stones; he was such a strong man. I, on the other hand, had no tendency whatsoever towards this kind of sport, but in time, I was attracted to the Sambo sport and later to English boxing.

Then karate became a trend. Everyone, young and old became interested in it. But I saw something dangerous in all this, a Buddhist thing that will deviate us from Christianity, from our beliefs. And so it was a critical moment when I met with this Greek coach who was a physician by profession, a neuron-psychologist. He had a very powerful personality.

Sensing my concerns, he tried to direct me towards the sport, reminding me that I am able to go through that path without faltering, and that it was essential for me to thoroughly comprehend what that path was. I have already earned 5th rankings (called dan) from two Japanese schools and I’m working on the 6th, concludes the athlete.

The Eastern martial art gives you strength and purifies the soul. The most famous athletes have diminutive figures yet are flexible and have a knack for it. As for the muscles, their importance comes only later.

If you decided to learn how to fight in order to hit, beat and punish the one who’s annoying you, then no sensei would teach you Karate. According to the Japanese master of the Shinto-ryu, the holder of the black belt of the 8th  dan - Mr. Tako Kitano, the karate isn’t about knocking your contender down, it is a whole science, it’s a philosophy of its own. It also can be related to us Armenians. Shahbazyan says:

The Armenians are interested in the eastern martial arts. If you study the sport and comprehend the philosophy behind it, you will see how obvious would be its progress and expansion in Armenian reality.

About the Armenian karate, the founder adds: It’s an art which is distinctly typical of the Armenian spirit, it really sooths your soul and calms you down, it lets your aggressiveness out; the idea of not killing is the one that dominates.

Starting with Hayk the forefather of the Armenians and ending with the partisans, the Armenians have mastered many styles of martial arts for a long time now. As for the contemporary generation, Henrik Shahbazyan remarks: I live in a hut, and I’m seldom in the capital, which is more than enough for me to see the poor condition of our youth; they wear black outfits, cigarettes dangling from their mouths, and their heads are simply leaning on their shoulders.

There’s one thing that both Japanese and Armenian masters agree on. When the person does not realize the power and importance of his own choice by mastering any martial art, then he simply becomes a threat for the society.
The representatives of the Armenian karate notice that “there are no matches, we have earned no medals, that’s why we do not interest anyone”.

Translated for Azad-Hye by Nanor Mikayelian


Henrik ShahbazyanՀայկական կարատե. ինքնասանձահարումով դեպի կատարելության ուղի

Անի Ավետյան

Իր «ծննդյան վկայականը» ստացավ «Հայկական Սինդո-րյու կարատեի» ֆեդերացիան: Հայկական այս մարտարվեստը գրանցվել է Ճապոնիայի կայսերական պալատի Դահ Նիպպոն Բուտոկու Կայի մարտարվեստների կենտրոնում:

Սինդո ռյու մարտարվեստը կամ այլ կերպ հայկական կարատեն /Ճապոնիայում, մարտարվեստների համաշխարհային 3-րդ փառատոնի ժամանակ (2008 թ. ապրիլ) մարզադահլիճում հենց այդպես էլ հայտարարվել է. «Armenian Karate» / հիմնադրվել է 35-40 տարի առաջ: Հիմնադիրը սոկե Հենրիկ Շահբազյանն է: Պ-ն Շահբազյանն իր մասին.

- Ծնվել եմ 1950 թ. փետրվարի 14-ին՝ Երևանում, Զանգվի ձորում, ջրի ափի քարանձավներից մեկում «ապաստանած» գետնափոր տնակում: Հայրս քարեղեն, քարագործ, ուժեղ մարդ էր: Ես երբեք դեպի մարտարվեստը հակում չեմ ունեցել, չնայած ժամանակի ընթացքում հրապուրվեցի սամբո մարզաձևով, հետո անգլիական բռնցքամարտով: Ապա եկավ կարատեի ժամանակաշրջանը կամ մոդան, երբ բոլորը` մեծից փոքր, տարվեցին այդ մարզաձևով: Այս ամենի մեջ ես վտանգավոր բան էի տեսնում` բուդդայական ինչ-որ մի բան, որն անպայման մեզ կշեղեր քրիստոնեությունից` մեր դավանանքից: Ինձ համար վճռորոշ եղավ հանդիպումը մի հույն մարզչի հետ, որը մասնագիտությամբ բժիշկ էր` նյարդահոգեբան: Շատ հզոր անձնավորություն էր: Տեսնելով իմ մտահոգությունը՝ նա փորձեց ինձ ուղղորդել դեպի մարտարվեստը, հուշելով, որ ես կարող եմ այդ ճանապարհը ճիշտ տանել: Իսկ դրա համար անհրաժեշտ էր, որ այդ ճանապարհն ինքս ճիշտ ընկալեի և հասկանայի: Այսօր ճապոնական երկու դպրոցների 5-րդ դան ունեմ և այժմ աշխատում եմ 6-րդի վրա,-ավարտում է մարզիկը:

Արևելյան մարտարվեստը ոգու ուժ ու մաքրություն է: Հանրահայտ մարզիկները փոքրամարմին են , ճկուն, իսկ նրանց հնարքները` մտածված ու վերլուծված: Մկաններն այստեղ կարևորվում են ամենավերջում: Եթե դուք որոշել եք կռվել սովորել, որպեսզի ծեծեք ու պատժեք ձեզ նեղացնողին, ապա ոչ մի սենսեյ ձեզ կարատե չի սովորեցնի: Սինդեն ռյու Ձյու ձյուցուի սև գոտի 8–րդ դանի վարպետ ճապոնացի սիկե Տակո Կիտանոյի խոսքով կարատեն մրցակցին տապալելը չէ, այն մի ամբողջ գիտություն է, փիլիսոփայություն: Նա նաև անդրադառնում է հայերիս.

- Հայերին հետաքրքրում են արևելյան մարտարվեստները: Դուք ուսումնասիրում եք մարզաձևը, ընկալում եք փիլիսոփայությունը: Առաջընթացն ու տարածումն ակնհայտ է:

Հայկական Սինդո ռյուի մասին հիմնադիրն ասում է

- Այն հայի հոգուն բնորոշ ձև է: Մարդուն մեծահոգաբար խաղաղեցնելու, հանգստացնելու, միջի ագրեսիան հանելու, չսպանելու գաղափարն է գերիշխում:

Հայկ Նահապետից մինչև հայդուկներ. հայերը վաղուց են տիրապետում մարտարվեստի բազմաթիվ ոճերի, իսկ անդրադառնալով ժամանակակից երիտասարդությանը,  Հենրիկ Շահբազյանը նկատում է.

- Ես խրճիթում եմ ապրում, մայրաքաղաքում հազվադեպ եմ լինում, բայց դա էլ բավական է, որ մեր երիտասարդների խղճուկ վիճակը տեսնեմ. համատարած սև զգեստներ, իրենց գլխից ծանր գլանակը բերաններին , ծանր գլուխն էլ սմքած ուսերին:

Մի հարցում հայ և ճապոնացի վարպետները համամիտ են ու վստահ. երբ մարդը չի գիտակցում իր ընտրության ուժն ու կարևորությունը, տիրապետելով որևէ մարտարվեստի, դառնում է վտանգավոր հասարակության համար:

Եվ վերջում. Հայկական Սինդո ռյու մարտարվեստի ներկայացուցիչները նկատում են. Մրցումներ չկան, մեդալներ չենք բերում, դրա համար էլ մենք ոչ ոքի հետաքրքիր չենք:


Added: Saturday, November 20, 2010
Hits: 7518
Comments: 0
[ Back to Article Index | Post Comment ]


        Print
 
Bookmark and Share


Announcements
Azad-Hye Diary
UAE Armenians


















   

Home · News · Forums · Articles · Directory · Links · Downloads · Photos · Services · Diary · Events Calendar · About Us

Copyright © Azad-Hye, 2003-2009. All Rights Reserved.